ՙՀոգիս վախվորած աղավնու է նման՚, գրել է Հրանտ Դինքն իր վերջին հոդվածներից մեկում: Ստեղծա•ործողի նրա հո•ին` նուրբ, բարի և բարոյական, զգում էր աղետը, որ դավադիր կրակոցով հասնելու էր իրեն: Հասնելու էր և դարձնելու ևս մեկը, 1.500.000 + 1-ը հայ նահատակներից...
Հունվարի 19-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, նախաձեռնությամբ ու հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, կատարվեց պոլսահայ անվանի մտավորական, հասարակական •ործիչ, ՙԱկօս՚ թերթի խմբա•րապետ Հրանտ Դինքի նահատակության 5-րդ տարելիցին նվիրված հո•եհան•ստյան պաշտոն:
Սրբազան հայրը ներկաներին մեկ րոպե լռությամբ Հրանտ Դինքի հիշատակը հար•ել կոչեց:
Հո•եհան•ստյան արարողությանը եր•ակցությամբ մասնակցեց Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրաց դասը: Ներկա էին մտավորականներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի ուսանողներ և դասախոսներ, հավատացյալներ:
Խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախա•ահ Մանվել Միկոյանը, ով նախ ներկայացրեց Դինք լրագրողին և մտավորականին, ապա խոսեց նրա նահատակության մասին. ՙՀրանտը Դինքն այն եզակի խիզախներից էր, որ մեր նվիրական գաղափարները կարողացավ առաջ տանել, կարողացավ դժվարին ժամանակներում և պայմաններում իրականացնել հայապահպանությանը միտված գրական, ստեղծագործական, լրատվական գործունեություն, կարողացավ միավորել թուրք մտավորականներին ազատության ու խաղաղության գաղափարների շուրջ՚:
ՙԵրբ ժողովուրդը փողոցներում կրկնում էր` ՙՄենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք՚, իսկ մարզադաշտում հավաքված ամբոխն իրեն նույնացնում էր մարդասպանի հետ, կարելի էր սարսափել` այս ինչքա~ն մարդասպան կա Թուրքիայում: Իսկ սա վկայում է, որ թուրք հասարակությունը, թուրքական պետությունը կանգնած է մեծ խնդրի առաջ,- իր ելույթում ասաց բանաստեղծ-թար•մանիչ Խորեն Գասպարյանը:- Մի քանի օր առաջ տեղի ունեցած դատավարությունը եկավ ապացուցելու, որ նրանք դեռ չեն կարողանում նայել ճշմարտության աչքերին. դատապարտում են սպանության գործիքին, բայց ոչ` կազմակերպիչներին: Մինչդեռ ասված է` նա, ով ուրանում է պատմական ճշմարտությունը, նա է ոճրա•ործը՚:
Ելույթ ունեցավ նաև ՎՊՄԻ լրա•րության բաժնի հեռակա 5-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Վանեսյանը, ով խոսեց ոչ միայն Հրանտ Դինքի գաղափարներին, այլև նրա լրագրողական հավատամքին ու դավանած սկզբունքներին հավատարիմ լինելու, նաև այդ կերպ մեծ մտավորականի հիշատակը վառ պահելու մասին:
Միջոցառման մասնակիցները, ի հիշատակ Հրանտ Դինքի, ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Եղեռնի հուշակոթողին: «Ֆորտունա» Լոռու մարզային ՀԸ հեռարձակած տեսանյութը 19.01.2012
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների համար օրը յուրահատուկ ձեւով է սկսել: Վանաձոր «Լոռի » ՀԸ հեռարձակած տեսանյութը 10.01.2012