Sunday, March 20, 2016

ԱՎԱԳ  ՇԱԲԱԹ

ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ՈՒ ԾԻՍԱԿԱՐԳԸ

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Աստվածածին եկեղեցիներում


ԱՄԵՆ ՕՐ  ԱՌԱՎՈՏՅԱՆ  ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ժ. 10:00-ին, ԵՐԵԿՈՅԱՆ   ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝  ժ. 17:30-ին

Մարտի 21`  Ավագ   Երկուշաբթի Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:

Մարտի 22`  Ավագ  Երեքշաբթի Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:
Մարտի 23`   Ավագ   Չորեքշաբթի  Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է:
Մարտի 24`   Ավագ   Հինգշաբթի   Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:  Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 10:30-ին -Սուրբ Պատարագ  ի Հիշատակ Վերջին Ընթրիքի և Սուրբ  Հաղորդության հաստատման
                ժ. 17:00-ին     - Ոտնլվայի արարողություն` ի հիշատակ
Հիսուսի  աստվածային խոնարհության
       ժ. 19:00-ին- Խավարման կարգ. հիշատակվում է Հիսուս Քրիստոսի ձերբակալումը, չարչարանքները և խաչելությունը
  Մարտի 25`   Ավագ   Ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: 
  ժ. 17:30  -  Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Թաղման հիշատակության կարգ
Մարտի 26`   Ավագ   Շաբաթ  -Երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը:
ժ. 19:00 - Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մարտի 27  - Սուրբ Զատիկ, Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի:
ժ. 11:00 - Տոնական Սբ. Պատարագ
Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն է
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ 
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը

No comments:

Post a Comment