Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր


<< ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ >>
Ձեռք մեկնիր Վանաձոր
Սիրելի հայորդիներ,
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի՝ ամփոփվեց մեր 5-րդ տարվա «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը.
մեր կամավորների ջանքերով և Վանաձոր քաղաքի բնակիչների, սննդի խանութների, հագուստի և սննդի արտադրամասերի, կազմակերպությունների և անհատների աջակցությամբ օգնություն ստացավ քաղաքի 90 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ: /ծրագրի մասին հաշվետվությունը կհրապարակվի շուտով/
Ծրագիրն իրականացվեց նաև թեմի Ալավերդի և Շամլուղ քաղաքներում, ուր երիտասարդները, առաջնորդությամբ տեղի հոգևոր հովիվների, ձեռք մեկնեցին իրենց համայքների ընդհանուր թվով 20 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ: 
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին... 
Գուգարաց թեմ. սոցիալական կենտրոն



 
  
 



 
  
  
 
  
 




  


 

29-30.12.2015

Ձեռք մեկնիր Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի ԵԵՄ



Դեկտեմբերի 27-ին Ալավերդու<<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները` Ալավերդու հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի գլխավորությամբ այցելեցին Ալավերդու մի շարք բնակարաններ և իրականացրեցին Գուգարաց թեմում ավանդույթ դարձած` <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագիրը: Միության անդամները մի քանի ամիս առաջ ծրագրել էին անապահով և կարիքավոր ընտանիքներին տնայցի գնալ և օգնել նրանց` թոթափելու համար այն դժվարությունները, որոնց առաջ հայտնվել են այդ ընտանիքները: Այս ծրագիրն իրականացնելու համար միության անդամները ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ձեռք բերեին համապատասխան գումար` սնունդ գնելու համար: Նրանց միացան մեր եկեղեցու որոշ հավատացյալներ, ինչպես նաև որոշ խանութներ: Ծրագիրն ավարտվեց հաջողությամբ, որից խանդավառված` երիտասարդները որոշեցին այն դարձնել շարունակական և օգտակար լինել հասարակությանը նմանատիպ այլ ծրագրերով:
Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի ԵԵՄ-յան ատենապետ








Գագիկ Էվոյանի բարեգործությունները 
Գուգարաց թեմում
ֆիլմ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 
պատանիները իրենց աշխատանքը ներկայացրեցին 
Լոռի ՀԸ  Բարի Լույս հաղորդման ժամանակ

 

10.09.2015
Լուսանկարները Լ.Յոլչյանի

<< ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ >>
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐծ


Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Նարեկացի» պատանեկան միությունը իրականացրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաների համար:
Ծրագրի շրջանակներում օգնություն ստացան քաղաքի 15 ընտանիքների 30 երեխաներ.  

 

«Առավել երանելի է տալը, քան առնելը»

Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը` նոր ուսումնական տարվան ընդառաջ: Ծրագրի այս փուլն իրականացրեցին միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից: Դպրոցականների համար հավաքվեց նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն:
Հավաքված պաշարը բավարարեց օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված էին Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից:
Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները  նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը:  
Միության անդամների խոսքով ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ էին և բավարարեցին միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանան օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները  շատ են:
Հիշեցնենք, որ վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծուխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում 350 ընտանիքի 

 Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ 

օրերին

Ֆիլմ 2015





Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի երիտասարդաց միությունը ձեռնարկել է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը
Սբ Հարության տոնին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ իր ակտիվությամբ մեկնարկեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Այս անգամ հնարավոր օգնության պաշարը բավարարեց միայն օգնության ձեռք մեկնելու 17 ընտանիքի: Նրանցից մեկը` Աննա Խաչատրյանը, երկար տարիներ է, ինչ բնակվում է տնակային վատ պայմաններում: Ունի մեկ դուստր և սակայն չունի աշխատանք, իսկ ամուսինն, ով արտագնա աշխատանքի է մեկնել, տարիներ է, ինչ չի վերադարձել:  Աղջիկն ունի առողջական խնդիրներ, մայրը ևս: Սակայն աշխատանքի և կողմնակի ամեն տեսակ օգնության բացակայության պայմաններում թե իր և թե իր դստեր առողջական վիճակին հետևել անկարող է:
Ընտանիքին երբեմն օգնում է կնոջ մայրը, սակայն վերջիններս ևս հազիվ հոգում են իրենց կարիքները:Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի հետ այցելությամբ, «Նարեկացի» եռրիտ. միությունը փոքրիկ նվերներով և գումարով փորձեց օգնել այս ընտանիքին, ինչը սակայն միայն մի որոշ ժամանակ կարող է թեթևացնել նրանց հոգսերը:
Այս ընտանիքից շատ քիչ են տարբերվում երիտասարդաց միության ցուցակում տեղ գտած մյուս ընտանիքները: Մարիամ Կոնինյանի երկու երեխաները ևս ունեն առողջական խնդիրներ, կրտսեր տղան, ով 7 տարեկան է, տառապում է աուտիզմով, սակայն թե Վանաձոր քաղաքում և թե դրսում անվճար վերականգնողական բուժման աշխատանքներ չեն իրականացնում:
Տան անդամներից և ոչ մեկը չունի մշտական աշխատանք. աշխատող ձեռք միայն հայրն է, ում վաստակած գումարը սակայն կարող է բավարարել հոգալու ընտանիքի միայն անհրաժեշտ նվազագույն կարիքները:
Ծրագրով հատկացված օգնությունը սակայն չէր կարող երկարատև օգտակարություն ունենալ, այլ միայն բավարար էր թեթևացնելու այս ընտանիքների կարիքներըԹեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական  ծրագիրը սակայն շուրջտարյա է, որի միջոցով այս ընտանիքներին կարող են օգնել բոլոր կամեցողները:
Հեղ  Էմմա Գրիգորյան 

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25920#video
Գուգարաց թեմի նախաձեռնած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն օգնել է շուրջ 80 ընտանիքի վիդեո 17:18 . 14/04/15 Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի երիտասարդաց միությունը ձեռնարկել է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Հավաքված պաշարն այս անգամ բավարարեց օգնության ձեռք մեկնել միայն 80 ընտանիքի: Մանրամասները՝ տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25920#video
© Երկիրմեդիա 




Սբ Զատիկի տոնին «Նարեկացի» երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով աջակցություն ստացած ընտանիքները









Ծրագիր հաշվետվությունը Լոռի ՀԸ  <<Բարի Լույս Վանաձոր >> հաղ ուղիղ եթերում




30.01.2015Ֆոտո. Լ.Յ.-ի
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր 2014թ.
Հաշվետվություն
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի «Նարեկացի» երիտասարդաց միությունը արդեն չորրորդ տարին Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների համար իրականացրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Երիտասարդները մեկ ամսում կազմակերպած հանգանակությամբ և քաղաքի բուհերի, արտադրամասերի, մթերային և հագուստի խանութների, սրճարանների և անհատների օգնությամբ ձեռք մեկնեցին քաղաքի 70 ընտանիքի. ևս 10 ընտանիք ստացավ դրամական աջակցություն:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի ամփոփ հաշվետվությունը:

Սննդամթերքի հավաքման համար արկղեր տեղադրվեցին և սնունդ հավաքվեց սննդամթերքի «Սպարապետ», «Գրին Պլազա», «Տրիո» խանութներում:
Արդյունքում հավաքվեց`
Ձեթ  -  75 շիշ
Շաքարավազ -  30կգ
Մակարոն  -   260 տուփ
Գարոխ  -  18կգ
Ձավար  -  28կգ
Բրինձ  -  43կգ
Հնդկաձավար  -  10կգ
Խտացրած կաթ  -  58 տուփ
Բնական հյութ  -  90 տուփ
Եվս 3 պարկ գարոխ տրամադրել է Գուգարաց թեմի առաջնորդարանը:

Ծրագրին աջակցեցին «Սարտոն», «Դիետ», «Կաթնագործ», «Հելեն Արթ», «Հարատիդ» արտադրամասերը:
«Դիետ» ՍՊԸ`             100  տուփ թթվասեր, 50 տուփ կաթ, 50 շիշ մածուն
«Հելեն Արթ» ՍՊԸ`     2 արկղ կոնֆետ
«Հարատիդ» ՍՊԸ`     30 շիշ հյութ, 60լ լիմոնադ
«Կաթնագործ» ՍՊԸ`  50 տուփ թթվասեր

Գանձանակներ տեղադրվել են Վանաձոր քաղաքի հետևյալ կառույցներում.
  • Սապենո տպարան
  • Արցախ պուրակի գրախանութ
  • «Թումանյան» գրատուն
  • «Դբա լավը» հագուստի խանութ
  • «Յունար» հագուստի խանութ
  • «Մառան» խմիչքի խանութ
  • «Գրի գեր» սննդամթերքի խանութ
  • «Օազիս» սրճարան
  • «Ջազ» սրճարան
  • Վանաձորի Պետական համալսարան
  • Բժշկական քոլեջ
  • Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
  • Եվրոպական ակադեմիա
Արդյունքում հավաքվեց`  42.480 դրամ:

Անհատ քաղաքացիների, բարերների, կառույցների միջոցով հավաքվեց 556.000 դրամ:
Այդ շարքում խոշոր աջակցություն կատարել են`
Երուսաղեմի Սրբոց Ժառանգավորաց վարժարան` 230.000 դրամ
Վարդան սարկավագ Զարգարյան `                            197.000դրամ/420$
Instigate mobile  ընկերություն`                                    42.000 դրամ
Ծրագրի համար բացված հաշեվահամարին փոխանցվել է` 27.000 դրամ

Ընդհանուր առմամբ հավաքվել է 598.480 դրամ:
Այս գումարից գնվել է`
Ալյուր  -  40 պարկ - 64.000 դրամ
Շաքարավազ  -  25 կգ – 9700 դրամ
Վառելափայտ – 20.000 դրամ
Կոմունալ վճարում – 10.050 դրամ
Դեղորայք հատուկ նշանակմամբ - 4000 դրամ
Պոլիէթիլենային տոպրակ- 15.000 դրամ
Այս ընթացքում միությունը օգտվել է տաքսի ծառայությունից և տնայցեր կատարել է համապատասխան տրանսպորտային միջոցով`  26.000 դրամ:
Արդյունքում ծախսվել է` 148.750 դրամ: Մնացորդ` 449.730 դրամ:

Դրամական օգնություն ստացել է 10 ընտանիք` յուրաքանչյուրը 10.000-20.000 դրամի սահմանում: Ընդհանուր թվով` 230.000 դրամ: Մնացորդ 219.730 դրամ:

«Նարեկացի» երիտասարդաց միության անդամները մնացորդ գումարը նախատեսում են տնօրինել Սբ Ծննդյան տոնից հետո` աջակցելով ևս 10-15 ընտանիքի:
Ծրագրին աջակցեց նաև Հայաստանի Աստվածաշնչյան ընկերությունը` այդ ընտանիքներին փոխանցելով նոր հրատարակած  50 հատ «Քայլող Ավետարան» :

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի պատասխանատու` Էմմա Գրիգորյան



«Մեր շահը` տալն է… դրանից ստացած ուրախությունը»

Արդեն չորրորդ տարին է, ինչ Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների մի փոքրիկ մասի Ամանորյա և ձմեռային հոգսը իր հնարավորության սահմաններում փորձում է կիսել «Նարեկացի» երիտասարդաց միությունը:  «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի շրջանակներում նախորդ 3 տարիների ընթացքում Վանաձոր քաղաքի խոշոր խանութներից հավաքված սննդից, պիտանի ձմեռային հագուստից, հիգիենայի պարագաներից և տարբեր անհատ բարերարների միջոցով ստացված գումարից քաղաքում օգտվել են արդեն 110 ընտանիք:
Այս տարի ևս ծրագրով նախատեսվում է սննդի արկղեր տեղադրել խոշոր մթերային խանութներում, գանձանակներ` քաղաքի տարբեր խանութներում, բուհերում: Ծրագրին իրենց մասնակցությունը կբերեն քաղաքի բանկերը, հագուստի, զովացուցիչ ըմպելիքների, կաթնամթերքի, հրուշակեղենի արտադրամասերը և պարզապես անհատներ: Մշտապես  գործում են ծրագրի գրասենյակը` առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից, և հեռախոսահամարը. բացված կա նաև հաշվեհամար` դրամական փոխանցումների համար: 
«Ծրագիրն իրականացվում է բաց, թափանցիկ. յուրաքանչյուր աշխատանքային փուլի ավարտին հաշվետվություններ են տեղադրվում կայքէջերում: Ծրագրի ամբողջ ընթացքը լուսաբանվում և ներակայացվում է հանրությանը»,- նշում է թեմի լրագրող Լիլիթ Յոլչյանը:
Արդեն գրեթե պատրաստ է ընտանիքների ցուցակ, որոնց նախապես այցելելով՝ երիտասարդները ծանոթացել են վերջիններիս պետքերին և կարիքներին, իսկ դեկտեմբերի վերջին օրերին նախատեսում են նվերներով տնայցեր կատարել: Թե քանի ընտանիք օգնություն կստանա այս տարի` կախված է հավաքված օգնության չափից:
«Հուսանք՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կգերազանցվեն մեր սպասումները: Նախորդ տարի ծրագրով նախատեսված էր օգնություն ցուցաբերել 50 ընտանիքի, բայց հավաքված օգնության պաշարը հնարավորություն տվեց ձեռք մեկնելու 70-ի: Այս տարի ևս նախատեսված է 50, սակայն որքան կլինի, կախված է բնակչության բարեխղճությունից, և թե որքանով մարդիկ հետևողական կլինեն ծրագրի կարգախոս` ավետարանական պատգամին»,- ասում է ծրագրի պատասխանատուներից Սամվել Վանյանը:

Ինչպես նշում են երիտասարդները, ծրագիրը կարևոր է ոչ միայն նրանով, որ ձեռք են մեկնում կարիքավոր ընտանիքներին, այլ նաև քրիստոնեական պատգամները կյանքի են կոչում գործնականում. «Տարածելով բարեգործության գաղափարը և ձեռք մեկնելով այդ ընտանիքներին՝ մեզ է մնում օգնելու և տալու մեծագույն ուրախությունը, քանզի «առավել երանելի է տալը, քան առնելը»»: 

Գուգարաց թեմի Լրատվական բաժինը շնորհակալություն է հայտնում հաղորդման հեղինակ Դավիթ Անտոնյանից Ձեռք մեկնելում գործում և ՀԸ տնօրինությանը:

Դիտեք Դեկտեմբերի 9-ին  Լոռու մարզային <<Ֆորտունա ՀԸ >>-ն Բաց Սենյակի հաղորդումը ,որի հյուրերն են «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր անձնակազմը:
Շնորհակալություն ՀԸ տնօրեն Կարեն Արշակյանին թեմի նյութերը և հայտարարթյուները եթեր տալու համար:


ֆոտոշարքը Լ.Յոլչյանի



<< ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ >>
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Գուգարաց թեմում մեկնարկած «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանգանակությունների շնորհիվ Վանաձորի տնակային ավանում բնակվող Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Քալաշյանի ընտանիքը շուտով կտոնի բնակարանամուտ:
Օրհնության, գոհության և գնահատանքի խոսք
«Ձեռք մեկնիր եղբորդ» դրամահավաք-ակցիայի մասնակից մեր սիրեցյալ զավակներին

Հայրական սիրով և օրհնությամբ շնորհակալություն եմ հայտնում Վանաձորում անցկացված «Ձեռք մեկնիր եղբորդ» համաքաղաքային դրամահավաք-ակցիայի բոլոր մասնակիցներին` պետական կառույցներ, ԱԺ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկություններ, իրավապահ մարմիններ, հասարակական կազմակերպություններ, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական հաստատություններ, անհատներ, որոնք սիրահոժար կերպով արձագանքեցին մեր նախաձեռնությանը և 20 օրում հանգանակեցին հինգ միլիոն դրամ` Սանկտպետերբուրգյան տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:
Գոհունակությունս եմ հայտնում Լոռու մարզպետարանին և Վանաձորի քաղաքապետարանին, ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի և քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաև համայնքի ավագանուն` աստվածահաճո այս գործում մեզ մեծապես աջակցելու համար:
Շնորհակալ եմ նաև վանաձորյան բոլոր լրատվամիջոցներից` ակցիայի ակտիվ լուսաբանման և «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ տնօրեն Հայկազ Սիմիկյանին` դրամահավաքի բացիկների անհատույց տպագրության համար:
Ուզում եմ առանձնակի գոհունակությամբ շեշտել դրամահավաք-ակցիայի համար ստեղծված հաձնաժողովի բոլոր անդամաների բարեխիղճ և խիստ կազմակերպված աշխատանքը:
Մեր աղոթքն ու բարեմաղթանքներն ենք հղում և շնորհակալություն հայտնում մոսկվայաբնակ վանաձորցի գործարար Արտակ Էվոյանին, ով վստահելով ծրագրի անաչառությանը` մեր թեմին նվիրաբերեց 4 սենյականոց բնակարան, որն էլ հանձնաժողովի որոշմամբ կհատկացվի նույն տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր բազմանդամ մի ընտանիքի: 
Հայտնում ենք, որ բարեգործական այս ծրագիրը շարունակական է, և նրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Թող Աստված օրհնի և սիրո մեջ պահի բոլոր նրանց, ովքեր իրենց գանձերը դիզում են երկնքում:
«Ավելի երանելի է տալը, քան առնելը»
Գործք Առաքելոց, 20.35


Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Ներկայացվում է դրամահավաք-ակցիային մասնակցած կազմակերպությունների ցանկը


«Ձեռք մեկնիր եղբորդ» համաքաղաքային դրամահավաք
Հ/Հ
Ակցիային մասնակցած կազմակերպություններ
Կազմակերպությունների ղեկավարներ
Գումար
1
Լոռու մարզպետարանի աշխատակազմ
Արթուր Նալբանդյան
138 500
2
Վանաձորի քաղաքապետարան և ենթակա կառույցներ
Սամվել Դարբինյան
758 000
3
ԱԺ պատգամավոր
Կարեն Սարիբեկյան
100 000
4
ԱԺ պատգամավոր
Վահրամ Բաղդասարյան
100 000
5
Վանաձորի ավագանի

110 000
6
Պետական անվտանգության կոմիտե
Սամվել Հայրապետյան
40 000
7
Լոռու մարզի դատախազություն
Գրիգոր Էլիզբարյան
70 000
8
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
Գագիկ Հովհաննիսյան
101 000
9
Վանաձոր ՔԿՀ
Արտյոմ Մխոյան
110 000
10
Ոստիկանության Լոռու մարզային վարչություն
Արտակ Կարապետյան
35 000
11
Ոստիկանության Բազումի բաժին
Սարգիս Այվազյան
50 000
12
Ոստիկանության Տարոնի բաժին
Էրիկ Շարմազանով
50 000
13
Ոստիկանության Գուգարքի բաժին
Արթուր Շահվերդյան
40 000
14
Ճանապարհային ոստիկանության ՀՔԲ
Գագիկ Չիբուխչյան
30 000
15
Ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտ
Էդգար Սուսլիյան
70 000
16
Վանաձորի տարածքային հարկային տեսչություն
Վախթանգ Սիսակյան
76 000
17
Անհատ քաղաքացի,       ք.Սպիտակ, Խնկոյան,3
Վախթանգ Սիսակյան
100 000
18
Անշարժ գույքի Կադաստր
Ռոբերտ Մանուկյան
110 000
19
Առողջապահական հիմնարկներ
Սամվել Լամբարյան
140 000
20
Վանաձորի բժշկական կենտրոն
Մհեր Մարգարյան
160 000
21
Վան-մեդ բժշկակա-ստոմատոլոգիական կենտրոն
Գագիկ Քալանթարյան
30 000
22
Արմենիա առողջարան
Սարգիս Ամիրյան
20 000
23
Վանաձորի հանրակրթական դպրոցներ
Մինաս Սայադյան
475 000
24
Վանաձորի պետական բժշկական քոլեջ
Ջուլիետա Ջոկլինյան
105 000
25
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ
Վախթանգ Մելիքսեթյան
49 000
26
Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ
Արշակ Թումանյան
40 000
27
Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ
Հովհաննես Թադևոսյան
50 000
28
Վանաձորի Պետական Համալսարան
Ուսանողական խորհուրդ
25 000
29
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
Արմեն Խառատյան
52 000
30
Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
Ալեքսանդր Հակոբյան
100 000
31
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Վանաձորի մասնաճյուղ
Սամվել Գյուլբեկյան
30 000
32
Վանաձորի «Մխիթար Գոշ» Միջազգային Համալսարան
Վաչիկ Բրուտյան
20 000
33
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մ/ճ
Սոֆիա Սողոմոնյան
33 000
34
Հայ-Ռուս գազարդ
Վարդան Բաղդասարյան
100 000
35
Սեզամ-գազ ՍՊԸ
Ջոն Հովհաննիսյան
100 000
36
ՀԷՑ Դեբեդ մասնաճյուղ
Գագիկ Սարգսյան
300 000
37
Արմենտել ՀՏԿ
Սեդրակ Թորոսյան
65 000
38
Վիվասել
Սերժիկ Մելքոնյան
50 000
39
Լոռի ջրմուղ-կոյուղի ՓԲԸ
Հարություն Անտոնյան
100 000
40
Նոր կահույք ՍՊԸ
Ռոբերտ Միքայելյան
100 000
41
Գլորիա կարի ֆաբիկա  -  նիսյա
Բագրատ Դարբինյան
1 500
42
Տաշիր-պիցցա
Կամո Թորոսյան
34 500
43
«Մատինյանի նշխար» ՍՊԸ
Արմեն Սարուխանյան
30 000
44
Դիկտիս ՍՊԸ
Վիկտոր Դարբինյան
54 000
45
Պրես-ստենդ
Վահագն Դավիթավյան
20 000
46
Սմայլ սուպերմարկետ
Հովհաննես Վարդապետյան
50 000
47
Թագավորանիստ ռեստորան
Սամվել Հակոբյան
15 000
48
Լոռի ռեստորան

40 000
49
Էլկանի ռեստորան
Խաչիկ Հովհաննիսյան
6 500
50
Օրրան ԲՀԿ
Մարիամ Մանուչարյան
63 000
51
Գայաննա ԲՀԿ
Գայանե Թադևոսյան
22 000
52
Խաչվող ուղիներ ԲՀԿ
Կամո Եգանյան
18 000
53
«Փոքրիկ իշխան» կենտրոն
Նարինե Ղազարյան
7 000
54
Անհատ քաղաքացիք.Վանաձոր, Տավրոսի 21փ, տուն 22
Արման Դարբինյան
200 000
55
Քրիստ Մարուքյան և ընկերներ
Քրիստ Մարուքյան
73 000
56
Անհատ քաղաքացիներ

243 000
Ընդամենը

5 110 000
ԱՌԱՎԵԼ ԵՐԱՆԵԼԻ Է ՏԱԼԸՔԱՆ ԱՌՆԵԼԸ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Մայիսի 26-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հրավերով առաջնորդարանում տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնաժողովի երրորդ ժողովը: Ժողովին բացակա էր միայն «Օրրան» ԲՀԿ տնօրեն Մարիամ Մանուչարյանը: Ժողովին հրավիրված էին Քալաշյան ընտանիքի հայրը և դուստրը:
Ստորև ներկայացնում ենք ժողովի արդյունքում կայացված որոշումները.
  1. Համաձայն նախապես մշակված ու հաստատված կանոնադրության` ընտրվեց չորս հոգուց բաղկացած խումբ (Վալեր Ջաղինյան, Նորիկ Սարդարյան, Ռուդիկ Վարոսյան, Կամո Եգանյան), որը հանձնաժողովի լիազորմամբ` Քալաշյան ընտանիքի հետ համատեղ, պիտի կատարի բնակարանի ընտրման և գնման հետ կապված բոլոր գործողությունները:
  2. Քննարկվեց Քալաշյան ընտանիքի ներկայիս տնակի հետագա ճակատագրի հարցը, որը հանձանաժողովի նախնական որոշման համաձայն ենթակա է ապամոնտաժման և վաճառքից գոյացած գումարը տրամադրվի ծրագրի բյուջեին:
  3. Ժողովականները անդրադարձան նաև Արտակ Էվոյանի կողմից թեմին նվիրաբերած 4 սենյականոց բնակարանի հարցին, որը ևս պետք է տրվի տնակային ավանի բնակիչներից արդեն բազմազավակ մի ընտանիքի: Այս հարցը ևս քննարկվեց և ընտանիքի ընտրության հարցում հանձնաժողովը միաձայն համաձայնեց նույն թաղամասի 5/1-4-2 տնակի 8 անձից բաղկացած Գոհար Շավոյի Ասլիկյան ընտանիքի շուրջ:
  4. Ներկաներին ներկայացվեց Սրբազան հոր օրհնության, գոհության և գնահատանքի գիրը ուղղված ծրագրի բոլոր մասնակիցներին: Այս առնչությամբ կատարվեցին համապատասխան առաջարկներ, շտկումներ և հստակեցումներ` մասնավորապես կապված ծրագրի մասնակից կազմակերպությունների ամբողջական ցուցակի հետ:
  5. Հանձնաժողովը որոշեց հաջորդ ժողովը գումարել բնակարանի փնտրտուքի, առք ու վաճառքի հարցում լիազորված խմբի աշխատանքային զեկույցի պատրաստ լինելուն պես:

Արտակ Եվոյանը Գուգարաց թեմին նվիրեց 4 սենյականոց բնակարան

<<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԵՂԲՈՐԴ>> ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ 
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱԿՑԻԱ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ հանձնաժողովի անդամների երկրորդ հանդիպումը. ներկա էին ծրագրի աջակիցները` Վանաձոր քաղաքի Սբ Աստվածածին և Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիների հոգևոր հովիվները և հանձնաժողովի անդամներ Վալերի Ջաղինյանը (մարզպետարանի առողջպահաության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ), Նորիկ Սարդարյանը (Վանաձորի փոխքաղաքապետ), Փափագ Ալոյանը (Վանաձորի Կերպարվեստի թանգարանի տնօրեն), Խորե
ն Գասպարյանը (Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն), Գագիկ Քալանթարյանը (ՎանՄեդ բժշկաստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն), Ռուդիկ Վարոսյանը (Ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ), Գերասիմ Մուրադյանը (Գուգարաց թեմի առաջնորդարանի գանձապահ), Կամո Եգանյանը («Խաչվող ուղիներ» հկ-ի նախագահ), Մարիամ Մանուչարյանը («Օրրան» հկ-ի ներկայացուցիչ):
Հանձնաժողովի անդամները և ներկաները ստանձնեցին թողարկված բացիկների արդեն կնքված օրինակների որոշակի քանակ իրացնելու պատասխանատվությունը: Հստակեցվեցին նաև հետագա անելիքները
:




<<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԵՂԲՈՐԴ>> ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ 
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱԿՑԻԱ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` ապրիլի 23-ին ձևավորվեց հանձնախումբ՝ <<Ձեռք մեկնիր եղբորդ>> բարեգործական ծրագրի իրականացման նպատակով: Այդ ծրագրով թողարկվել են բացիկներ(թեմի կնիքով բացիկներ), և դրանց վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է գնել բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում բնակվող (5/3-1-1 տնակ) խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար: Բացիկների տպագրությունն անհատույց կատարվել է «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկազ Սիմիկյանի կողմից: Հանձնաժողովում ընգրկված են Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մտավորականներ:







Ընտանիքի հայր Սամվել Քալաշյանը արցախյան պատերազմի մասնակից է: Հիվանդության հետևանքով դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Ներկայումս գործազուրկ է, ստանում է 24.500 դրամ թոշակ:
Կինը` Անահիտ Էվոյանը, տնային տնտեսուհի է, գործազուրկ, հաշմանդամ որդու խնամակալն է: Դուստրը` Ռուզաննա Սամվելի Քալաշյանը (26 տարեկան), չի աշխատում, գործազուրկ է: Որդին` Միքայել Սամվելի Քալաշյանը (25 տարեկան), մանկուց հաշմանդամ է, ունի հաշմանդամության 1-ին կարգ, տեղաշարժվում է սայլակով: Թոշակ է ստանում` 18.000 դրամ:
Ընտանիքը նպաստառու է, ստանում է ամսական 16.000 դրամ:
Ազատամարտիկը չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող բնակարանային ծրագրում, քանզի հաշմանդամության կարգավիճակ ստացել է պատերազմից հետո:






Ամփոփվեց Սբ Հարության տոնին ընդառաջ իրականացվող <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագրի այս փուլը 

ևս, որով զատկական նվերներ ստացան Վանաձոր քաղաքի 13 կարիքավոր ընտանիք: 
Ընտանիքների համար գնումներ կատարվել է Սբ Ծննդյան տոնին իրականացված ծրագրից մնացած գումարով և բարի կամքի տեր անձանց միջոցով:
Ծախսվել է 80.000 դրամ. յուրաքանչյուր ընտանիքի համար գնվել է ալյուր, շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ և անհատ բարերարի կողմից ձու(յուր. ընտ. 30 հատ):
Այս փուլի ամփոփիչ ռեպորտաժը շուտով կլինի հեռուստաեթերում:
Ծրագիրը շարունակական է...

ԱՊՐԻԼԻ 7

Օրհնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` ծրագրի շրջանակներում, ապրիլի 7-ին` Սբ Աստվածածնի Ավետման` Մայրության տոնին, երիտասարդաց միության անդամները Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ այցելեցին Վանաձորի ծննդատուն: 
Երիտասարդները նորածինների համար պատրաստել էին կնունքի խաչեր, ինչպես նաև անակնկալ նվերներ նրանց մայրերին:












<<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>>
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ
<<ՆԱՐԵԿԱՑԻ>> ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓՈՒՄ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը արդեն 3-րդ տարին կազմակերպեց <<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում օգնեց 50 և ավել անապահով ընտանիքների:Ծրագիրն արդեն ավարտված է: Արդյունքում.Գանձանակներ տեղադրվեցին քաղաքի 21 դպրոցներում, 5 բուհերում, Արդչինինվեստ և Բիբլոս բանկերի վանաձորյան մասնաճյուղերում, Սանկտ-Պետերբուրգ խմիչքի խանութում, Սմայլ սուպերմարկետում, <<Դբա լավը>> և <<Ժպիտ>> հագուստի խանութներում և <<Նարեկացի>> երիտասարդաց միության գրասենյակում:Արդյունքում բոլոր գանձանակներից և անհատ բարերարներից հավաքվեց – 600.000 դրամ(ներառյալ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի սաների փոխանցած հանգանակությունը` 400.000 դրամ):Արտադրամասերից ծրագրին ձեռք մեկնեցին <<Գլորիա>> կարի ֆաբրիկան (տղամարդու 5 հատ ձեմռային վերարկու, փոքրիկ տղա երեխայի 5 կոստյում և կանացի կարճաթև շապիկներ), <<Սարտոն>> կարի ֆաբրիկան (տղամարդու 25 տաբատ), <<Բազում>> կարի արտադրամաս(մանկական 5 ձմեռային վերարկու), <<Կաթնագործ>> կաթնամթերքի արտադրամասը(50 տուփ սմետան), <<Դիետ>> կաթնամթերքի արտադրամասը(50 տուփ սմետան, 50լ կաթ, 50 շիշ մածուն), <<Հելեն-Արթ>> հրուշակեղենի արտադրամասը(2 արկղ կոնֆետ, 2 արկղ թխվածքաբլիթ) և <<Հարատիդ>> զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը(60 շիշ լիմոնադ, 30 շիշ գազավորված հյութ): Հագուստ տրամադրեց նաև <<Ժպիտ>> հագուստի խանութը:Ձեռնարկություններից զատ` ծրագրին աջակցեց նաև Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանը: Վերջինիս ֆինանսավորմամբ(50.000 դրամ) երիտասարդները գրենական պիտույքներ գնեցին բազմազավակ ընտանիքների երեխաների համար:Ծրագրի շրջանակներում երիտասարդաց միության անդամները սննդի համար նախատեսված արկղեր տեղադրեցին <<Սպարապետ>>, <<Գրին Պլազա>>, <<Տրիո>>, <<Ոսկյա>>, <<Սմայլ>> խանութներում:Հավաքված 600.000 դրամին գնվեց.50 պարկ ալյուր(3կգ-ոց)- 125.000 դրամ1 պարկ շաքարավազ(50կգ-ոց), որը խանութներից հավաքված շաքարավազի հետ բավականացրեց յուր. ընտանիքի բաժանելու 2-ական կգ – 18.000 դրամ150կգ կարտոֆիլ-յուրաքանչյուր ընտանիքի 3-ական կգ- 12.000 դրամ15 հատ ձեթ, քանի որ խանութներից հավաքվածը բավարար չէր- 15.900 դրամ100 հատ մեծ և 50 հատ փոքր պոլիէթիլենային տոպրակ – 14.000 դրամՏպագրական աշխատանք - 20.000 դրամԾրագրի համար նախատեսված գանձանակների և սննդի արկղերի պատրաստման համար փաթեթներ, սկոչներ – 14.000 դրամ :Հատկացվեց գումար նաև տաքսի ծառայություններին` առևտուրը միություն փոխադրելու և քաղաքում գնումներ կատարելու համար- 9.000 դրամ
Ընդհանուր ծախսվել է` 227 900 դրամ
Մնացորդը` 373 100 դրամ, որն էլ նախատեսում ենք ծախսել ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին` ձեռք մեկնելով քաղաքի 20 կարիքավոր ընտանիքներին:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի ըստ անհրաժեշտի տրվել են`
1 պարկ ալյուր
2կգ շաքարավազ
3կգ կարտոֆիլ
1շիշ ձեթ, 1 տուփ աղ
4-6տուփ(կախված ընտանիքի մեծությունից) մակարոնեղեն
2կգ ոսպ
2կգ բրինձ
1կգ գրեչկա/գարոխ/ձավար
1-2տուփ խտացրած կաթ
2 տուփ սմետան
1 շիշ մածուն
1լ կաթ
Թխվածքաբլիթներ, կոնֆետներ, փոքրիկներին նաև ամանորյա տոպրակներ
ատամի խոզանակ(քանակը կախված ընտանիքի անդամների թվից) և օճառ
Գրենական պիտույքներից`
Գրիչ, մատիտ, տետրեր, գունավոր գրիչներ և մատիտներ, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, քանոն, ռետին, սրիչ, գրչատուփ/ 5 ընտանիքի նաև դպրոցական պայուսակներ:
Ընտանիքներին` ըստ անհրաժեշտի տրվեց նաև հագուստ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից (850.000 դրամ) տրվեցին 10.000-20.000-ական դրամ օգնություն Գուգարաց թեմի Վանաձոր քաղաքի 20, Շահումյան գյուղի 10 և Վարդաբլուր ու Կուրթան գյուղերի շուրջ 15 ընտանիքներին` վառելափայտի, կոմունալ ծախսերի, կամ իրենց անհրաժեշտ պետքերի բավարարման համար:
Ծրագրի արդյունքում կուտակված պաշարից և գումարից մնաց`
2 արկղ երկրորդ ձեռք խառը հագուստ-կանացի, տղամարդու և երեխայի վերարկուներ, տաբատներ և կարճաթև ամառային շապիկներ, որոնք ընտանիքներին կբաժանվեն ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին ընդառաջ, քանզի ծրագիրը շուրջտարյա է:
373 100 դրամ, որն էլ նախատեսում ենք ծախսել դարձյալ ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին` ձեռք մեկնելով քաղաքի 20 կարիքավոր ընտանիքներին:
<<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագրի պատասխանատու`
Էմմա Գրիգորյան
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր 5.12.2012 

ՙԱռավել երանելի է տալըքան առնելը՚ . աստվածաշնչյան հայտնի այս խոսքը Վանաձորի ՙՆարեկացի՚ եկեղեցասեր երիտասարդական միության անդամների կարգախոսն էր  այս տարվա բարեգործական ծրագիրն իրականացնելիս Գուգարաց թեմի առաջնորդ ՏՍեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, ,,Ձեռք մեկնիր’’ ակցիան իրականացվեց դեկկտեմբերի 10-ից 29-ըԵրիտասարդներն ամանորյա և Սուրբ Ծննդյան  գնումների հարցում  օգնեցին  Վանաձորի ավելի քան քսան անապահով ընտանիքի:   Բարեգործական ակցիային միացել էին նաև քաղաքի 3 խոշոր խանութների  բարեգութ գնորդները:
 Միության հոգևոր պատասխանատուիՏՍտեփանոս քահանա Մարգարյանի հետերիտասարդներն այցելեցին 23 ընտանիքՆրանց համարսա իսկապես  անակնկալ էր:
Տեսանյութը դիտեք 
Gugarats tem Ter Sepuh arq. Chuljyan Cerq Mekni 25.12.2012 
<<Ինչպես մյուս ընտանիքներինայդ ընտանիքի պետքերին ու կարիքներին ևս ծանոթացանքնախապես այցովտատ ու թոռնիկ էինՉեմ ուզում մանրամասնել նրանց ընտանեկանկարգավիճակըայլ միայն վիճակըտանը մեկ մեծ պահարան կարբազկաթոռսեղան,հեռուստացույց և մեկ մահճակալԵվ չնայած այդքան սակավ կահավորանքին ու շատ ուրիշպետքերի բացակայությանըայդ մեկ սենյականոց բնակարանում սարսափելի նեղվածք էրԵրբարդեն պատրաստել էին նվերները և այցելեցինք նաև այդ բնակարանը ևսզարմանալիորենբնակարանն ինձ թվաց ավելի ընդարձակՀետաքրքրվեցի տատիկից թե ինչն է պակասելբնակարանում:<<Ահկոմոդը չկա այլևսձմեռ էվառել ենք>>, -եղավ պատասխանը>>Սա միփոքր դեպք էր վանաձորյան իրականությունից… և այս ու նմանատիպ դեպքերից ու շատերիկարոտությունից դրդված էոր այս ծրագիրն իրականացնում ենք արդեն երրորդ տարիննշում ենԳուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության<<Նարեկացի>> երիտասարդաց միությանանդամները:

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանիարդենմեկնարկեց Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության <<Նարեկացի>>երիտասարդաց միության <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագիրըորի շրջանակներումերիտասարդները նախատեսում են օգնել թվով 50 անապահով ընտանիքներիԻնչպես նախորդտարիներինայս տարի ևս ծրագրին իրենց աջակցությունը կունենան քաղաքի ուսումնականհաստատություններըբուհերդպրոցներԿմասնակցեն նաև բանկերը և քաղաքի խոշորարտադրամասերըԻսկ արդեն դեկտեմբերի 23-ից քաղաքի հայտնի խանութներում` <<Սպարապետ>>, <<Ոսկյա>>, <<Գրին պլազա>>, <<Տրիո>>կտեղադրվեն արկղերսնունդհավաքելու համարԵրիտասարդներըսակայն կոչ են անում ծրագրին աջակցել նաև քաղաքի բոլորբարեսիրտ անձանց և բարերարներինԻնչպես նշում են միության անդամներըծրագիրը մյուսբարեգործական ակցիաներից տարբերվում է նրանովոր ներգրավվում են բարեգործությանը ողջբնակչությունըինչն ինքնին քարոզ է բարեգործությանորը մեր օրերում դարձել է միայն խոսքով ևոչ գործով:

<<Ցանկացած նվիրաբերությունկլինի սնունդհագուստ թե դրամանկախ իր չափից,կարևոր էտրված ամեն լումա արդեն իսկ օգնություն ու հոգսերի թեթևացում է յուրաքանչյուրկարիքավոր ընտանիքի համարԱյս ծրագիրը նախ մեծ օրհնություն ու օգուտ է տվողի համար ևապա նոր ստացողիքանզի <<Առավել երանելի է տալըքան առնելը>>, -նշում եներիտասարդները:

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Վանաձորում


ԱՄՓՈՓՈՒՄ ԾՐԱԳՐԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշներհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը արդեն 3-րդ տարին կազմակերպեց <<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում նախատեսեց օգնել արդեն 50 անապահով ընտանիքների:
Ծրագրի 1-ին փուլն արդեն ավարտված է. 15 օրվա ընթացքում միության երիտասարդ ակտիվիստների ջանքերով ծրագրին աջակցել են քաղաքի 20 դպրոցները և 6 բարձրագույն ուսումնական հաստատությունները` շուրջ 120.000 դրամ հանգանակությամբ, իսկ ՎՊՄԻ և Վանաձորի պետական բժշկական քոլեջը նաև հագուստով:
Այս տարի ծրագրին աջակցեցին նաև քաղաքի 3 բանկերը, որտեղից գանձանակները կվերցվեն դեկտեմբերի 24-ին: Գանձանակներ տեղադրվել են նաև <<Դբա Լավը>> և <<Ժպիտ>> խանութ սրահներում (ընդհանուր 10.000 դրամ), իսկ <<Ժպիտ>> խանութը նաև հագուստով:
Կարիքավոր ընտանիքներին օգնելու համար ձեռք են մեկնել նաև <<Գլորիա>> և <<Սարտոն>> հագուստի արտադրամասերը, <<Գրիսար>>, <<Դիետ>>, <<Կաթնագործ>> սննդամթերքի, <<Հարատիդ>> զովացուցիչ ըմպելիքների, <<Հելեն Արթ>> հրուշակեղենի և <<Մատինյանի նշխար>> հացաբուլկեղենի արտադրամասերը:
Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի ֆինանսավորմամբ(50.000 դրամ), ցուցակում առկա բազմազավակ ընտանիքնրեի երեխաների համար գնվեցին նաև մեծ քանակությամբ գրենական պիտույքներ:
Դեռևս գանձանակներ կան <<Նարեկացի>> երիտասարդաց միության գրասենյակում, <<Պետերբուրգ>> խմիչքի խանութ-սրահում, <<Սմայլ>> սուպերմարկետում, իսկ սննդի համար նախատեսված արկղեր դեռևս կան <<Սպարապետ>>, <<Տրիո>>, <<Գրին Պլազա>>, <<Սմայլ>> խանութներում:
Արդյունքում.
Ունենք մեծ քանակությամբ հագուստ ցուցակում ներառված բոլոր կարիքավոր ընտանիքների համար:
Գրենական պիտույքներ` առկա կարիքավորների ցուցակից բազմազավակ ընտանիքների համար:
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի սաների ներդրմամբ(400.000 դրամ) և ուսումնական հաստատությունների ու շատ անհատների աջակցությամբ ունենք 550.000 դրամ գումար, որը պետք է ծախսվի սնունդ գնելու նպատակով, մասնավորապես ալյուր, շաքարավազ և ձեթ:
Սննդամթերքի խանութներում առկա արկղերում մինչև դեկտեմբերի 24-ը կհավաքվի սննդամթերք:
<<ԱՌԱՎԵԼ ԵՐԱՆԵԼԻ Է ՏԱԼԸ, ՔԱՆ ԱՌՆԵԼԸ>> Գործք. 20.35
<<ԱՌԱՎԵԼ ԵՐԱՆԵԼԻ Է ՏԱԼԸ, ՔԱՆ ԱՌՆԵԼԸ>> Գործք. 20.35







Սբ Ծննդյան տոներին ընդառաջ, <<Նարեկացի>> երիտասարդաց միության <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագրի շրջանակներում օգնություն ստացող ընտանիքների ցուցակ
NԱնուն, ազգանունՀասցեՀեռ.համարԱնձերի քանակը
1.Պապյան ՍյուզաննաՏարոն 4, ՄԵՔ. 18/150774254345
2.Մխիթարյան ՍիրվարդՏարոն 4, ԲԵԼ. 15/1-------------2
3.Հարությունյան ՔնարիկՏարոն 4 Ա, 30/170322 654223
4.Անիչկա ՔոչարյանՏավրոսի 2 փ. 38/1---------6
5.Սարգսյան ԱննաԴարբաս 1 32/10984689394
6.Սարյան ԿարինեՇինարարների 21/160930651519
7.Մնացականյան ՄարինեՇինարարների 4/250775262515
8.Մխիթարյան ՎահագԲուլղարական 1/32----------5
9.Սարգսյան ՀեղինեԲուլղարական 1/27-----------4
10.Մարիկյան ՍուսաննաՉուխաջյան 2/130985991035
11.Սարգսյան ԱնուշՉուխաջյան 7/18------4
12.Հովհաննիսյան ԺենյաՉուխաջյան 64 շ. 34բն.------2
13.Մուրադյան ԼիաԵրևանյան խճ.107շ.57բն-------7
14Մանուկյան ՄարինեԵրևանյան խճ.90/209-------2
15.ԱրաքսյաՍ.Պետերբուրգ 5/4/100986
16.Ծատուրյան ԵվգենիաՍ.Պետրեբուրգ 5/1/2/5գ0936997011
17.Թամրազյան ԻզաբելլաՍ.Պետրեբուրգ055306151

18.Սարգսյան ՆելլիՆար Դոսի 750968156762
19.Բաղդասարյան ԳոհարԻս. Օրու 15-------1
20.Մարտիրոսյան ԾաղկանուշՄաշտոցի 60--------6
21.Գրիգորյան ՄկրտիչԴպրոցի 70 Ա09884210010
22.Աթյան ՎալենտինաՏ. Մեծի 44/230322201553
23.Մխիթարյան ՍամվելԿ. Դեմիրճյանի 21/310322460822
24.Գրիգորյան ՑողիկՄանուշյան 4-------3
25.Հարությունյան ԱննաՆիզամու 24/1-------
26.Սեդրակյան ՀասմիկՆար Դոսի 1փ.8տուն-------3
27.Մխիթարյան ՍամվելԿարեն Դեմիրճյան 21/31-------2
28.Սարգսյան ԽանումՎարդանանց 19/9--------1
29.Աղաջանյան ԿարինեՎարդանանց 12/1--------4
30.Գոգինյան ԱղունիկՏիգրան Մեծ 44/28--------3
31.Գևորգյան ԷմմաԶոր. Անդրանիկի 95/20322 5 95 836
32.Ռուզան ՄարտիրոսյանՏիգրան Մեծի 29/23094 02 48 814
33.Գոգչյան ՍուրենԿնունյաց 8--------5
34.Բաղրամյան ԺենյաԵրևանյան խճ. 70 շենք 1/4055 04 84 843
35.Սիրուն ՍիմոնյանՏերյան 7/4--------3
36.Գրիգորյան ԼուսինեՏավրոսի 4փ. 1նրբ. 1տ.0322 6 42 785
37.Պողոսյան ԺորաԽնձորուտ 5 փող. 2 փակուղի 5տուն------1
38.Քոչարյան ԹագուհիՆար Դոսի 1 փող. 5տ.077 31 51 282
39.Գասպարյան ՀասմիկՄարգահովիտ 15փ. 2փակ. 2 տուն093 59 74 463
40.Սիրվարդ ԽաչատրյանՍ. Պետերբուրգ 5/3-6-12---------3


























Շահումյան գյուղ
NԱնուն ազգանունՀասցեԱնձերի թիվը
1.Գնել ՉիպուսովգՇահումյան 1փ 59շ20բն.5
2.Կոնսուլյան Սամվելգ. Շահումյան 4փ 4փկղ 6/26
3.Մելքոնյան Աշոտգ. Շահումյան 1փ 44տ6
4.Հովհաննիսյան Ստեփանգ. Շահումյան, 1 փ 22տ5
5.Սաքանյան ԳրիգորգՇահումյան, 2փ 1նրբ 10տ5
6.
Քոչինյան Ազատ

գՇահումյան, 2փ3նրբ 7տ4
7.Օհանյան ՎրույրգՇահումյան, 1փ26տ5
8.Պողոսյան ՌուզաննագՇահումյան, 2փ53տ5
9.Կլեկչյան ՄարատգՇահումյան, 4փ 6 փկղ 1տ5
10.Տոլմաջյան ՆազարեթգՇահումյան, 8փ23տ8


Սբ Ծննդյան տոներին ընդառաջ ծրագրի ամփոփում



Լեոնարդո դա Վինչի



Ամեն մի բարեգործության արմատը հարության հույսն է: Քանզի վարձատրման ակնկալությունը զորացնում է հոգին`բարին գործելու համար: Քանզի յուրաքանչյուր աշխատող պատրաստ է հանձն առնել ամեն մի աշխատանք և հոգնություն, եթե նախատեսում է, թե դրա համար կվարձատրվի: Մինչդեռ անվարձ աշխատողները, դեռևս մարմնապես չհոգնած, ընկճվում են հոգեպես, պարգև ակնկալող զինվորը պատրաստ է մարտի նետվելու: Թագավորից զինվորագրված որևէ զինվոր, եթե համոզված չէ հաղթանակին և չի կարող կանխատեսել պատերազմի ավարտը, պատրաստ չի լինի իր կյանքը զոհելու, եթե այդ թագավորը չի վարձատրում նրան պարգևներով: Այդպես է և հոգու դեպքում: Եթե այն հավատում է հարության, բնական է ուշադիր կլինի իր անձի նկատմամբ, բայց եթե հույս չունի հարության, նա հանձնվում է փչացման և ավերման: Ով հավատում է, թե մարմինը հառնելու է, խնայում է իր մարմինը, ջանում է այն մաքուր պահել և չի ապականում պոռնկություններով: Իսկ նա, ով չի հավատում հարության, անձնատուր է լինում պոռնկությունների, ասես թե այդ մարմինը պատկանում է մեկ ուրիշի:
Ուստի, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու կարևոր և մեծագույն պատվերը և ուսմունքն է` հավատալ մեռելների հարությանը: Այն շատ մեծ է և ամենաանհրաժեշտը: Թեև շատերը հակաճառում են, բայց ճշմարտությունը հաստատում է: Դրան հակաճառում են դիցապաշտ հելլենները, չեն հավատում սամարացիները: Այն ծանակում են հերետիկոսները: Բազմապիսի են հակաճառությունները, բայց ճշմարտությունը մեկն է:



No comments:

Post a Comment