Սոցիալական բաժին

               Սոցիալական բաժին
ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ «ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ» ՇԱՀԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գուգարաց թեմի երիտասարդաց միությունների կամավորները, օրհնությամբ թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, արդեն հինգ տարի է, ինչ Սբ Հարության և Սբ Ծննդյան տոներին ընդառաջ` իրականացնում են «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը կարիքավոր ընտանիքների համար: Աջակցությունն այս ընտանիքներին իրականացվում է տարբեր կերպ` հագուստ, սնունդ, գումար, վառելափայտ, դեղորայք և այլ անհրաժեշտ պիտույքներ: Ծրագիրն արդեն կրում է շուրջտարյա բնույթ, որի շրջանակներում ամեն տարի օգնություն են ստանում մարզի 70-100 ընտանիք: Վանաձորում ի սկբանե օգնություն բաժանվում էր հիմնականում Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում, ովքեր Սպիտակի երկրաշարժից հետո մինչ օրս մնացել են տնակներում: Սակայն, ինչպես նշում են ծրագրի կամավորները, միայն նյութական օգնությունն այս ընտանիքներին կարևորագույնը չէ:
ԱՄՆ «Հայրենիք միության» կազմակերպության ֆինանսավորմամբ և թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, թեմի սոցիալական բաժինը հանձն է առել կազմակերպել այս ծրագրի շահառու ընտանիքների երեխաների զբաղվածությունը: Ներկայումս թեմի սոցիալական բաժնի կամավորները օգնում են երեխաների կրթադաստիարակչական մակարդակը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասապատրաստման դասընթացների անցկացման հարցում: Շաբաթավերջին երեխաները հնարավորություն են ունենում մասնակցելու նաև կիրակնօրյա քրիստոնեական դասընթացներին: Ինչպես նշում են կամավորները, նման գաղափարի ծագումը բխել է այս ընտանիքների հետ 5 տարվա պարբերաբար շփումից և այցելություններից, իսկ բուն դասապատրաստումներ իրականացնելու ծրագիրը եղել է շահառու ընտանիքների առաջակով:
Ծրագրի այս փուլին, որի մեկնարկը տրվել է նոյեմբերի 16-ից, առայժմ մասնակցում են «Ձեռք մեկնիր» ծրագրի շահառու 15 երեխաներ: Երեխաների թիվը սակայն կավելանա հընթացս ծրագրի, քանզի արդեն կան դիմողներ: Ինչպես նշում են ծրագրի համակարգողները՝ հանգանակությամբ և բարերարների օգնությամբ հավաքագրված գումարի ընձեռած հնարավորության դեպքում արդեն 2016 թվականին կնախաձեռնվեն նորանոր ծրագրեր՝ որպես շարունակություն այս նոր տրված մեկնարկի և ի շահ ու ի բարօրություն կարիքավոր ընտանիքների:


«Հանուն Խաղաղության» կրթական ծրագիրն 

ավարտվեց ֆլեշ-մոբով Վանաձոր քաղաքում













Հանուն Խաղաղության

կրթական ծրագիր


Գուգարաց թեմ




Yerkir M e d i a





ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզի Կուրթան և Վարդաբլուր համայնքների պատանիներին ցույց տալ քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարևանությանն կարևորությանը, նրանց շրջանում սերմանել խաղաղասիրական գաղափարներ` նպաստելով 14-16 տարեկանների շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրաացմանը: Ծրագրի առաջնային նպատակն է շահառուներից յուրաքանչյուրին ցույց տալ, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն տարբերակը խաղաղ կարգավորումն է: Ծրագր շրջանակներում այսօր Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որի ընթացքում «Քրիստոնեությունն ու խաղաղությունը» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը: Այնուհետև ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին ծրագրի ողջ ընթացքը, լսեցին պատանիներին հուզող հարցերը և տվեցին սպառիչ պատասխաններ: Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամ: Վահե-Դավիթ ԽԱՉԻԿՅԱՆ
 







ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 9.11.2015 Կուրթան համայնք



 ՕԳՆԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ
Ծրագրի մեկնարկ






Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի


Մանուկ ուխտավորները` Գոշավանքում և
Հաղարծինի վանական համալիրում

Գուգարաց թեմի Սոցիալական ծրագրերի բաժինը արդեն ամիսներ շարունակ իրականացնում է <Օգնիր Մերձավորիդ> ծրագիրը: Շահառուները, ովքեր Վանաձոր քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների 10-12 տարեկան երեխաներն են, ծրագրի շրջանակներում` ֆինանսավորմամբ Վանաձորի քաղաքի ավագանու անդամներ` Արման Ափինյանի ,Հայկազ Մովսիսյանի,Գոռ Բադյան,Արամ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան,  Արտյոմ Գրիգորյանի,Արթուր Խաչատրյան  ,Վահագն Դավիթավյանի և  Խորեն Վարդանյանի մասնակցեցին ուխտագնացության: Հաջորդ ուխտագնացությունը նախատեսվում է Ալավերդու տարածաշրջանի սրբավայրեր:
Օրհնությամբ և առաջնորդությամբ Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցու Լուսարարապետ, ծրագրի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի` երեխաները մեկնեցին Գոշավանք և Հաղարծինի վանական համալիր:
Այն բոլոր սրբավայրերը, որտեղ եղան երեխաները, մասնակցեցին միասնական աղոթքի, ինչպես նաև Տեր Ստեփանոս քահանայի օգնությամբ ստացան ուխտագնացությանը վերաբերվող իրենց բոլոր հարցերի պատասխանները: Գոշավանքում ծանոթացան Մխիթար Գոշի բեղմնավոր կյանքին, գործունեությանը, իմացան վանքի պատմությունը և գլխավոր` Սբ Աստվածածին եկեղեցում, աղոթքով խնդրեցին Սուրբ Կույսի բարեխոսությունը:
Մանուկ ուխտավորներին Հաղարծինի վանական համալիրում դիմավորեց տեղի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը: Հայր Սուրբը պատմեց եկեղեցու պատմությունը և ավանդապատումները կապված վանքի հետ: Տալով ուխտավորներին իր հայրական օրհնությունը` Հայր Արիստակեսը հորդորեց նրանց` միշտ հավատարիմ լինել ազգային եկեղեցու արժեքներին, սրբություններին, ճանաչել և գիտենալ իրենց պատկանելիությունն ու լինել լավ քրիստոնյայի կենդանի օրինակ:   


Հաղարծին  վանակն համլիր



Ռոստոմ Միրզոյանը երեխաներին հյութ 

հյուրասիրեց



















Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի


Վամաձորի Ա.Ս.Պուշկինի անվան համար 4 հիմնակն դպրոցի աշակերտները այցելություն Գուգարաց թեմի Սոցիալական ծրագրերի բաժին 
<Օգնիր Մերձավորիդ> ծրագրի շահառուներին 






28.11.2013
Աղբյուրը ՝http://vanadzor-4dproc.blogspot.com/p/blog-page_4540.html
Կենտրոնի աշխատակազմի անունից շնորհակալություն տնօրեն Համլետ Խումարյանին...

Կենտրոնի երեխաների մկրտությունից հետո մի պոքր հյուրասիրություն










Փոքրիկ Հյուրասիրությանը իր ներդրումը ունի նաև Վանաձոր համայնքի ավագանու անդամ 
Կարեն Պառավյանը
Ֆոտոշարքը Լ.Յոլչյան


Համաժողով Էջմիածնում


Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործում է 1996թվականից և հովանավորել է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր: Այս տարիների ընթացքում ԵՀԽ Կլոր Սեղանի ֆինանսավորմամբ Գուգարաց թեմում ևս իրականացվել են մի շարք ծրագրեր:
Կլոր Սեղանը ինչպես ամեն տարի, այս տարի ևս կազմակերպել էր գործընկերների տարեվերջյան համաժողով: Համաժողովի ժամանակ Կլոր Սեղանի աշխատակիցները`իդեմս գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի և Ղարիբ Հարությունյանի ներկայացրեցին հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտները, այս տարիների ընթացքում իրենց իրականացրած ծրագրերը, ինչպես նաև եկող եռամյակում իրականացվելիք ծրագրերի ուղղվածությունը:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի թեմի ներկայացուցիչները ևս ներկա էին համաժողովին: Նրանք նշում են, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում մյուս գործընկերների հետ, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում նոր ծրագրերի ստեղծման և իրականացման համար:
Ներկաներին իր օրհնության խոսքն ասաց Արթիկի թեմի առաջնորդ, Կլոր Սեղան հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպս. Մանուկյանը, ով կարևորեց սոցյալական տարբեր խմբերի կարողությունների զարգացումը և իր խոսքն ավարտեց հետևյալ մտքով. <<Հարկավոր է մարդկանց ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ որսալ սովորեցնել>>:
Հանդիպման ավարտին ներկաներին օրհնեց և իր բարեմաղթանքները փոխանցեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ, Կլոր Սեղան հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Բարձրաշնորհ Տեր Մարկոս եպս. Հովհաննիսյանը:

Հեղինակ` ՎԱՀԵ-ԴԱՎԻԹ Խաչիկյան

ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ 

Գուգարաց թեմը` ի դեմս Թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի թեմի հիմնադրումից (1998թ.) ի վեր իրականացրել է մի շարք սոցյալ-բարեգործական ծրագրեր, որոնց հիմնական նպատակը եղել է գրեթե նույնը` շահառուներին հաղորդ դարձնել Մայր եկեղեցու վարդապետությանը:
Թեմը տարիներ շարունակ համագործակցել է մի շարք բարեգործական հիմնադրամների հետ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան Միջեկեղեցական Հիմնադրամը, որի հովանավորությամբ էլ տարիներ շարունակ թեմի հոգևորականները և երիտասարդները իրականացրել են բազմաբնույթ ծրագրեր:
Այս ծրագրերի շարքին ամիսներ առաջ ավելացավ ևս մեկը` <Օգնիր մերձավորդ> անունով: Ծրագրի հեղինակները ՀԱԵԳԹԵԿ Վանաձորի <Նարեկացի> երիտասարդաց միության անդամներից մի քանիսն էին և Գուգարաց թեմի Սոցյալական և քարոզչության բաժնի պատասխանատուն, ովքեր ծրագրի կազման ամբողջ ընթացքում Թեմակալ առաջնորդի հետ խորհրդակցելով եկան եզրակացության. այն է այս փոքրիկ ծրագրով հիմք դնել թեմապատկան Վանաձորի Համայնքային Զարգացման Կենտրոնի`որի հեռանկարները շատ են:
Ծրագրի աշխատանքները մեկնարկելուն պես կենտրոնն անվանվեց ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ:
Շահառուները Վանաձոր քաղաքի ծայրամասային թաղամասերում բնակվող 10-12 տարեկան, թվով 37 երեխաներ էին: Որոնց ընտրությունը եղել է թիվ 6, 7, 17, 28, 30 դպրոցների տնօրենների հետ միասին` իրենց դպրոցի սոցյալապես անապահով ընտանիքների աշակերտների ցուցակներից:
Կենտրոնն իր աշխատանքները սկսեց հոկտեմբեր ամսից և շարունակվեց մինչև դեկտեմբերի վերջ: Այդ ընթացքում երեխաները մասնակցեցին դասապատրաստման, պարի, երգի, թատերական, հոգևոր դասի, հոգեբանի և սոցմանկավարժի խմբակներին:
Նպատակն այն էր, որ իրենց կամքից անկախ սոցյալական ծանր պայմաններում ապրող երեխաները մոտենան հոգևոր և ազգային արժեքներին, կարողանան իրենց դրսևորել իբրև փոքրիկ արտիստներ, իսկ դասապատրաստման միջոցով բարձրացնել նրանց առաջադիմությունը դպրոցում, որն էլ ստացվեց, ընդհամենը երեք ամսում երեխաների առաջադիմությունը կտրուկ բարձրացավ:
Ծրագրի ընթացքում երեխաները այցելեցին քաղաքի կրթական և մշակութային մի շարք հաստատություններ, մասնակցեցին ուխտագնացությունների դեպի Հաղարծին, Գոշավանք, Ալավերդի, Օձուն, Ախթալա, Վանաձորի Սբ Գր. Նարեկացի: Հանդիպեցին թեմի հոգևորականների հետ, ովքեր ունեցան տարբեր թեմաներով հոգևոր դասեր երեխաների հետ, իսկ երեխաներն էլ իրենց հուզող հարցերը տվեցին քահանաներին և ստացան սպառիչ պատասխաններ:
Ծրագրի շրջանակներում շահառու երեխաները և իրենց ընտանիքի անդամները` թվով 45 մարդ, մկրտության կարգն անցնելով որդեգիր դարձան Մայր եկեղեցուն: Թեմակալ առաջնորդը իր հայրական օրհնությունը տվեց մկրտվողներին և նրանց նվիրեց արծաթյա խաչեր:
Ծրագրի ավարտին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու միջոցառւմների դահլիճում տեղի ունեցավ ծրագրի փակման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Վահան քահանա Ազարյանը և Տեր Ներսես քահանա Ղալայանը, գործընկեր դպրոցների ներկայացուցիչները, շահառուների ծնողները: Միջոցառման ընթացքում երեխաները ներկաների համար կատարեցին կենտրոնում իրենց սովորած ազգագրական պարերն ու երգերը, <<Բարի սամարացին>> տիկնիկային ներկայացումը:
Հույս ունենանք, որ նմանատիպ ծրագրերը կկրեն շաունական բնույթ:
Հեղինակ` Վահե-Դավիթ Խաչիկյան
¶ºÔ²¶Æî²Î²Ü ºì ´²ðàÚ²Î²Ü ²ðĺøܺðÆ êºðزÜàôØ
îÆÎÜÆβÚÆÜ Â²îðàÜÆ ØÆæàòàì

¶áõ·³ñ³ó ûÙÇ ³é³çÝáñ¹ î»ñ ê»åáõÑ ³ñù»åÇëÏáåáë âáõÉçÛ³ÝÇ ûñÑÝáõÃÛ³Ùµ ¨ ºÐÊ Ñ³Û³ëï³ÝÛ³Ý ÙÇç»Ï»Õ»ó³Ï³Ý µ³ñ»·áñÍ³Ï³Ý ÎÉáñ ë»Õ³Ý ÑÇÙݳ¹ñ³ÙÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ Ù³ñïÇ 1-Çó Ù»ÏݳñÏí³Í §´³ñáÛ³Ï³Ý ³ñÅ»ùÝ»ñÇ ë»ñÙ³ÝáõÙ ïÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÇ ÙÇçáóáí¦ Íñ³·ñÇ ÁÝóóùÁ ß³ñáõݳÏíáõÙ ¿ ѳçáÕáõÃÛ³Ùµ` Íñ³·ñÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõ٠ϳ½Ù³Ï»ñåí»Éáí Ýáñ³Ýáñ ÙÇçáó³éáõÙÝ»ñ, ËáñÑñ¹³ïíáõÃÛáõÝ-¹³ëÁÝóóÝ»ñ:
ñ³·ñÇ ß³Ñ³éáõÝ»ñÇ Ñ³Ù³ñ ËáñÑñ¹³ïíáõÃÛáõÝ-¹³ëÁÝóó ϳ½Ù³Ï»ñåí»ó 

سÏ-Ç ÎñÃáõÃÛ³Ý, ·ÇïáõÃÛ³Ý ¨ Ùß³ÏáõÛÃÇ Ï³½Ù³Ï»ñåáõÃÛ³Ý (ÚàõܺêÎú) Ñáí³Ýáõ Ý»ñùá ·áñÍáÕ` îÇÏÝÇϳÛÇÝ ³ñí»ëïÇ ·áñÍÇãÝ»ñÇ ÙÇç³½·³ÛÇÝ ÙÇáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ Ý³Ë³·³Ñ, ÐÐ Ùß³ÏáõÛÃÇ í³ëï³Ï³íáñ ·áñÍÇã ²ñÙ»Ý ê³‎‎ý³ñÛ³ÝÇ ÏáÕÙÇó: ¸³ëÁÝóóÇ Å³Ù³Ý³Ï Ý³ ߳ѳéáõÝ»ñÇÝ ÁݹѳÝáõñ ·Çï»ÉÇùÝ»ñ ѳÕáñ¹»ó ³½·³ÛÇÝ ïÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÇ ¨ ѳÛáó Ùß³ÏáõÛÃáõÙ Ýñ³ áõÝ»ó³Í ¹»ñÇ áõ Ý߳ݳÏáõÃÛ³Ý í»ñ³µ»ñÛ³É: ²å³ Ù³ëݳíáñ»ó Íñ³·ñÇ ßñç³Ý³Ï³Ý»ñáõÙ Çñ³Ï³Ý³óíáÕ ïÇÏÝÇϳ·áñÍáõÃÛ³Ý ¨ ïÇÏÝÇϳÛÇÝ µ»Ù³Ï³Ý ³ñí»ëïÇ Ñ³Ù³ñ ϳñ¨áñ ѳٳñíáÕ ù³Ý¹³Ï³·áñÍáõÃÛ³Ý (ïÇÏÝÇÏÝ»ñÇ ¹»Ùù»ñ å³ïñ³ëï»É), »ñ³ÅßïáõÃÛ³Ý (µ»Ù³Ï³Ý³óÙ³Ý Ñ³Ù³ñ »ñ³ÅßïáõÃÛ³Ý ÁÝïñáõÃÛ³Ý), ³½·³ÛÇÝ ³ñí»ëïÇ ¨ Ùß³ÏáõÛÃÇ (ïÇÏÝÇÏÝ»ñÇ Ñ³Ý¹»ñÓ³ÝùÇ ÁÝïñáõÃÛ³Ý) í»ñ³µ»ñÛ³É ·Çï»ÉÇùÝ»ñÇ Ï³ñ¨áñáõÃÛáõÝÁ ¨ ¹ñ³Ýó Ó»éù µ»ñáõÙÁ: ÐÐ Ùß³ÏáõÛÃÇ í³ëï³Ï³íáñ ·áñÍÇãÝ Çñ Ùï³Ñá·áõÃÛáõÝÝ»ñÁ ÏÇë»ó ³½·³ÛÇÝ ïÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÇ ³í³Ý¹áõÃÛáõÝÝ»ñÇ í»ñ³Ï³Ý·ÝÙ³Ý ¨ Ù³ñ½»ñáõÙ ¨ë ¹ñ³Ýó ï³ñ³ÍÙ³Ý Ù³ëÇÝ, ³å³ »ñÏáõëï»ù å³ÛٳݳíáñíáõÃÛáõÝ Ó»éù µ»ñí»ó` Íñ³·ñÇ ßñç³Ý³Ï³Ý»ñáõÙ ³é³çÇϳ ³ÙÇëÝ»ñÇÝ ¨ë ÝٳݳïÇå ËáñÑñ¹³ïíáõÃÛáõÝ-¹³ëÁÝóóÝ»ñ ϳ½Ù³Ï»ñå»Éáõ ѳٳñ:
¸³ëÁÝóóÝ»ñÇó ëï³ó³Í ï»ë³Ï³Ý ·Çï»ÉÇùÝ»ñÁ ߳ѳéáõÝ»ñÝ û·ï³·áñÍáõÙ »Ý ·áñÍݳϳÝáõÙ: سñïÇ 24-ÇÝ` Ù³ÝáõÏÝ»ñÇ ûñÑÝáõÃÛ³Ý ûñÁ, ì³Ý³ÓáñÇ ëµ. ¶ñ. ܳñ»Ï³óÇ »Ï»Õ»óáõ Ý»ñùݳѳñÏ ëñ³Ñáõ٠ϳ½Ù³Ï»ñå»ó §²·³Ñ Ù³ñ¹Á¦ ïÇÏÝÇϳÛÇÝ Ý»ñϳ۳óáõÙÁ, ÇëÏ oրերս ³ÛÝ Ý»ñϳ۳óí»ó ì³Ý³ÓáñÇ ÃÇí 10 ¨ ÃÇí 15 ՆՈՒՀ: ºñÏáõ ÏñÃûç³ËÝ»ñáõÙ ¿É ïÇÏÝÇϳÛÇÝ Ý»ñϳ۳óáõÙÝ»ñÝ Çñ»Ýó ÇÝï»ñ³ÏïÇí óáõó³¹ñáõÃÛ³Ùµ ¨° »ñ»Ë³Ý»ñÇ, ¨° ³ß˳ï³Ï³½ÙÇ ÏáÕÙÇó ÁݹáõÝí»óÇÝ Ù»Í Ë³Ý¹³í³éáõÃÛ³Ùµ: îÝûñ»ÝÝ»ñÝ Çñ»Ýó ßÝáñѳϳÉáõÃÛáõÝÁ ѳÛïÝ»Éáí ¶áõ·³ñ³ó ûÙÇ ³é³çÝáñ¹³ñ³ÝÇÝ ¨ ϳ½Ù³Ï»ñåÇãÝ»ñÇÝ` ³é³ç³ñÏ»óÇÝ Ñ»ï³·³ÛáõÙ ¨ë ß³ñáõÝ³Ï»É ³Û¹ ѳٳ·áñͳÏóáõÃÛáõÝÁ:
Ìñ³·ñÇ ßñç³Ý³Ï³Ý»ñáõ٠ݳ˳ï»ëíáõÙ ¿ ݳ¨ Ýáñ ïÇÏÝÇϳÛÇÝ Ý»ñϳ۳óáõÙÝ»ñáí ѳݹ»ë ·³É ÇÝãå»ë ì³Ý³ÓáñÇ Ùß³ÏáõóÛÇÝ ûç³ËÝ»ñáõÙ ¨ ÜàõÐ-»ñáõÙ, ³ÛÝå»ë ¨ ÂáõÙ³ÝÛ³ÝÇ, ¶áõ·³ñùÇ ¨ êåÇï³ÏÇ ï³ñ³Í³ßñç³ÝÝ»ñÇ Ãíáí 6 ѳٳÛÝùÝ»ñáõÙ:
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի

ՄԵԿՆԱՐԿՎԵՑ «ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՐՄԱՆՈՒՄ
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐԸ
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մարտի 1-ից մեկնարկեց Գուգարաց թեմի «Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագիրըորն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների ու երիտասարդների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցովբացահայտել և զարգացնել նրանց կարողություններն ու հմտություններըԾրագրի  շահառուները 6-ամսյա ժամանակահատվածում կստանան գիտելիքներ տիկնիկագործության և ազգային տիկնիկային թատրոնիինչպես նաև տիկնիկային բեմական արվեստի վերաբերյալԾրագիրը կօգնի տիկնիկային բեմականացումների միջոցով վեր հանել հասարակության առջև ծառացած խնդիրներըինչպես նաև նպաստել պատանիների և երիտասարդների շրջանում հավասարության սկզբունք ձեւավորելունքրիստոնեական արժեքներըմարդասիրություն, գթասրտությունթեմի հեռավոր շրջանների համայնքներում տարածելուն:
Ծրագրի ղեկավարն է Գուգարաց թեմի սոցիալական ծրագրերի պատասխանատու Աստղիկ Ասրյան-Ղալայանըիսկ տիկնիկագործության և տիկնիկային բեմական արվեստի դասընթացները կվարի Սևակ ՍարգսյանըՇահառուների համար խորհրդատվություն-դասընթացներ կկազմակերպվի Տիկնիկագործների միության նախագահ Արմեն Սա‎‎ֆարյանի կողմիցով իր պրո‎‎ֆեսիոնալ-մասնագիտական խորհուրդներով և աջակցությամբ կնպաստի Տիկնիկային թատրոնի կայացմանըբեմականացումների համար սցենարների մշակմանը և բեմադրությանըԾրագրի ողջ ընթացքում բոլոր շահառուների համար թեմի քահանա հայրերի կողմից  կկազմակերպվեն հոևոր դասընթացեր:
Ծրագրի համար որպես հիմք է ծառայում թեմի Տիկնիկային թատրոնըորը 2010 թհիմնադրվել է  Գուգարաց թեմի կողմից իրականացված «Աջակցություն կիրակնօրյա դպրոցներին» ծրագրի  շրջանակներում«Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագրի արդյունքում Տիկնիկային թատրոնի աշխատանքներն առավել լուրջ հիմքերի վրա կդրվենայն կկայանա որպես խաղացանկային տիկնիկային թատրոնորն իր մեջ անպայման կպարունակի ազգային տիկնիկային թատրոնի տարրեր և առանձնահատկություններԱյն կդառնա նաև շրջիկ Տիկնիկային թատրոն և հանդես կգա ինչպես Վանաձոր քաղաքումտարաբնույթ քաղաքային և եկեղեցական միջոցառումների ու հանդիսությունների ժամանակայնպես և թեմի գյուղական և քաղաքային համայնքներումԳյուղական համայնքներում մշակույթը մատչելի դարձնելու նպատակով տիկնիկային թատրոնի շրջիկ խումբը շրջագայություններ կկազմակերպի ԹումանյանիԳուգարքի և Սպիտակի տարածաշրջանների թվով 6 համայնքներումՏարածաշրջաններում տիկնիկային բեմականացումները կուղեկցվեն թեմի ՔԴԿ-ի մանկական և պատանեկան երգչախմբերի երաժշտական կատարումներովորը տոնական շունչ կհաղորդի ներկայացումներին:

Լիլիթ Յոլչյան

No comments:

Post a Comment