Թեմի պատմությունը


ԳՈՒԳԱՐԱՑ   ԹԵՄԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գուգարաց թեմն իր առանձնահատուկ ու նշանակալից տեղն ու դերն է ունեցել Հայոց Եկեղեցու պատմության մեջ:Այն նախկինում պատկանել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռին, այնուհետև՝ Վրաստանի, Շամախու ևՇիրակի առաջնորդություններին, սակայն այս երկրամասում իբրև եկեղեցական վարչատարածք եղել է շատավելի վաղ շրջանում:
Գուգարքն Արշակունիների օրոք Հայաստանի կողմնապահ 4 բդեշխություններից մեկն էր՝ Ցուրտավ (Գաջենք)նստավայրով, որ նաև եպիսկոպոսական աթոռանիստ էր: Վրաց Կյուրիոն Կաթողիկոսի կողմից հայոց ԱբրահամԱ Աղբաթանեցի (607-615) Կաթողիկոսին գրած նամակները ոչ միայն տեղեկություններ են պարունակումՑուրտավի եպիսկոպոսական աթոռի վերաբերյալ, այլև թվարկում են Մովսեսին նախորդած եպիսկոպոսներիանունները, ովքեր մեծ մասամբ հայեր, մի քանիսն էլ` Հայաստանում ուսանած վրացիներ էին: Նա գրում է. ՙԵւյառաջ քան զդա եպիսկոպոսունք, որ ի  Ցուրտաւ լեալ են, ի սրբոյն Շուշանկանէ եւ այսր՝ Ափոց, Գառնիկ, Սահակ,Եղիշայ, Յակովբ, Յոհան, Ստեփանոս, Եսայի, Սամուէլ, միւս Ստեփանոս, Յոհանէս եւ այլ եպիսկոպոսունք իհայոց եւ ոմանք ի վրաց էին, ի Հայս ուսեալք, գիտունք եւ վարդապետք...՚ (Գիրք թղթոց, երկրորդ հրատ.,Երուսաղեմ, 1994, էջ 337):
Ցուրտավում է եղել խոշոր սրբավայր Սուրբ Շուշանիկի վկայարանը, որտեղից Սրբի տապանը հետագայումտեղափոխվել է Տփղիս:

Ցուրտավն ավերվել է արաբական արշավանքների շրջանում, բայց մինչ այդ արդեն, հայ-վրացական եկեղեցականպառակտման հետևանքով, կորցրել էր իր նախկին ազդեցությունը: Ցուրտավի թեմի տարածքի հիմնական մասըհետագայում դարձել է Հաղպատի եպիսկոպոսության ենթակա տարածք, որի մասին վկայում է Սյունյացմետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը. ՙԲայց աղանդ սորա յայտնեցաւ ի Մովսիսէ՝ Ցուրտաւայ եպիսկոպոսէ, որ էԳաչեանք, զորոյ, զթէմն այժմ ունի Հախպատ՚ (Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Տփղիս, 1910, էջ 105):
Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետո Գուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ էստանում հատկապես Սանահինի (967 թ.) և Հաղպատի (977 թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ: ԸստՍտեփանոս Տարոնեցի Ասողիկի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է 500-ի:
Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունը հաստատվել է Տաշիր գավառում, որըհայտնի է 972 թ. նորահիմն Սանահինում Սիմեոն կրոնավորի գրած հիշատակարանից: 979 թ., երբ ՍմբատԲագրատունի թագավորը գալիս է Սանահին, ժամանակի Կաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այսվանքը հռչակվում է որպես Տաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի` եպիսկոպոսձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսության ենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանիցսկսած մինչև Նիգ և Շիրակ գավառները: Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակաընդարձակ տարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ, արևմուտքում՝ Նիգգավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ Կոտայք: Սմբատի հրովարտակի ընդօրինակությունըպահպանվել է Սանահնի ՙՔոթուկ՚ կոչվող մատյանում: Այս տարածքները Սանահնի եպիսկոպոսությանն ենհանձնվել եկեղեցական վերահսկողության և անմիջական հոգևոր ենթակայության միտումով, ոչ որպեսսեփականություն: Սանահինի առաջին առաջնորդ Եսայի եպիսկոպոսը 32 տարուց ավելի ղեկավարել է Տաշիրքիեպիսկոպոսական վիճակն ու Սանահնի վանքը:
Հաջորդ առաջնորդը եղել է Պետրոս Գետադարձ Կաթողիկոսի ժամանակ` 1037 թ. մեկ տարի երկու ամիսկաթողիկոսական Աաթոռի վրա նրան փոխարինած նշանավոր Դեոսկորոս կամ Դիոսկորոս Սանահնեցին, որնընտրվել էր Հովհաննես Սմբատի կողմից Անիում գումարված եկեղեցական ժողովում, ուր և աթոռանկ էր արվելՊետրոս Գետադարձը: Սակայն հայ ավանդապահ հոգևորականությունը, չհանդուրժելով աշխարհիկիշխանության նմանօրինակ միջամտությունը Եկեղեցու գործերին, ըմբոստացել էր, և արքունիքը ստիպված էրտեղի տալ: Անիում գումարված մեկ այլ ժողովով Դիոսկորոսն աթոռանկ է արվել, և վերադարձել է Սանահին, թեևնրա մասին մեծ գովեստով են խոսել և անվանել ՙմեծ հռետոր՚, ՙայր սուրբ և առաքինի՚, ՙերկրորդ Լուսավորիչ՚:Հաջորդ առաջնորդը, որի մասին հիշատակություններ կան,  եղել է Հովհաննեսը:


Սանահինը, որպես եպիսկոպոսանիստ վանք, կոչվել է նաև ՙմայր քաղաք՚: Սակայն 11-րդ դարի 60-ականթվականներից Սանահինը հայտնվում է ստվերում, իսկ նրանից ոչ այնքան հեռու գտնվող Հաղպատը սկսում էվերելք ապրել, որտեղ էլ տեղափոխվում ու  հասատատվում է եպիսկոպոսական աթոռը:
Հաղպատի եպիսկոպոսությունը հիմնադրվել է 1081 թ., Բարսեղ Ա Անեցու կաթողիկոսական ձեռնադրությունիցանմիջապես հետո: Կյուրիկեն իր արքունի երեցին ձեռնադրել է տալիս Հաղպատի եպիսկոպոս, և այնուհետևեպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխում Հաղպատ: Հայտնի չէ, թե ինչու է կատարվելեպիսկոպոսանիստ վայրի տեղափոխությունը Սանահինից Հաղպատ: Այս վանքերը սովորաբար ոչ միայն խաղաղգոյակցել են, այլև սերտորեն համագործակցել:
Հաղպատի եպիսկոպոսությունը, Սյունիքի, Բջնիի և Արտազի աթոռների հետ միասին, միջնադարումառանձնահատուկ նշանակություն է ունեցել. առանց նրանցից մեկի համաձայնության անհնար է եղել ԱմենայնՀայոց Կաթողիկոսների ընտրությունը: Հաղպատի եպիսկոպոսությունը կարևոր դեր է խաղացել հայմիջնադարյան մշակույթի, գիտության, գրչության ասպարեզներում:
13-րդ դարում գրվել են շատ մատյաններ, նկարազարդվել բազմաթիվ ձեռագրեր: Հաղպատում գործել է վանականդպրոց, որտեղ ուսուցանվել են աստվածաբանություն, քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն,երաժշտություն: Այն եղել է Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետական, դավանաբանական մտքի կենտրոն ևհայ եկեղեցական ավանդույթների պաշտպանության միջնաբերդ:
12-րդ դարի երկրորդ կեսին, երբ Կիլիկիայի Հայոց Կաթողիկոսական Աթոռը, կիլիկյան իշխանների շահերիցելնելով, դավանական զիջումներով փորձում էր մերձենալ բյուզանդական Քաղկեդոնական Եկեղեցու, իսկ ավելիուշ՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հետ, կիլիկեցիների այս անհեռատես գործելակերպը դատապարտող ԱրևելյանՀայաստանի վարդապետներից առաջինների մեջ էին հաղպատեցիներն ու սանահնեցիները:
Մինչև 15-րդ դարը Հաղպատում խիստ զարգացած է եղել գրչական կյանքը, սակայն 16-17-րդ դարերից սկսել էանկում ապրել:
Ուշ միջնադարում Վրաստանի, Իմերեթի, Աբխազիայի հայկական եկեղեցական վիճակը, Բորչալուի և Ղազախիվիճակները ենթարկվում էին Հաղպատի արքեպիսկոպոսին:
18-րդ դարում Հաղպատը տուժել է լեզգիների հարձակումներից,  այդ պատճառով էլ տեղի առաջնորդները 1751-1776 թթ. նստում էին Տփղիսում:
19-րդ դարի սկզբներին Հաղպատի առաջնորդներ Հովհաննես Ակներցին (1808-1811), Աստվածատուր Արցախեցին(1811-1814), Ներսես Աշտարակեցին (1814 թ.) միաժամանակ վարում էին նաև վիրահայոց առաջնորդությունը:
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, 1836 թ. կանոնադրությամբ (պոլոժենիե),կայսրության տարածքում բնակվող հայության համար հաստատվեց եկեղեցական վեց թեմ՝ Երևանի, Ղարաբաղի,Վրաստանի, Շիրվանի, Աստրախանի, Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի: Երևանի թեմն ընդգրկում էր այժմյանՀայաստանի ողջ տարածքը՝ ներառյալ Նախիջևանի և Սուրմալուի գավառները: Թեմի առաջնորդանիստը Երևաննէր, սակայն այն ուներ առաջնորդական փոխանորդների կողմից կառավարվող վարչատարածքային միավորներ(վիճակներ) Ալեքսանդրապոլում, Նախիջևանում (Հին Նախիջևան), Տաթևում, ավելի ուշ՝ Կարսում:
Ըստ այդմ էլ` 1836 թ. Հաղպատի եպիսկոպոսական աթոռը վերացվեց, և Հաղպատը շարունակեց գործել որպեսվանք և Սոմխեթ կամ Բորչալու վիճակի ու Ղազախի հոգևոր կենտրոն: 19-րդ դարի սկզբին նրան էին պատկանումՇնող, Ճոճկան, Ախթալա, Ակներ և այլ գյուղերը, Մադան կոչված պղնձահանքը, այգիներ, արոտավայրեր: Սակայնվանքը հետզհետե թուլանում էր. որոշ գյուղեր զավթում է տեղի իշխան Բարաթովը: 20-րդ դարի սկզբին այստեղարդեն հոգևոր ծառայություն էր կատարում ընդամենը մեկ վարդապետ:
Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո(1918-1920)` խորհրդային առաջին տարիներին, Հայոց Եկեղեցին ծանր հարվածներ կրեց. փաստորեն նրանիցխլվեցին բոլոր վանքերն ու եկեղեցիները, կալվածքները, հոգևորականությունը հալածվեց, աքսորվեց ևգնդակահարվեց: Հաղպատի և Սանահինի նման պատմական փառավոր անցյալ ունեցող վանքերն ամայացան,զրկվեցին հոգևորականներից, իսկ համալիրները համարվեցին սոսկ ՙճարտարապետական հուշարձաններ՚: 1930-ական թվականներին Մատենադարան տեղափոխվեցին Հաղպատից 12 և Սանահինից 33 ձեռագրեր:
1920 թ.-ին Լոռի և Տավուշ մարզերը Շիրակի թեմի կազմ մտան Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակով:
Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ` Վանաձորի Սբ.Աստվածածին և Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցիները` երեք հոգևորականներով:
1990թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջընդգրկելով այսօրվա Տավուշի մարզն ամբողջությամբ և նախկին Թումանյանի շրջանը (առաջնորդականնստավայրը՝ Դիլիջան քաղաքը): Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը (1990-1995 թթ.):Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավոր վանքը` վանահայրությամբ Տեր Եզնիկքահանա Պետրոսյանի (1990-1991 թթ.), բացվեց հոգևոր դպրանոց` 20 ուսանողներով, հրատարակվեցՀաղպատավանքի ՙՕրացույցը՚ ամսագիրը: 1992 թ.-ին ուսանողությունը,  վանահոր հետ միասին, տեղափոխվեցՄայր Աթոռ, և դադարեց վանահայրությունը:  
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց 1996 թ. մայիսի 30-ին, Գարեգին Ա Ամենայն ՀայոցԿաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ(Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան,Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը` Սբ.Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում (2005 թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. ԳրիգորՆարեկացի նորակառույց եկեղեցին: 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց Սեպուհ վարդապետ, ապա`եպիսկոպոս Չուլջյանը:
1999 թվականին Սեպուհ եպիսկոպոսը Թայիրովների 1895թ. կառուցված,սակայն կիսաքանդ ամառանոցը գնեց ևվերակառուցեց իբրև թեմի առաջնորդարան: Առաջնորդարանի երկրորդ հարկի պատին Սրբազանը արձանագրեց.

ՅՈՅԺ ՑԱՆԿԱՑԱՅ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԱՌՈՅՑՆ ԶԱՅՍ,
ԹԷՊԷՏԵՒ ԷՐ ԽԱՐԽՈՒԼ ՍԱՍՏԻԿ ՎՆԱՍՈՒԱԾ,
ԳՆԵՑԻ ԶԱՅՆ ՅԵՏ ՃԳՆՈՒԹԵԱՆ ԶՈՐԻՑ ԱՄԱՑ
ՆՈՐՈԳԵԱԼ ԿԱՀԱՒՈՐԵՑԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵԱԼ
ԵԿԵՂԵՑԱՒ, ՊԱՐՏԻԶԻՒ ԵՒ ԽԱՉՔԱՐՕՔ
Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ  ԱՐԺԱՆԱՒՈՐ ՅԱՋՈՐԴԱՑ
ՍԵՊՈՒՀ ԵՊՍ. ՉՈՒԼՋԵԱՆ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 2000Թ.

Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակածվարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակիերևույթներից  է: Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, Սյունյաց և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին ԱՎեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծթեմեր հռչակեց Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս`Հարավային Ռուսաստանի և Ուկրաինայի թեմերը: Անշուշտ սույն բարեփոխությունները նաև ժամանակիհրամայականով էին պայմանավորված, մինչդեռ կային այլ` բարենորոգման ենթակա բազում ոլորտներ`կանոնադրական, ծխական, ծիսական, վարդապետական, իրավական, կրթական, ընկերային, քարոզչական ևնույնքան կարևոր` հայեցակարգային ու ռազմավարական բնույթի բարենորոգչական աշխատանքներ:
2010թ. դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակովՏավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմիառաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: 1996 թվականից մինչև 2010 թվականըթեմի տիրախնամ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրոք Տավուշի մարզում, երբ այնառանձնացավ Գուգարաց թեմից և ձևավորվեց իբրև առանձին թեմ, կառուցվեցին, վերակառուցվեցին ևվերանորոգվեցին 21 սրբատեղիներ` 1 վանական համալիր, 12 եկեղեցի (4 նորակառույց և 8 վերանորոգված ևվերակառուցված), 8 մատուռ:

ՀԱԵ Գուգարաց թեմում կա 259 սրբատեղի, որոնցից գործում են 33 եկեղեցի, 3 վանական համալիր և 23 մատուռ:
Անկախացումից ի վեր` 1995-2015թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին, Լոռումարզում ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 10 ԵԿԵՂԵՑԻ ԵՎ 17 ՄԱՏՈՒՌ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է 23 ԵԿԵՂԵՑԻ ԵՎ 6ՄԱՏՈՒՌ:

Գործող եկեղեցիներում սպասավորում են 17 հոգևոր հովիվներ:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ






вڠ²è²øºÈ²Î²Ü êàô𴠺κԺòÆ ²è²æÜàð¸²ð²Ü ¶àô¶²ð²ò ÂºØÆ

вº ¶àô¶²ð²ò ºØàôØ Î²Ü¶àôÜ,
Üàð βèàôòì²Ì, ìºð²Üàðà¶ì²Ì ºì ìºð²Î²èàôòì²Ì
ì²Üøºð, ºÎºÔºòÆÜºð ºì زîàôèܺð
1996-2013 ÃÃ.

ՀԱԵ Գուգարաց թեմում կա 259 սրբատեղի, որոնցից թեմի ենթակայության տակ գործում է 36 եկեղեցի և մատուռ: Անկախացումից ի վեր` 1995-2015թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին, Լոռու մարզում ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 10 ԵԿԵՂԵՑԻ ԵՎ 17 ՄԱՏՈՒՌ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է 23 ԵԿԵՂԵՑԻ ԵՎ 6 ՄԱՏՈՒՌ:
Ü»ñϳÛáõÙë ûÙáõ٠ϳÝáݳíáñ ͳé³ÛáõÃÛáõÝ ¿ Ù³ïáõóíáõÙ ·áñÍáÕ 39 »Ï»Õ»óÇÝ»ñáõÙ:
1996 Ãí³Ï³ÝÇó ÙÇÝ㨠2010 Ãí³Ï³ÝÁ ûÙÇ ïÇñ³Ëݳ٠³é³çÝáñ¹ î»ñ ê»åáõÑ ³ñù»åÇëÏáåáë âáõÉçÛ³ÝÇ ûñáù î³íáõßÇ Ù³ñ½áõÙ, »ñµ ³ÛÝ ³é³ÝÓݳó³í ¶áõ·³ñ³ó ûÙÇó ¨ Ó¨³íáñí»ó ǵñ¨ ³é³ÝÓÇÝ Ã»Ù, ϳéáõóí»óÇÝ, í»ñ³Ï³éáõóí»óÇÝ ¨ í»ñ³Ýáñá·í»óÇÝ 21 ëñµ³ï»ÕÇÝ»ñ` 1 í³Ý³Ï³Ý ѳٳÉÇñ, 12 »Ï»Õ»óÇ (4 Ýáñ³Ï³éáõÛó ¨ 8 í»ñ³Ýáñá·í³Í ¨ í»ñ³Ï³éáõóí³Í), 8 Ù³ïáõé:

¶áõ·³ñ³ó ûÙáõÙ ·áñÍáõÙ ¿ Ãíáí 39 »Ï»Õ»óÇ, áñï»Õ ëå³ë³íáñáõÙ »Ý 13 Ñá·¨áñ ÑáíÇíÝ»ñ, ³Û¹ ÃíáõÙ`

  1. ù. ì³Ý³ÓáñÇ êµ. ¶ñ. ܳñ»Ï³óÇ »Ï»Õ»óÇ
  2. ù. ì³Ý³ÓáñÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  3. ù. ì³Ý³ÓáñÇ ê. ê³ñ·Çë »Ï»Õ»óÇ
  4. ù. ì³Ý³ÓáñÇ êµ. ì³ñ¹³Ý ¼áñ³í³ñ »Ï»Õ»óÇ
  5. ù. êåÇï³ÏÇ êµ. гñáõÃÛáõÝ »Ï»Õ»óÇ
  6. ù. êï»÷³Ý³í³ÝÇ êµ. ê³ñ·Çë »Ï»Õ»óÇ
  7. ù. ²É³í»ñ¹áõ êµ. ¶ñ. ܳñ»Ï³óÇ »Ï»Õ»óÇ
  8. ù. î³ßÇñÇ êµ. ê³ñ·Çë »Ï»Õ»óÇ
  9. ù. ²ËóɳÛÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  10. ù. Þ³ÙÉáõÕÇ êբ. ¶¨áñ· »Ï»Õ»ó³Ï³Ý ѳٳÉÇñ
  11. ·. гÕå³ïÇ ì³Ýù (гÕå³ï³í³Ýù)
  12. ·. ê³Ý³ÑÇÝÇ í³Ýù
  13. ·. úÓáõÝÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  14. ·. ê³ñ³Ñ³ñÃÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  15. ·. ¶³ñ·³éÇ êµ. ÐáíѳÝÝ»ë »Ï»Õ»óÇ
  16. ·. Þ³ÑáõÙÛ³ÝÇ Ýáñ³Ï³éáõÛó »Ï»Õ»óÇ
  17. ·. سñ·³ÑáíÇïÇ êµ. ·ñ. Èáõë³íáñÇ㠻ϻջóÇ
  18. ·. ²Ýï³é³ÙáõïÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  19. ·. ¸ë»ÕÇ êµ. ¶ñÇ·áñ Èáõë³íáñÇ㠻ϻջóÇ
  20. ·. ÞÝáÕÇ êµ. ê³ñ·Çë »Ï»Õ»óÇ
  21. ·. ²ùáñÇ êµ. ¶¨áñ· »Ï»Õ»óÇ
  22. ·. Öá×ϳÝÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  23. ·. âϳÉáíÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  24. ·. ޻ݳí³ÝÇ êµ. ²Ù»Ý³÷ñÏÇ㠻ϻջóÇ
  25. ·. ²ñ¨³ßáÕÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  26. ·. Ø»Í ä³ñÝÇ, êµ. ¶ñ. Èáõë³íáñÇ㠻ϻջóÇ
  27. ·. È»éݳí³ÝÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  28. ·. ¶á·³ñ³ÝÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  29. ·. ²ñç³ÑáíÇïÇ /Ôáõñë³ÉÇ/ êµ. ¶¨áñ· »Ï»Õ»óÇ
  30. ·. È»éݳÝóùÇ êµ. ØÇÝ³ë »Ï»Õ»óÇ
  31. ·. ê³ñ³É³ÝçÇ êµ. ¶¨áñ· »Ï»Õ»óÇ
  32. ·. êí»ñ¹ÉáíÇ ¸áñµ³Ýï³í³ÝùÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  33. ·. ì³ñ¹³µÉáõñÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  34. ·. ÎáõñóÝÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  35. ·. ÎáõñóÝÇ ÐÝ»í³Ýù í³Ý³Ï³Ý ѳٳÉÇñ
  36. ·. êí»ñ¹ÉáíÇ êµ. ¶¨áñ· »Ï»Õ»óÇ
  37. ·. Òáñ³·ÛáõÕÇ êµ. ²ëïí³Í³ÍÇÝ »Ï»Õ»óÇ
  38. ·. ê³ñã³å»ïÇ êµ. سñdz٠²ëïí³Í³ÍÇÝ Ýáñ³Ï³éáõÛó »Ï»Õ»óÇ
  39. ·. ػͳí³ÝÇ êµ. ¶¨áñ· »Ï»Õ»óÇ:

¶àõ¶²ð²ò ÂºØÆ (Èàèàõ زð¼) Æð²ìÆÖ²Î²ÚÆÜ ä²îκð 2012Â. 2


Գուգարաց թեմի պատմությունից
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց 1996 թ. մայիսի 30-ին, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը` Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում (2005 թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց Սեպուհ վարդապետ Չուլջյանը, ով մեկ տարի անց` 1997 թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ 2012թ-ին մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։