- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Monday, March 28, 2016
Friday, March 25, 2016
Thursday, March 24, 2016
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
2016Թ.
«Քրիստոս
յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ
զմահ կոխեաց եւ
Յարութեամբն
Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»
Սիրելի՛ հոգևոր հովիվներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրնե՛ր և
քույրե՛ր,
Սրտի անհուն բերկրանքով հայրական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ամենքիդ Մեր Տիրոջ և Փրկչի հրաշազարդ Հարության տոնի առթիվ և ցնծությամբ ողջունում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» բաղձալի ավետիսով:
Աղոթում և մաղթում ենք, որ Հարության լույսով ողողվեն բոլորիս հոգիները, զորանան հուսահատ սրտերը, Զատկական հոգենորոգ խորհրդով ու աստվածային շնորհներով գոտեպնդվեն մեր անձերը` գործելու ի փառս Աստծո, Մայր հայրենիքի և եկեղեցու:
Սիրելիներ, այս սքանչելի տոնին ամենքս պիտի կարողանանք մեր մեջ քաջություն գտնել և վճռականորեն հաղթահարել անկարողության, անճարակության բարդույթը` ճիշտ գնահատելով և արժևորելով մեզ տրված կարճատև կյանքը: Ապրենք Հարության հույսով, ողորմածությամբ, սիրով, հանդուրժողականությամբ և աստվածային պատգամներով: Մշտապես հիշենք, որ այս կյանքում մենք բոլորս ճամփորդներ ենք և հաշվետու
ենք Արարչի ու սերունդների առջև:
Միասնաբար աղոթենք, որ Փրկչի Հարության կենսապարգև շնորհները թափանցեն մեր սրտերը, հայոց աշխարհում խաղաղություն ու արդարություն հաստատվի և քրիստոնեական սիրո կրակը սրբագործի ամենքին:
Թո՛ղ անմահության ու հավիտենականության հույսը հավետ առաջնորդի աստվածընտրյալ մեր ժողովրդին: Ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է
յարութիւնն Քրիստոսի
Օրհնությամբ`
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Sunday, March 20, 2016
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ՈՒ ԾԻՍԱԿԱՐԳԸ
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Աստվածածին եկեղեցիներում
ԱՄԵՆ ՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ժ. 10:00-ին, ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ժ. 17:30-ին
Մարտի 21` Ավագ Երկուշաբթի Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
Մարտի 22` Ավագ Երեքշաբթի Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:
Մարտի 23` Ավագ Չորեքշաբթի Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է:
Մարտի 24` Ավագ Հինգշաբթի Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 10:30-ին -Սուրբ Պատարագ ի Հիշատակ Վերջին Ընթրիքի և Սուրբ Հաղորդության հաստատման
ժ. 17:00-ին - Ոտնլվայի արարողություն` ի հիշատակ
Հիսուսի աստվածային խոնարհության
ժ. 19:00-ին- Խավարման կարգ. հիշատակվում է Հիսուս Քրիստոսի ձերբակալումը, չարչարանքները և խաչելությունը
Մարտի 25` Ավագ Ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
ժ. 17:30 - Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Թաղման հիշատակության կարգ
Մարտի 26` Ավագ Շաբաթ -Երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը:
ժ. 19:00 - Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մարտի 27 - Սուրբ Զատիկ, Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի:
ժ. 11:00 - Տոնական Սբ. Պատարագ
Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն է
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը
ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ՈՒ ԾԻՍԱԿԱՐԳԸ
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Աստվածածին եկեղեցիներում
ԱՄԵՆ ՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ժ. 10:00-ին, ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ժ. 17:30-ին
Մարտի 21` Ավագ Երկուշաբթի Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
Մարտի 22` Ավագ Երեքշաբթի Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:
Մարտի 23` Ավագ Չորեքշաբթի Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է:
Մարտի 24` Ավագ Հինգշաբթի Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 10:30-ին -Սուրբ Պատարագ ի Հիշատակ Վերջին Ընթրիքի և Սուրբ Հաղորդության հաստատման
ժ. 17:00-ին - Ոտնլվայի արարողություն` ի հիշատակ
Հիսուսի աստվածային խոնարհության
ժ. 19:00-ին- Խավարման կարգ. հիշատակվում է Հիսուս Քրիստոսի ձերբակալումը, չարչարանքները և խաչելությունը
Մարտի 25` Ավագ Ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
ժ. 17:30 - Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Թաղման հիշատակության կարգ
Մարտի 26` Ավագ Շաբաթ -Երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը:
ժ. 19:00 - Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մարտի 27 - Սուրբ Զատիկ, Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի:
ժ. 11:00 - Տոնական Սբ. Պատարագ
Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն է
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը
Thursday, March 17, 2016
Պատրիարքի ընտրութիւնը անխուսափելի
ՊԱՐՈՅՐ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
baruyr@agos.com.tr
ԱԿՕՍ. Նախորդ շաբաթուայ համայնքային կարեւոր անցուդարձերէն մէկն էրՄեսրոպ Բ. Պատրիարքիհամար դատական որոշումով խնամատար մը նշանակելու խնդիրը։ Այս զարգացումով կրկին օրակարգիեկաւ պատրիարքական ընտրութեան հարցը։ Վերջին զարգացումներու լոյսին տակ դիմեցինք նախապէս այսաթոռին համար իրենց թեկնածութիւնը առաջադրած երկու հոգեւորականներու՝ Գերմանիոյ Հայոց ԱռաջնորդԳարեգին Արք. Պէքճեանի եւ Հայաստանէն Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ Արք.Չուլճեանի։ Ստորեւ կըներկայացնենք Իսթանպուլի Պատրիարքութեան երկու թեկնածուներուն «Ակօս»ինփոխանցած պատասխանները։
«Կարեւորը ժողովուրդին ցանկութիւնն է» Մեսրոպ Սրբազան Պարոյր Գույումճեան- Մեսրոպ Պատրիարքի համար խնամատարի մը նշանակումը կարեւորզարգացում մը ըլլալով կը դիտուի։ Ըստ ձեզ այս զարգացու մը պատրիարքական ընտրու թեան համար խթան մը կրնա՞յ ըլ լալ։
Գարեգին Սրբազան- Խնամատարի նշանակումը եւ պատրիարքական ընտրութիւնը իրարու հետ կապ չունին։ Սակայն խնամատարի նշանակումով ընտրութեան խնդիրը դարձեալ օրակարգի եկաւ։ Քանի մը տարի առաջ ենք առաջադրած էինք մեր թեկնածութիւնը։ Այդ նիւթին մէջ փոփոխութիւն մը չկայ։ Միւս թեկնածուներն ալ կը մնան նոյն դիրքի վրայ։ Անցեալին նայելով կրնամ ըսել որ բազմաթիւ սխալներ գործուեցան։ Անոնցմէ մեծագոյնն ալ պետութեան թելադրանքին ընդառաջելով Հոգեւոր Խորհուրդի իսկոյն գումարուիլը եւ շուտով պատրիարքական փոխանորդ մը ընտրելն է։ Ես եւ Սեպուհ Սրբազան Պատրիարքարանէն թեկնածութեան մասին նամակ ստանալով յստակօրէն առաջադրած էինք մեր թեկնածութիւնը։ Սակայն փոխանորդի ընտրութենէն տեղեակ չենք պահուած։ Ես անձամբ այս մասին առարկութիւնս յայտնեցի եւ տասը հարցումներ ուղղեցի Պատրիարքարանին։ Մէկ հարցումիս իսկ պատասխան չեմ ստացած։ Անշուշտ պէտք չէր որ սպասէի, որովհե տեւ պատասխանելու համար պէտք է արդար գործել։
Աւան դութիւ նը «Պատ րիարքի Ընտրութիւն» կ՚ըսէ
Մարդիկ ինձմէ խորհուրդ հարցուցին «պատրիարքական ընտրութիւնը ինչպէ՞ս կրնանք ապահովել» ըսելով։ Յանձնարարեցի պատրիարքի առողջութեան մասին տեղեկագիր մը ապահովել եւ այդ տեղեկագիրով պետական մարմիններուն ընտրութեան համար դիմում կատարել։ Ազգային Սահմանադրութեան երկրորդ յօդուածը բացայայտօրէն կ՚ըսէ՝ «եթէ պատրիարքը որեւէ պատճառով չկրնար կատարել իր պաշտօնը, տեղապահ կ՚ընտրուի, որ կը կազմակերպէ ընտրութիւնը»։ Աթոռակից պատրիարքի մը խնդիրն ալ բաւական վիճելի է։ Եթէ պիտի հետեւինք աւանդութեան, սահմանադրութիւնը յստակ կերպով պատրիարքի ընտրութիւն կ՚ըսէ։ Աթոռակիցի խնդիրը առաջին անգամ օրակարգի բերող Ռոպէր Հատտէճեան «Ազգապատում»էն օրինակներ բերած էր։ Բոլորն ալ ուսումնասիրեցի։ Այնտեղ նշուած աթոռակիցը միայն պատրիարքի երկրէն բացակայելու պարագային փոխանորդի պաշտօն ստաձողն է, որուն այդ կոչումն ալ կ՚աւարտի պատրիարքի վերադարձով։ Հետեւաբար կ՚ուզեմ ընդգծել որ աթոռակից պատրիարքի խնդիրը անգամ մը եւս քննարկելու անարժան նիւթ մըն է։ Դժբախտաբար Իսթանպուլի մէջ չեմ տեսներ այն քաջ մարդիկը, որոնք պիտի կրնան Աթէշեանի դէմ ճնշում բանեցնել եւ զայն պատրիարքի ընտրութեան ստիպել։ Խնդրեմ զգոյշ լսեցէք, «որակ» չեմ ըսած, այլ քաջութեան բացակայութիւնը կը շեշտեմ։ Կարծեմ ոմանք շահեր ունին իսկ ուրիշներ ալ «ինծի ինչ» կ՚ըսեն։
Պ.Գ.- Դատական գործընթացով հրապարակուեցաւ Դատական Բժշկութեան Մեսրոպ Պատրիարքի մասին տեղեկագիրը։ Այս արդիւնքըապահովողները ծանրօրէն քննադատուեցան Աթէշեան Սրբազանի կողմէ։ Ի՞նչ կը խորհիք այս մասին։
Գ.Ս.- Նախ եւ առաջ, Արամ Սրբազան բնաւ իրաւունք չունի ծանր խօսքեր ըսելու։ Պահանջ մը կայ եւ ինք ալ գիտէ։ Մնաց որ ինք կ՚ըսէ որ ընտրութեան համար դիմում կատարած է։ Նախորդ տարուայ Սեպտեմբերին Էջմիածնի Եպիսկոպոսաց Հոգեւոր Խորհուրդի ժողովի ընթացքին իրեն հարցուցի թէ ինչո՞ւ չի հրաարակեր կատարած դիմումին մանրամասնութիւնները։ Իմ լսումներուս համաձայն աղերսագիրը պատրաստուած է 1863 թուակիր սահմանադութեան հիման վրայ։ Այդ սահմանադրութիւնը ուժի մէջ չէ։ Մինչեւ 1960 ունեցած ենք Ազգային Կեդրոնական Վարչութիւն, որ ան ալ այլեւս գոյութիւն չունի։ Պատրիարքական ընտրութիւնները կատարուած են շրջաբերականներով։ Այս բոլորով հանդերձ Աթէշեան Սրբազան «ձեզ չի հե տաքրքրեր, այս մեր ներքին հարցն է» ըսաւ։ Ժողովը կը նախագահէր կաթողիկոսը։ «Երկու իմաստով կը սխալիք» ըսի եւ յիշեցուցի որ ես ինքս Իսթանպուլի Միաբանութեան հոգեւորական եմ, անունս կը նշուի եկեղեցւոյ օրացոյցին մէջ եւ երկրորդ՝ իբրեւ թեկնածու ուղղակի կը հետաքրքրէ զիս։ Մնաց որ Պատրիարքական Աթոռը համայն եկեղեցւոյ խնդիր է եւ չկրնար «ներքին հարց» պիտակով ուշադրութիւններէ հեռու պահուիլ։ Ոտքի ելաւ, բարկացաւ պոռաց կանչեց եւ կաթողիկոսին համար ալ անհանդուրժելի երեւոյթ մը պարզեց։ Զգուշացուցի զինք հանդարտ մնալու, հարցումին յստակ պատասխան մը տալու համար։ Այս անգամ ալ «Պատրիարքարանի պաշտօնական հաղորդակցութիւնները չենք հրապարակեր» ըսաւ։ Այս ալ անընդունելի է, քանի որ ամբողջ հասարակութիւնը հետաքրքրող պաշտօնական նամակները պէտք է կիսուին ժողովուրդին հետ։
Հակասական յայարարութիւններով, բարկութիւնով եւ յանդիմանելով դժբախտաբար մին չեւ օրս կրցաւ շարունակել։
Պ.Գ.- Ո՞ր շրջանակներէ կ՚ակնկալէք քաջութիւնը։ Պատրիարքական ընտրութիւնը ապահովելու համար համայնքը ի՞նչ պէտք է ընէ։
Գ.Ս.- Թէեւ 2009-ի չափ տեսանելի չէ, բայց հասարակութիւնը ընտրութիւն կը պահանջէ։ Այստեղ պարտականութիւն կը վիճակի խնամակալ եւ թաղական խորհուրդներու։ Վերջապէս պետութիւնը պաշտօնապէս երկու խօսակիցներ ունի, Պատրիարքարանը եւ թաղականութիւնները։ Հետեւաբար մեր հաստատութիւններու վարիչ ները այս խնդրին մէջ պահանջելու իրաւասու են։ Անոնք կրնան ժամ կէտ մը որոշել եւ մինչեւ այդ լուծում պահանջել։ Սակայն մինչեւ օրս նման կամք դրսեւորելու քաջութիւնը չեն ունեցած։
Պ.Գ.- Ութը տարի է որ Պատրիարքարանը մնացած է առանց պատրիարքի, ո՞վ է պատասխանատուն։
Գ.Ս.- Այս երեւոյթի միակ պատճառը Արամ Սրբազանին առիթէն օգտուելով պատրիարքութիւն խաղալու ցանկութիւնն է։ Անշուշտ որ պետութիւնը կ՚ուզէ իրեն հետ համերաշխ մէկը ունենալ։ Սակայն կարեւորը ժողովուրդին ցանկութինն է։ Մեսրոպ Մութաֆեան Պատրիարքի ընտրութեան ժամանակ ալ պետութիւնը զինք չէր նախընտրած, կամ ալ այդպէս ձեւացուցած էր։ Բայց ժողովուրդը իր կամքը պարտադրեց եւ Մեսրոպ Սրբազան Պատրիարք ընտրուեցաւ։ Այդ ժամանակ ալ պետութիւնը փորձած էր ընտրութեան գործընթացը շեղել, բայց գոյացած հակազդեցութիւնով չէր յաջողած, եւ ընտրութիւնը կայացած էր մեր աւանդութիւններու հիման վրայ։ «Պետութիւնը չէ արտօնած, այդ պատճառով ընտրութիւն չենք ըներ» նախադասութիւնը պատրուակ մըն է միայն։ Կարեւորը կամքի դրսեւորումն է։
«Պէտք է տեսնել համայնքի վատթարացող վիճակը» Սեպուհ Սրբազան Պատրիարքի համար Խնամատարի մը նշանակումը կարեւոր զարգացում մըըլլալով կը դիտուի։ Ըստ ձեզ այս զարգացումը պատրիարքական ընտրութեան համար խթան մը կրնա՞յ ըլլալ։
Սեպուհ Սրբազան- Մեսրոպ Սրբազան Պատրիարքի խնամատար նշանակելու խնդրի բացայայտումը Թուրքիոյ Հայոց Պատրիարքական ընտրութեան տանող ճանապարհներէն մէկն է։ Թէեւ այս վիճակէն դուրս գալու բազմաթիւ այլ ճանապարհներ արդէն կային, որոնց սակայն համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ պատասխանատուները չդիմեցին։ Փաստօրէն, ցաւօք սրտի, դատական կարգով հաստատուեցաւ իմ Սրբազան եղբօր՝ Մեսրոպ Պատրիարքի անգործունեայ վիճակը։ Սակայն արհեստականօրէն ստեղծուած, մեր իսկ անմիաբանութեան պատճառով ձգձգուած պատրիարքական ընտրութիւններու համար կրնանք այս տարբերակը եւս ելք համարել, անշուշտ եթէ համայնքին մէջ հեղինակութիւն ունեցող ներկայ հոգեւոր եւ աշխարհիկ պատասխանատուները լսեն պոլսահայերուն ձայնը եւ տեսնեն համայնքի վատթարացող վիճակը։
Պ.Գ.- Դատական գործընթացով հրապարակուեցաւ Դատական Բժշկութեան Մեսրոպ Պատրիարքի մասին տեղեկագիրը։ Այս արդիւնքը ապահովողներըծանրօրէն քննադատուեցան Աթէշեան Սրբազանի կողմէ։ Ի՞նչ կը խորհիք այս մասին։
Ս.Ս.- Մեսրոպ Սրբազանի առողջութեան վերաբերեալ բժիշկները վաղուց տուած են իրենց գրաւոր եզրակացութիւնները։ Այս նորութիւն չէր։ Կը կարծեմ, որ մեր բոլորիս համար ամօթալի է, որ այդ խնդիրը հասած էր դատական համակարգ, քանի որ այն դատական հաստատման կարիք չունէր։ Սակայն ով եւ ինչու տարիներ շարունակ ժողովրդէն թաքցուց անոր հիւանդութեան մասին վկայող փաստաթղթերը, չեմ գիտեր։ Այնուամենայնիւ ես անձամբ կը գնահատեմ եւ կ՚օրհնեմ պոլսահայ բարեպաշտ մեր այն հայրենակիցները, որոնք համայնքի պատիւը բարձր պահելով, ելքի միջոցներ փնտռեցին դուրս գալու այս խայտառակ վիճակէն եւ դիմեցին դատարան։ Արամ Սրբազանի զայրոյթը անկեղծ ըսած, ինձ համար հասկնալի չէ…
Պ.Գ.- Ութը տարի է որ Պատրիարքարանը մնացած է առանց պատրիարքի, ո՞վ է պատասխանատուն։
Ս.Ս.- Պատրիարքի ընտրութեան շուրջ ձեւաւորուած այս քննադատելի վիճակը անշուշտ ունի մեղաւորներ եւ պատասխանատուներ։ Անոնք յայտնի են բոլոր անոնց, որոնք քիչ թէ շատ այդ թեմային ծանօթ են։ Աւելին ըսեմ, անգամ Հայաստանի եւ սփիւռքի մէջ այդ խնդիրը շատերուն համար պարզ է։ Ամենամեծ պատասխանատուութիւնը անշուշտ կը կրեն անոնք, որոնք այս տարիներու ընթացքին անտրամաբանական տարբեր եղանակներով կը յետաձգեն այս հարցը, երբեմն դիմելով անգամ սուտ խօսելու։ Սակայն, ի վերջոյ անոնց ամենամեծ պատասխանատուութիւնը եւ մեղքը Աստուծոյ, հայ համայնքի եւ Պոլսոյ Սուրբ Աթոռին առջեւ է, քանի որ այդ ամէնը ամենաշատ կը վնասեն համայնքին ու աթոռին։
Անցնող ութը տարիներուն համայնքը շատշատ բան կորսնցուց, երիտասարդ սերունդ հասունցաւ առանց պատրիարքական շնչի ու հովուապետի հայրական խնամքին։ Պատմութիւնը անշուշտ արդար դատաւոր կ՚ըլլայ այդ ամենուն, մանաւանդ որ նման նախադէպքեր 1923-1927 եւ 1944-1950 թթ. արդէն իսկ Պոլսոյ Պատրիարքութեան պարագային արձանագրուած են։ Սակայն բացի պատմութենէն, մեր խնդիրն է ոչ թէ դատապարտել այն բոլոր մարդկանց, որոնք ունին դիրք, պաշտօն, լիազօրութիւն եւ կոչուած են այդ խնդիրը լուծելու, սակայն կ՚ընեն ճիշդ հակառակը, ա՛յլ շարունակել յորդորել անոնք, համայնքի շահը գերադասել նեղ անձնական շահերէն։
Պ.Գ.- Ի՞նչ կը թելադրէ աւանդութիւնը։
Ս.Ս.- Մենք վաղուց պէտք է ընտրած ըլլայինք մեր պատրիարքը։ Բոլոր հիմքերն ու պատճառները ունէինք աթոռակից եւ կամ նոր պատրիարք ընտրելու։ Շատ մեծ բան չէր պահանջուածը, իհարկէ, եթէ այդ ամենուն մէջ չըլլար անթաքոյց անձնական շահախնդրութիւնը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովներուն մէջ բազմիցս Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորած է Արամ Արքեպիսկոպոս Աթէշեանին՝ իբրեւ փոխանորդի, որ պէտք է պատրիարքական ընտրութեան կազմակերպման համար տանիլ համապատասխան աշխատանքներ։ Սակայն ձայն բարբառոյ անապատի…
Պ.Գ.- Պատրիարքական ընտրութիւնը ապահովելու համար համայնքը ի՞նչ պէտք է ընէ։
Ս.Ս.- Սթափիլ պէտք է։ Մէկ կողմ թողուլ նեղ անձնական շահերը։ Պատրիարքութեան ընտրութեան հարցը Թուրքիոյ հայ համայնքի լինել-չլինելու հարց է։ Հայ եկեղեցւոյ դարաւոր այս Սուրբ Աթոռի փրկութեան համար պէտք է իւրաքանչիւր բարեպաշտ հայ իր արդար ձայնը բարձրացնէ այս անորոշ եւ կործանարար դաւադիր լռութեան դէմ։ Ես կ՚ողջունեմ հայ համայնքի բոլոր ազնիւ ջանքերը, որոնք ուղղուած են իրենց պատրիարքը ընտրելու, քանի որ ասիկա անոնց իրաւունքն է ե՛ւ որպէս Հայ Առաքելական Եկեղեցւոյ հետեւորդներ, ե՛ւ որպէս Թուրքիայի քաղաքացիներ։
Պ.Գ.- 2009-ին առաջադրած էիք ձեր թեկնածութիւնը։ Հաւանական ընտրութեան մը պարագային կրկին թեկնածու պիտի ըլլա՞ք։
Ս.Ս.- Ինչպէս յայտնի է, ես՝ որպէս Թուրքիոյ մէջ ծնած հոգեւորական, ունիմ պատրիարքի թեկնածու առաջադրուելու իրաւունք։ Արդէն նախկին ընտրութիւններէն մէկուն մէջ կիրառած եմ այդ իրաւունքը։ Այսինքն՝ կայ նախադէպ եւ որեւէ արգելք հիմա ալ չկայ թեկնածութիւնս առաջադրելու համար։ Ես վճռական եմ Պոլսոյ հայ համայնքի եւ Պոլսոյ պատրիարքութեան խնդիրներուն լուծման ճանապարհին իմ անմնացորդ ներդրումը ունենալ եւ ծառայել այդ աթոռին ու համայնքին եւ եթէ համայնքը յարմար գտնէ իմ անձը, ապա այդ համարելով բարձր առաքելութիւն եւ գոհունակութիւն յայտնելով Աստծուն՝ ես պատրաստ եմ ծառայել Հայ Առաքելական Եկեղեցւոյն ու համայնքին այդ պատասխանատու պաշտօնին եւս։
Նյութի աղբյ.http://armchurch.info/press/%D
Subscribe to:
Posts (Atom)