Sunday, September 27, 2015


Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 

21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց Հաղթության






Մյուռոն




Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը:


Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների
Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 17:00-ին: Տերունական աղոթքից հետո Հայրապետական հանդիսավոր թափորը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջևից շարժվեց դեպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ծափողջույնների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան:
Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:Հայրապետական թափորի մեջ տարվում էին Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանը, Սրբալույս Մյուռոնի նյութերը և այլ սրբություններ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` Ս. Գեղարդը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կրում էր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` Ծաղկանց նյութի սափորը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Բալասանի սափորը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը` Ս. Անդրեաս առաքյալի մասունքով Աջը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքով Աջը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը` հին Մյուռոնով Մյուռոնաթափ մեծ աղավնին, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը կրում էր Ս. Թադեոս առաքյալի մասունքով Աջը:
Զույգ բուռվարակիրներ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի և Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի առջևից եկեղեցական շապիկով քայլում էր Ս. Մյուռոնի կնքահայրը` Մայր Աթոռի բարերար տիար Հայկ Տիտիզյանը:
Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց Մյուռոնօրհնության խորհրդավոր արարողությունը:
Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը և Սրբալույս Մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ և Ս. Մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին:
Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց Մյուռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին բացեց Ս. Մյուռոնի կաթսան:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը և բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաև Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Սրբազան Ավանդության համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաև հին Մյուռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս Մյուռոնի զորությունը:
Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո Նորին Սրբությունը, եպիսկոպոսաց դասը և Մյուռոնօրհնության կնքահայրը համբուրեցին նորօրհնյալ Մյուռոնի կաթսան:
Արարողությունը փակվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գեղարդով օրհնեց ներկաներին:
Ուխտավոր ժողովրդին և Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հպվելու Ս. Մյուռոնի կաթսային և ստանալու նոր Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհնության արարողության ավարտին թափորը Հայրապետական մաղթերգի ներքո ուղղվեց դեպի Մայր Տաճար:



ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ և Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կյանքի այս կարևոր պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակներն ու ներկայացուցիչները:
Տեղ աղբյուրը ՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ www.facebook.com էջից
27.09.2015

Monday, September 14, 2015

ԽԱՉՎԵՐԱՑԸ`
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Խաչվերացը,որ հայտնի նաև ՍփխեչՍըբխեչ, ԽչվերացՈւլոց (ՈւլնոցանվանումներովՀայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոնվում է սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը: Այս տարի տոնը սեպտեմբերի 13-ին էր: Այս տարի Սուրբ Խաչի տոնը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օրը հայտարարվեց նաև որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր: Տոնի առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեցին թեմի բոլոր գործող եկեղեցիներում, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Տոնին նվիրված բուն արարողությունները սակայն սկսվեցին երեկոյան: Թեմի բոլոր այն ծուխերում, որտեղ կան հոգևոր հովիվներ և գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ, կազմակերպվեցին խաչերթեր: 










Վանաձորում խաչերթը
խաչերովխաչվառովհոգևորականիառաջնորդությամբ և մասնակցությամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի` «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով սկիզբ առավ Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ եկեղեցի, ուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը:






Եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Սրբազան Հոր առաջնորդությամբ` կազմվեց խաչի թափոր, իրականացվեց անդաստանի կարգ, որով թափորապետը օրհնեց աշխարհի չորս ծագերը` բարեկարգություն և խաղաղություն հայցելով Աստծուց:
Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները և ուխտավորներ: Արարողությունը թերևս տարբերվում էր նախորդ տարիներից նաև իր մասշտաբայնությամբ, քանզի առաջին անգամ տոնվում էր Վանաձոր քաղաքի օրհնության օրը: Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր և Վանաձոր քաղաքն այս առումով բացառիկ է: Խաչվերացի տոնին քաղաքի օրհնության օրվա հաստատումը ոչ միայն Սուրբ Խաչի խորհրդի պանծացումն է, այլև հնարավորություն է քաղաքի բնակիչներին` տարին գոնե մեկ անգամ ի մի գալու ի հոգևորս և Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի բնակչության հոգևոր անվտանգության, պահպանման և միասնության համար:
Պատմական փոքրիկ ակնարկով ընթերցողները կարող են ծանոթանալ նաև տոնի պատմությանը և խորհրդին: Ըստտոնի պատմական հիմքի614թՊարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրաավերում այն,սրի քաշում ժողովրդինմեծ թվով գերիներ տանումՈրպես անարգանք քրիստոնյաներինՍուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը


Խաչափայտը գերության մեջ է մնում14 տարի: 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը (կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունականմասի հայոց զորքըՄժեժ Գնունու գլխավորությամբ) քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկներիվրաազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրըԽաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմՓոքր Ասիայի վրայովանցնում է Կարին (Էրզրումքաղաքովիսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում,ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխումկառուցվում է Խաչավանք եկեղեցինԿայսրը խաչափայտը Գողգոթայիգագաթը հանելովբարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումի տես բոլոր քրիստոնյաներիԱյդժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակըԽաչվերացը: Հիշեցնենքոր տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց էորով գերեզմաններում հնչեցրածաղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:

Հեղ.Էմմա Գրիգորյան Լուս. Լիլիթ Յոլչյան 13.09.2015

ShoghakatTVcompany


http://yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=28768#video
http://yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=28768#vide

Գուգարաց թեմ 


Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, սեպտեմբերի 12-ի երեկոյան Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր Խաչերթ` նվիրված Խաչվերացի տոնին: Համայնքի մուտքի մոտ տեղակայված <<Անկախության հուշակոթողի>> մոտից խաչերթի մասնակիցները տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի ուղեկցությամբ շարժվեցին Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդն ու տոնի նշանակությունը, ապա միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:


Wednesday, September 9, 2015

<< ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ >>
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 
պատանիները իրենց աշխատանքը ներկայացրեցին 
Լոռի ՀԸ  Բարի Լույս հաղորդման ժամանակ

 

10.09.2015
Լուսանկարները Լ.Յոլչյանի

Friday, September 4, 2015

«ՀԱՆՈՒՆ  ՄԵՐ  ՄԱՐԶԻ ՀՈԳԵՎՈՐ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՅ  ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  ՍՈՒՐԲ  ԵԿԵՂԵՑՈՒ  ՇՈՒՐՋ»


Սիրելի հայորդիներ
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, «Նարեկացի» երիտասարդաց միությունը կազմակերպում է  խաչերթ:
  
ԽԱՉՎԵՐԱՑԻ  ՏՈՆԸ  ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ, ՏՈՆՎՈՒՄ է  ՆԱԵՎ  ՈՐՊԵՍ  ՎԱՆԱՁՈՐ  ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ  ՕՐ

Տոնի երեկոյան` ժամը 17:00-ին, խաչերթի մասնակիցները կշարժվեն Վանաձորի Հայքի հրապարակից դեպի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կստանան թեմակալ առաջնորդի օրհնությունն ու կմասնակցեն Խաչվերացի թափորին:


«Նարեկացի» երիտասարդաց միություն