ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ
Տեր Սեպուհ արք.Չուլջյանի խոսքը ՀՀ Անկախության տոնին
21.09.2016
26.08.2016
Միմյանց սպանելու փոխարեն,նախ սպանենք
մեր հիվանդ ԵՍ-ը
Այսօր` Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում` Սուրբ Պատարագին, թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անդրադառնալով մեր երկրում տիրող անառողջ մթնոլորտին, դիմեց հավատացյալներին և հորդորեց աղոթել մեր երկրի խաղաղության, անվտանգության և միմյանց համար: Սրբազան Հայրն ի մասնավորի շեշտեց և կոչ արեց. «Ո՞վ է ահաբեկիչը և ո՞վ հայրենապաշտը, երբ երկուսն էլ հայ են և երբ երկուսն էլ հանուն հայրենիքի կռված, ազգի համար կյանք տվող են: Հերոսի ու դավաճանի միջև սահմանագիծ ենք վերացնում: Արժեքներն ենք արժեզրկում ու մսխում: Երեկվա երկու զինակից քաջ եղբայրներին, որոնք դեռ երեկ կողք-կողքի կռվում էին Արցախի ազատագրման համար, այսօր զգուշանում ենք եղբայր անվանել… Աջ ու ձախի ենք բաժանվել, մոռանալով որ երկուսն էլ մենք ենք, մե՛ր ցավն է՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի, դրանց ամեն մի մատի ցավը մերն է: Հակացուցված և անընդունելի է եղբայրների միջև կռիվն ու արյունահեղությունը:
Անկախության 25 տարիներին կուտակվեցին և չլուծվեցին խնդիրները: Տեսանք սպանություններ, չարագուշակ փորձություններ, ահազանգեր կործանարար, իրար հաջորդող ներսից և դրսից ցնցումներ: Եվ, սակայն, համառորեն հրաժարվում ենք սթափվել: Ուստի ողջախոհ լինենք, հիշենք մեր քինախնդրության, արկածախնդրության ու անհեռատեսության պատճառով կորցրած պատմական հայրենիքը: Կոչս սա է` նախ երկրիս առաջին դեմքերին և ապա բոլորիս. Միմյանց սպանելու փոխարեն, նախ ամեն մարդ թող սպանի իր միջի հիվանդ ԵՍ-ը»:
Տեր Վահան քհն.Ազարյանը օրհնեց Վանաձորի ՆՈՒՀ-ի երեխաներին
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը օրհնեց ՎՊՀ մագիստրոսներին
Այսօր Վանաձորի պետական համալսարանը հրաժեշտ տվեց 2015-2015 ուս. տարվա մագիստրատուրայի շրջանավարտներին: Ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Մագիստրոսի կոչմամբ ձեռնադրվեցին 115 ուսանողներ, նրանցից 38-ն արժանացան գերազանցության դիպլոմների:
2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտները խոստացան հավատարիմ մնալ իրենց մասնագիտությանը և պատվով կրել Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտի կոչումը:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շնորհավորական խոսքը շրջանավարտներին
2016թ.
Սիրելի՛ շրջանավարտներ, հայրական մեր օրհնությունն ենք բերում ձեզ և շնորհավորում «Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով դուք արդեն անցել եք ուսումնառության դպրոցական շրջանը, և հետայսու ձեր առաջընթացը կյանքում պետք է լինի առավել հաստատուն ու նպատակասլաց՝ իր նպաստը բերելով հայ ժողովրդի պայծառ ու խաղաղ ապագան կերտելու գործին: Այդպես է, քանզի ապագան մեծապես պայմանավորված է ազգային նկարագիր ու տեսլական ունեցող հզոր և վճռական երիտասարդությամբ: Բայց միշտ պետք է հիշեք, որ նախևառաջ պարտավոր եք պահպանել ձեր մեջ մարդն ու մարդկայինը:
Թող իրականանան ձեր բազում իղձերն ու երազանքները: Դարձեք մեր երկրի հուսալի և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատարիմ հետևորդներ: Դուք եք մեր ներկան ու ապագան, գալիք հաղթանակների երաշխիքը:
Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն:
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
2016Թ.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ զմահ կոխեաց եւ
Յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»
Սիրելի՛ հոգևոր հովիվներ,հավատացյալ ժողովուրդ, եղբայրնե՛ր ևքույրե՛ր,
Աղոթում և մաղթում ենք, որ Հարությանլույսով ողողվեն բոլորիս հոգիները, զորանանհուսահատ սրտերը, Զատկական հոգենորոգխորհրդով ու աստվածային շնորհներովգոտեպնդվեն մեր անձերը` գործելու ի փառսԱստծո, Մայր հայրենիքի և եկեղեցու:
Սիրելիներ, այս սքանչելի տոնին ամենքս պիտի կարողանանք մեր մեջքաջություն գտնել և վճռականորեն հաղթահարել անկարողության, անճարակության բարդույթը` ճիշտ գնահատելով և արժևորելով մեզ տրվածկարճատև կյանքը: Ապրենք Հարության հույսով, ողորմածությամբ, սիրով, հանդուրժողականությամբ և աստվածային պատգամներով: Մշտապեսհիշենք, որ այս կյանքում մենք բոլորս ճամփորդներ ենք և հաշվետու ենք Արարչի ու սերունդների առջև:
Միասնաբար աղոթենք, որ Փրկչի Հարության կենսապարգևշնորհները թափանցեն մեր սրտերը, հայոց աշխարհում խաղաղություն ու արդարություն հաստատվի և քրիստոնեական սիրո կրակը սրբագործիամենքին:
Թո՛ղ անմահության ու հավիտենականության հույսը հավետառաջնորդի աստվածընտրյալ մեր ժողովրդին: Ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի
Օրհնությամբ`
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑԹԵՄԻ
«Մեր ազգի հաղթանակները` ժողովրդի միասնության և հայրենասիրության գործնական արտահայտություններն են, իսկ բոլոր պարտությունները` մեր անմիաբանության, անհայրենասիրության և ապաշնորհության արդյունք»:Այսօր Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի
ծննդյան տարեդարձն է
Շնորհավոր Սրբազան Հայր
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի սրտի խոսքը Գուգարաց թեմի առաջնորդ
Տեր Սեպուհ արք. Չուլջյանին
Շնորհավոր Հայոց Բանակի տոնը
«Աստվածաշունչ մատյանն ասում է, թե մարդու սիրտն այնտեղ է, ուր նրա գանձերն են: Ըստ ձեզ որտե՞ղ է հայ ծնողի գանձը:
Հայ ծնողի գանձն այնտեղ է, որտեղ նրա զինվոր զավակն է...
Մեր գանձը հայոց բանակն է...»:
Սեպուհ արք. Չուլջյան
առաջնորդ Գուգարաց թեմի
Շնորհավոր Հայոց Բանակի տոնը:
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Իմ շատ սիրելի լոռեցի քույրե՛ր և եղբայրնե՛ր, սիրելի հայրենակիցնե՛ր
Աստծո կամոք իր լրումին հասավ 2015 թվականը, և ևս մեկ տարի մեր աստվածասեր ժողովուրդն ապրեց մաքառումի ու արարումի դժվարին, բայց նաև Աստվածահաճո կյանքով:
Գուգարաց թեմի հոգևոր դասի և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Լոռվա աշխարհի ողջ ազգաբնակչությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հավատով աղոթում եմ և մաղթում, որ Ծննդյան Ավետիսով վերստին ողողվեն, զորանան մեր հոգիները, օրհնվեն մեր բարի գործերը, իրականություն դառնան Աստվածահաճո ու մարդասիրական մեր ձեռնարկումները:
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն անցնող տարին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համախմբվեց, բռունցքվեց ու իր արդար ձայնը բարձրացրեց աշխարհի անարդարների դավադիր լռության դիմաց:
2015 թվականը նաև առանձնացավ ողջ քրիստոնեական աշխարհում աննախադեպ ձեռնարկով` Մեծ Եղեռնին հանուն հավատքի և հայրենիքի նահատակված հայորդիների սրբադասման պանծալի արարողությամբ:
2015 թվականը, ավաղ, լիարժեք խաղաղության տարի չէր ինչպես աշխարհի տարբեր ծագերում ապրող մարդկանց, այդպես նաև մեր ազգակիցներիª Սիրիայում ապրող մեր տասնյակ հազարավոր եղբայրների ու քույրերի համար, որոնք հարկադրված եղան դիմակայել բազում ու բազմապիսի փորձությունների, կրեցին կորուստներ, փրկության և խաղաղության ափ որոնեցին զանազան երկրներում և Մայր հայրենիքում: Աշխարհաքաղաքական մեծածավալ ու պայթունավտանգ այս պայմաններում յուրաքանչյուր խելամիտ հայ, ում պատմական հիշողությունը դեռևս չի խամրել, հասկացավ ու գիտակցեց Հայրենիքի և պետականության անփոխարինելի դերն ու նշանակությունը հայության համար, ուստի Նոր Տարվա այս հաշվետու պահին ևս մեկ անգամ պարտավոր ենք գնահատել մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, մշտապես համախմբվել մեր երկրին սպառնացող փորձությունները հաղթահարելու համար, չկորցնել իմաստությունն ու միաբանության գիտակցությունը: Զորավի՛գ դառնանք մեկմեկու, պահպանե՛նք մեր ազգային արժանապատվությունը, հարգե՛նք ու սիրե՛նք միմյանց, մեր հայրենիքն ու եկեղեցին:
Աղոթենք նաև, որ արտագաղթի պատճառով աստանդական հայը բարեկեցություն ու ապահովություն չորոնի օտար երկրներում, և որ հոգևոր ու աշխարիկ իշխանավորներս մեր մեջ ուժ և իմաստություն գտնենք՝ երկիրը դուրս բերելու համընդհանուր աղքատության ու հուսալքության մղձավանջից:
Սիրելի՛ հայորդիներ, վերստին շնորհավորում եմ բոլորիդ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայրական սիրով օրհնում և մաղթում, որ 2016 թվականը դառնա մեր ժողովրդի համար խաղաղության և ինքնակատարելագործման ինքնաճանաչման տարի:
Ամեն մեկս մեր թեկուզ փոքր գործը նվիրումով կատարելու դեպքում միայն կարող ենք մաքրվել, ինքնակատարելագործվել և մոտենալ հեռավոր թվացող բաղձալիին: Այլ ճանապարհ չկա:
Թո՛ղ Աստված օրհնի բոլորիդ:
Թո՛ղ Աստված հավետ օրհնի մեր երկիրն ու ժողովրդին: Ամեն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Աստծո կամոք իր լրումին հասավ 2015 թվականը, և ևս մեկ տարի մեր աստվածասեր ժողովուրդն ապրեց մաքառումի ու արարումի դժվարին, բայց նաև Աստվածահաճո կյանքով:
Գուգարաց թեմի հոգևոր դասի և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Լոռվա աշխարհի ողջ ազգաբնակչությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հավատով աղոթում եմ և մաղթում, որ Ծննդյան Ավետիսով վերստին ողողվեն, զորանան մեր հոգիները, օրհնվեն մեր բարի գործերը, իրականություն դառնան Աստվածահաճո ու մարդասիրական մեր ձեռնարկումները:
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն անցնող տարին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համախմբվեց, բռունցքվեց ու իր արդար ձայնը բարձրացրեց աշխարհի անարդարների դավադիր լռության դիմաց:
2015 թվականը նաև առանձնացավ ողջ քրիստոնեական աշխարհում աննախադեպ ձեռնարկով` Մեծ Եղեռնին հանուն հավատքի և հայրենիքի նահատակված հայորդիների սրբադասման պանծալի արարողությամբ:
2015 թվականը, ավաղ, լիարժեք խաղաղության տարի չէր ինչպես աշխարհի տարբեր ծագերում ապրող մարդկանց, այդպես նաև մեր ազգակիցներիª Սիրիայում ապրող մեր տասնյակ հազարավոր եղբայրների ու քույրերի համար, որոնք հարկադրված եղան դիմակայել բազում ու բազմապիսի փորձությունների, կրեցին կորուստներ, փրկության և խաղաղության ափ որոնեցին զանազան երկրներում և Մայր հայրենիքում: Աշխարհաքաղաքական մեծածավալ ու պայթունավտանգ այս պայմաններում յուրաքանչյուր խելամիտ հայ, ում պատմական հիշողությունը դեռևս չի խամրել, հասկացավ ու գիտակցեց Հայրենիքի և պետականության անփոխարինելի դերն ու նշանակությունը հայության համար, ուստի Նոր Տարվա այս հաշվետու պահին ևս մեկ անգամ պարտավոր ենք գնահատել մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, մշտապես համախմբվել մեր երկրին սպառնացող փորձությունները հաղթահարելու համար, չկորցնել իմաստությունն ու միաբանության գիտակցությունը: Զորավի՛գ դառնանք մեկմեկու, պահպանե՛նք մեր ազգային արժանապատվությունը, հարգե՛նք ու սիրե՛նք միմյանց, մեր հայրենիքն ու եկեղեցին:
Աղոթենք նաև, որ արտագաղթի պատճառով աստանդական հայը բարեկեցություն ու ապահովություն չորոնի օտար երկրներում, և որ հոգևոր ու աշխարիկ իշխանավորներս մեր մեջ ուժ և իմաստություն գտնենք՝ երկիրը դուրս բերելու համընդհանուր աղքատության ու հուսալքության մղձավանջից:
Սիրելի՛ հայորդիներ, վերստին շնորհավորում եմ բոլորիդ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայրական սիրով օրհնում և մաղթում, որ 2016 թվականը դառնա մեր ժողովրդի համար խաղաղության և ինքնակատարելագործման ինքնաճանաչման տարի:
Ամեն մեկս մեր թեկուզ փոքր գործը նվիրումով կատարելու դեպքում միայն կարող ենք մաքրվել, ինքնակատարելագործվել և մոտենալ հեռավոր թվացող բաղձալիին: Այլ ճանապարհ չկա:
Թո՛ղ Աստված օրհնի բոլորիդ:
Թո՛ղ Աստված հավետ օրհնի մեր երկիրն ու ժողովրդին: Ամեն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի
Առաջնորդ Գուգարաց թեմի
2015թ.
Հայրական սիրով ողջունում և մեր օրհնությունն ենք բերում Գուգարաց թեմի բոլոր դպրոցների շրջանավարտներին
«Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն անցել եք կյանքի մի շատ կարևոր հանգրվան՝ ուսումնառության դպրոցական շրջանը, որից անդին արդեն ի կատար պիտի ածեք ձեր նախասիրություններն ու ձգտումները, առավել վառ պիտի դրսևորվեն ձեր կարողությունները: Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով՝ թող ձեր առաջընթացը հետայսու լինի առավել հաստատուն և արդյունավոր, քանզի մարդու կյանքն ինքնին մի ընթացք է դեպի կատարելություն և բարձունք՝ մտքի, հավատի, բարության:
Միշտ հիշեք՝ ոչինչ այս կյանքում մարդուն չի տրվում հեշտությամբ. երջանկությունն ու հաջողությունը գտնում են նրանց, ովքեր ջանք ու տքնանքով են հարթում դժվարությունները: Մեծերի իմաստուն, բարի խոսքերն ու խրատները թող հավետ ուղեկից լինեն ձեզ, քանզի՝ «Երանի է այն երիտասարդներին, ովքեր ծերերից խոհեմություն փոխ կառնեն, իսկ ծերերը` երիտասարդներից ուժ, որովհետև ծերը զգում է շատ բան, որ չէր զգում երիտասարդ ժամանակ, և երիտասարդը կարող է անել շատ բան, որ չի կարողանալու անել ծեր ժամանակ»:
Դարձեք մեր երկրի հուսալի , արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատապաշտ հետևորդներ:
Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն:
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ԽՈՍՔԸ
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
2015թ.
ՙԸնտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է՚:
Գարեգին կաթողիկոս Հովսեփյան
Սիրելի՜ մայրեր և քույրեր
Ապրիլի 7-ի` Սբ Աստվածածնի ավետման, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ձեզ ենք հղում հայրական մեր մաղթանքներն ու ջերմ ողջույնները:
Պատահական չէ, որ մեր ժողովուրդը Մայրության տոնը նշում է մեկտեղ Սբ Աստվածածնի ավետման, որովհետև մայրության անքննելի խորհրդով է, որ դեռևս հարատևում է մարդկությունը: Մոր դերը մեր օրերում առավել է կարևորվում, քան երբևէ, քանզի ավանդական ընտանիքի դեմ և դրա թուլացման համար անդադար տարվող հարձակումները գալիս են ոչնչացնելու սրբություն սրբոց ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, նսեմացնելու կնոջ` որպես մայր մնալու դերը և ՙազատագրության՚ շղարշի տակ փորձում խեղել և ամեն տեսակ անասնական մտքեր ու գայթակղություններ սերմանել փոքրիկ եկեղեցու` ընտանիք հասկացության շուրջ:
Ուստի բարեպաշտ, ազնիվ, նուրբ ու կանացի մայրն է միայն կարող անմար պահել հայ օջախի կրակը` մշտապես մնալով անկրկնելի, հմայիչ ու աննման:
Այսով մեր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ենք հղում հայ մայրերին` աներկբա հավատացած, որ նրանք հավիտյան սուրբ-սուրբ կպահեն հայ կնոջ անխառն տեսակն իբրև հոգևոր ու բարոյական անկրկնելի արժեք:
Թո՜ղ ցնծալից այս օրը կանանցից ամենաօրհնյալի` Աստվածամոր բարեխոսությամբ Աստծու օրհնությունը մտնի յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայ օջախ, որպեսզի բոլորը շնորհ գտնեն շնորհընկալ Կույսի` Մարիամ Աստվածածնի միջոցով:
Օրհնությամբ`
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 2015
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, եղբայրնե՛ր և քույրե՛ր,
Հոգու անհուն բերկրանքով հայրական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ՝ խոնարհաբար աղոթում, որ Հարության հույսը, հոգեպարար խինդով լցնի մեր սրտերը և մեզ առաջնորդի դեպի աստվածային սիրով լեցուն կյանքի լուսեղեն հանգրվանները:
Սիրելինե՜ր, ամենքս այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամներով ապրենք երկրային մեր ժամանակը՝ ոչ մի ակնթարթ չմոռանալով, որ գալու է Աստծո արդար Դատաստանի օրը:
Ահավասիկ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` հարության փրկարար զորությամբ սպառազինված` Մեծ Եղեռնի մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ միասնաբար պիտի արտաբերենք ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց՚ կենսաբեր ավետիսը, ողջունենք իրար անկեղծ սիրով ու հավատով` զորացնելով մեր մեջ աստվածասիրության, եղբայրասիրության ու հայրենասիրության արդար ու բարի զգացումները:
Աղոթենք, որ Փրկչի Հարության հոգենորոգ ու կենսապարգև շնորհները թափանցեն մեր բոլորի սրտերը, թո՛ղ հայոց աշխարհում տիրի խաղաղությունն ու քրիստոնեական սիրո սրբագործող ոգին, որի համար և աղոթում ենք ի ծունր:
Թո՛ղ անմահության ու հավիտենականության հույսը հավետ առաջնորդի հավատավոր մեր ժողովուրդին, աստվածային կենարար լույսը սփռվի բոլորիս աստվածահաճո իղձերի իրականացման ճանապարհին` ի պայծառացում մեր Մայր Եկեղեցու և ի փառս հայրենիքի ու հայ ժողովրդի:
Տերն Ամենակալ պահպանի ձեզ ու երջանկություն պարգևի ձեր ընտանիքներին: Ամեն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի
Օրհնությամբ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Գուգարաց թեմի առաջնորդի և Լոռու Մարզպետի շնորհավորանքը Հայ կանաց
(6.03.2015)
ՊԱՀՔ ԴԱՌՆԱ…
Շնորհավորում եմ Գուգարաց թեմի հավատացյալներին` Բարեկենդանի տոնի առթիվ: Մեր կյանքն ինքնին բարեկենդան է և Հայաստանն էլ համայն հայության երազած երկիր դրախտավայրն է: Ուրեմն ի՞նչ է մեզ պետք: Մեր կուսակցություններից, քաղաքական գործիչներից, հոգևորականներից ու մտավորականներից մեր ժողովուրդը ակնկալում է հարգանք և սեր, սեր` առ հայրենիք և առ հայ ժողովուրդ: Նկատի ունենալով հատկապես վերջին շրջանում քաղաքական, կուսակցական անառողջ մթնոլորտն ու անախորժությունները` կոչ եմ անում սթափվել և ջանալ հանուն մեր երկրի ներքին անվտանգության ու խաղաղության. չլինի թե մեր կյանքը շարունակ մեծ պահք դառնա և չկարողանանք ուրախանալ Զատկով: Մենք Հարության ժողովուրդ ենք և հարության գաղափարի հետևորդ ենք: Թող մեզ ոչ ոք չներքաշի ինքնախաչելության դատապարտելի երևույթների մեջ:
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ նորապսակներ
Տեառնընդառաջի և նորապսակների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ՝ մաղթելով բոլորիդ սեր, երջանկություն և ընտանեկան բարօրություն:
Քրիստոնեության պաշտոնական ընդունումից շատ չէր անցել, երբ հեռավոր 4-րդ դարում Աշտիշատի եկեղեցական ժողովի կանոնական որոշումներում ամրագրվեցին այդ ժամանակների համար հույժ առաջադիմական և նորարարական գաղափարներ` կապված ամուսնության և ընտանիքի հետ: Ըստ այդմ Հայ եկեղեցին հաստատուն ու աներեր կանգնեց ընտանիքի կողքին, խրախուսեց և ապահովեց նրա ամրակուռ գոյությունը, օրհնեց մարդկային այդ վեհ զգացումը` սերը, որը իբրև սուրբ շաղախ պիտի դրվի յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքում: Այս գաղափարը եկեղեցին կնքեց Սուրբ Պսակի խորհրդի հաստատումով: Օրհնյալ է ամուսնությունը, երբ զույգերը միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, դառնում են մեկ հոգի` երկու տարբեր մարմիններում` նայելով նույն ուղղությամբ, կրելով նույն արժեհամակարգը, ապրելով ոչ այլ բանի, քան միմյանց օգտակարության և որդեծնության համար: Ցավ է այսօր տեսնելը հատկապես նորապսակ ընտանիքների քայքայումը, լուծարումը, որ կամ հիմնված է լինում հիվանդագին սիրահարվածության, սեփական ես-ի ինքնահաստատման, բռնություն բանեցնելու, անվստահության, նվիրումի բացակայության և շատ այլ մարդկային արատների գործադրման պատճառով: Ընտանեկան կապը պետք է անքակտելի լինի, այն մի հասուն միջավայր է, որտեղ կան երկուստեք պարտավորություններ` հիմնված սիրո վրա: Եվ միայն քրիստոնեական այս տեսակ ընտանիքում է հնարավոր կրթել ազգին պիտանի մանուկ, միայն քրիստոնեական արժեհամակարգով ապրող ծնողներն են ունակ իրենց սիրո պտուղը դարձնել մարդ և ոչ իբրև մարդու կերպարանքով արարած…
Եվ այսօր էլ Հայ եկեղեցին այս տեսակ ընտանիքի մեջ տեսնում է մեր ժողովրդի հարատևման գլխավոր գրավականը, մանավանդ համընդհանրացման, պղտոր ալիքների և հոսանքների, արժեքների խեղաթյուրման նոր մարտահրավերների պայմաններում: Տեառնընդառաջի օրը սահանելով նորապսակների օրհնության օր` մեզ թելադրում է կուռ կեցվածք ունենալ ընդդեմ բարոյական, մշակութային ու հոգեբանական դժնի փորձությունների ու սուրբ ընտանիքի եղծման: Արդ մաղթում ենք, որ բարեգութ Աստված Իր Աջը հարատևորեն պահի հայ ընտանիքի գլխին: Ամեն:
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ Սուրբ Սարգիս զորավարի տոնին
No comments:
Post a Comment