Սահմանամերձ Ճամբարակը ևս ունեցավ հիմնովին արդիականացված բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: