Thursday, August 27, 2015

ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՄԻԱՑԱՎ ԱՐԱՐԱՏՅՆ ՀԱՅԱՊԵՏԱՆ ԹԵՄԸ 
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրին այս տարի միացան նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները: Առաջնորդությամբ ԱՀԹ միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի` երիտասարդները այցելեցին Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեցին «Ձեռք մեկնիր» ծրագրի մասնակիցներին և հանձնեցին իրենց ակցիայի շրջանակներում հավքված գրենական պիտույքները և դպրոցական հագուստը:
ԱՀԹ երիտասարդաց միությունների ջանքերով հավաքված այս պարագաները կուղղորդվեն թեմի մի քանի համայնքներ` նոր ուսումնական տարվան ընադառաջ որպես աջակցություն տեղի կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաներին:
Մանրամասները առաջիկայում 


 




 


 


 





 





 ֆոտոշարքը Գայանե Թունյանի 27.08.2015




Wednesday, August 26, 2015

«Առավել երանելի է տալը, քան առնելը»


Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Նարեկացի» պատանեկան միությունը իրականացրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաների համար:
Ծրագրի շրջանակներում օգնություն ստացան քաղաքի 15 ընտանիքների 30 երեխաներ.  

 


Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը` նոր ուսումնական տարվան ընդառաջ: Ծրագրի այս փուլն իրականացրեցին միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից: Դպրոցականների համար հավաքվեց նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն:
Հավաքված պաշարը բավարարեց օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված էին Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից:
Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները  նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը:  
Միության անդամների խոսքով ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ էին և բավարարեցին միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանան օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները  շատ են:
Հիշեցնենք, որ վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծուխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում 350 ընտանիքի 

http://armenpress.am/arm/news/816502/
Արժանապատիվ Տ.Վահան քհն Ազարյանը Վանաձորի ՔԿՀ կատարեց ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ կարգ 






Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 24.08.2015

Sunday, August 23, 2015

ՕԾՎԵՑ ՉԻՉԽԱՆԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ 
ԵԿԵՂԵՑԻՆ

Մանրանկարիչ Լևոն Զաքյանի ձեռքի աշխատանքը Թեմակալ առաջնորդը նվիրեց եկեղեցին վերակառուցող Բարերարին 22.08.2015
Այսօր Գուգարաց թեմի Սպիտակի տարածաշրջանի Շիրկամուտ գյուղումձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհարքեպիսկոպոս Չուլջյանիտեղի ունեցավ Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը:







6րդ դարթվագրվող Չիչխանավանքըոր մեզ հասել էր խոնարհված վիճակումթեմի հնագույն սրբավայրերից է:Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունիցպայմանավորված ժամանակին գետի երկայնքովձգվող չիչխանի ծառերի առատությամբ: Պատմական աղբյուրները լռում են վանքի անվան մասին, ուստի Սրբազան Հայրն օծեց և անվանակոչեց եկեղեցին Սուրբ Խաչ:
Վանքի պեղումները սկսվել էին դեռևս 2008 թվականին, որն իրականացնում էր ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` հովանավորությամբ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության:
Կազմակերպության միջոցով վանքի բարերարությունը ստանձնած Հայկ և Հիլդա Մանջիկյանների և ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի շնորհիվ վանքն այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը:
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին եկեղեցու բարերար ամուսինները, «Երկիր և մշակույթ» համազգայինկազմակերպության նախագահ Գեղամ Գեւոնյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի և Վարդաբլուրի տարածաշրջանների հոգևոր հովիվները, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, համայնքապետեր,պեղումներին և շինարարական աշխատանքներին մասնակից ֆրանսիահայ մի խումբ երիտասարդներ ևուխտավորներ Ֆրանիայից և Հայաստանի տարբեր բնակավայրերից:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ Տեր Ատոմ քահանա Ասատրյանի: Հավարտ Պատարագի` եկեղեցու բակում օրհնվեց բարձրահասակ թևավոր խաչքար` նվիրատվությամբ Շիրակամուտ համայնքի Երանոսյան եղբայրների: Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրնիր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար ամուսիններին և «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպությաննախագահին: Ներկաներին հորդորեց ամենայն հավատքով և նախանձախնդրությամբ պահպանելու սրբավայրը`մշտապես իրենց ներկայությամբ ու աղոթքով լցնելու եկեղեցինքանզի սրբավայրի վերականգնումը մեծ օրհնություն ևիրադարձություն է աղետյալ Նալբանդ համայնքի համար:



Ֆոտոշարքը Վահան Աբրահամյանի 22.08.2015
Հավարտ արարողության` նորաօծ եկեղեցու բակում հնչեցին ազգային երգ ու պար, և համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ:
Չիչխանավանիք Սուրբ Խաչ եկեղեցին իր ուխտի օրը կտոնախմբի առաջիկա Խաչվերաց և Սբ Խաչին նվիրված մյուսերեք տոներին: