


Պատարագին ներկա էին Գյուլաքարկի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Վարդաբլուրի համայնքապետ Միքայել Ֆրանգյանը, Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը, համայնքապետարանների աշխատակազմը, միջնակարգ դպրոցի տնօրեններ, աշակերտները, ուսուցչական կազմը, երիտասարդներ և բազում հավատացյալներ:
Սրբազանը նույն օրը հանդիսապետեց Պատարագին և քարոզեց Ստեփանավան համայնքի Սբ Սարգիս եկեղեցում: Պատարագին ներկա էին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, եկեղեցու խաչքավոր Ալբերտ Ղարաքեշիշյանը, ուսուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ:Սրբազան հայրը իր օրհնության խոսքը բերեց ներկաներին և կրկին կոչ արեց աղոթել միմյանց համար. «Այնպես, ինչպես մեր Փրկիչը անապատում 40-օրյա ծոմապահության ենթարկեց իրեն` ոչ իր համար, այլ մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց` մարդկային ցեղի փրկության համար. այնպես էլ մեր պահեցողությունը այդ իմաստն է ստանում: Աստվածաշնչում բազում են դեպքերը, երբ ազգովի պահեցողությամբ փրկում են և իրենց և իրենց երկիրը: Ուստի պարտադիր է նաև աղոթել մեր երկրի համար»,-նշեց նա:
Սրբազանը Հայրը երկու համայնքներում նաև օրհնեց և շնորհավորեց ներկա կանանց` միամսյակի կապակցությամբ` իր խոսքում ընդգծելով և վեր հանելով հայ կնոջ դերը` որպես մեր ժողովրդի հարատևման գլխավոր գրավական: Համայնքներում հանդիպումների ավարտին` բոլոր կանանց և աղջիկներին բաժանվեցին Տիրամոր սրբանկարով առաջնորդի շնորհավորանքի օրհնության գիրը:
ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ՊԱՏԱՐԱԳ
ֆոտոշարք

Լուսանկարները Լ.Յոլչյանի13.03.2016
ՍՏԵՓԱՆԱԱՎՆ ՔԱՂԱՔ. ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ .ՍԲ ՊԱՏԱՐԱԳ
ֆոտոշարք
Լուսանկարները Լ.Յոլչյանի13.03.2016
No comments:
Post a Comment