Friday, November 28, 2014

Բաց սենյակի հյուրն է Արժանապատիվ Տեր Վրթանես քհն Բաղալյանը

Wednesday, November 26, 2014

«Ձեռք մեկնիր» բարեգործական 

ծրագիր

մեկնարկը` դեկտեմբերի 1-ից

<<Լոռի ՀԸ>> Բարի Լույս Վանաձոր հաղորդման 26.11.2014եթերում արժանապատիվ Տեր Վահան քհն Ազարյան էր և ՎՆԵՄ անդամներ՝ Սամվել Վանյանը և Էմմա Գրգորյանը:


Շնորհակալություն Վանաձորի  Լոռի <<ՄԻԳ ՀՌԸ >> գլխավորությամբ ՀԸ տնօրեն Սամվել Հարությունյանին անշահախնդիր Գուգարաց թեմի նյութերը և հայտարարություները եթեր հերարձակելու համար:
<<Լոռու մարզ>> թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին միշտ Գուգարաց թեմի լրատվությանը աջակցելու գործում:

Sunday, November 23, 2014

«Ձեռք մեկնիր» բարեգործական 

ծրագիր

մեկնարկը` դեկտեմբերի 1-ից
Սբ Ծննդյան տոնին ընդառաջ` օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը իրականացնում է <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագիրը: Ծրագրի նպատակն է օգնել Վանաձոր քաղաքի անապահով ընտանիքներին` անցկացնելու ցրտաշունչ ձմեռը: 
Ձեր ներդրումը կարող եք ունենալ սննդի և գումարի տեսքով, որը կծախսվի սնունդ, վառելափայտ կամ ընտանիքների անհրաժեշտ պետքերը հոգալու համար: 
Ծրագրին աջակցելու համար մինչև դեկտեմբերի 25-ը կարող եք դիմել հետևյալ հասցեներով` <<Նարեկացի>> երիտասարդաց միություն, Մյասնիկյան 23/2, հեռախոս՝ 077 11 94 48, 

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկ հետևյալ

հաշվեհամարներով

AMD 16093016806904

USD 16093016806905

EUR 16093016806906

RUR 16093016806907

Thursday, November 20, 2014

Տնօրհնեք



Սուրբ Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի հոգևոր-բարեպաշտական արարողությունը: Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները` բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը: Նույն կերպ և առաքյալների հետևորդները` քահանաները, տարվա մեջ երկու անգամ` Ս. Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Ս. Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները և օրհնում նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին: Քահանայի այցելության իմաստն օրհնությունից առավել Քրիստոսի Ծննդյան ավետիսը ընտանիքներում սփռելն է:
Հայ Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո, ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն:
Սուրբ Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու` Ս. Ծննդյանը նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (Ղուկաս, Բ․, 8-20): Քահանան օրհնում է տան ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը), ինչպես Քրիստոսը, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները: Քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկում տունը: Այնուհետև օրհնում է տան անդամներին` Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով: Որպես օրհնության համար տեսանելի և մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ` իբրև տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության և հաջողության նշան:
Ս. Հարության տոնից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ կատարվում է օրհնության նույն կարգը, սակայն երգվում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը և ընթերցվում Մատթեոսի Ավետարանից հարուցյալ Քրիստոսի և Նրա աշակերտների` Գալիլիայում հանդիպման հատվածը (Մատթեոս, ԻԸ․, 16-20):
Նորակառույց տան օրհնության ժամանակ երգվում է Սահակ Պարթևի` հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախացան» շարականը, և ընթերցվում Ղուկասի Ավետարանից Հիսուսի` Զակքեոս մաքսապետի տուն այցելելու հատվածը (Ղուկաս, ԺԹ․, 1-10):
Գրիգոր Տաթևացու բնորոշմամբ` տնօրհնեքի արարողությունը Ինքը` Հիսուս Քրիստոսն է հաստատել, երբ Զատկի երեկոյան փակ դռների միջով մտավ Վերնատուն և օրհնեց Իր աշակերտներին (տե՛ս Հովհաննես, Ի․, 19-20): Այսպիսով, տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները Ս. Ծննդյան խորհրդով վերածվում են Բեթղեհեմյան այրի, Ս. Հարության խորհրդով` Վերնատան, և նորակառույց տան օրհնությամբ` փրկության արժանացած մաքսավոր Զակքեոսի տան, որովհետև Աստված այցելեց այնտեղ: Տնօրհնեքի արարողությամբ Հայ Եկեղեցին նաև արժևորում է ընտանիքի նվիրականությունն ու կարևորությունը: Հիրավի, «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս, ՃԻԶ․, 1):
ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵՐԱՐ
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հանձնախմբի անդամները հերթական բնակարանամուտի ուրախությունն էին կիսում այս անգամ Արտակ Եղիազարյանի և նրա ընտանիքի հետ: Տնօրհնյաց կարգ կատարվեց ևս 2 ընտանիքների նոր բնակարաններում ,որը նրանց նվիրել էր ռուսաստանաբնակ գործարար, Վանաձորցի Գագիկ Էվոյանը:
Արտակ Եղիազայանի բնակարանի տնօրնեք




Քնարիկ Գասպարյանի բնակարանի տնօրնեք




Tuesday, November 11, 2014

ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵՐԱՐ
Սբ.Մկրտություն <<Ծիծեռնակ>>թեմապատկան ճամբարի Մանկանց մատուռում.
կնքահայր Արտակ Էվոյան






 Սբ.Մատաղից ճաշակեցին 200ճամբարական
 Ներսիսյան թաղամասում բնակվող ընտանիքներից առաջինի  տնօրհներգ ...





Սբ.Մատաղ Լենիգրադյան թաղամասում բաժանեց Գագիկ Էվոյանը.






Տնօրհներգ


Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի և Գևորգ Դերձյանի

Մեկնարկեց եպիսկոպոսաց եռօրյա ժողովը



Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եպիսկոպոսաց եռօրյա ժողովը, որը նախագահում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Օրակարգում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման, Մկրտության խորհրդի բարեկարգված ծիսակարգի և Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթացի վերաբերյալ հարցեր են:



Saturday, November 8, 2014

Շաբաթօրյակ Ախթալայում


Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ 《Պահպանենք մեր մշակութային արժեքները》 ծրագրին, որի նպատակը Լոռու մարզի տարածքում գտնվող սրբավայրերում մաքրման աշխատանքներ կատարելն էր:
Ծրագրին միացան ՀԱԵԳԹԵԿ անդամ բոլոր երիտասարդաց միությունները, որոնք իրենց հովվությունների տարածքում գտնվող սրբավայրերում կազմակերպեցի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի ընթացքի հաջողության պատճառով այն դարձավ շարունակական:
Վերջերս Ախթալայի 《Սուրբ Աստվածածին》 երիտասարդաց միության անդամները իրենց հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի առաջնորդությամբ Ախթալայի վանական համալիրի տարածքում կատարեցին մաքրման և բարեկարգման աշխատքնքներ:








ՎԱՀԵ-ԴԱՎԻԹ ԽԱՉԻԿՅԱՆ

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ


Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես եւ արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում, եւ փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը: Հռոմ. 1. 26,27
Այսօր, մեր ժամանակակից աշխարհում այդ մեղքը ծայրաստիճան շատ է տարածված որոշ երկրներում եւ մենք տեսնում ենք ինչպես սկսել են արդեն օրինականացնել այդ արատավոր հարաբերությունները մարդկանց միջեւ:
Sodomakan mexq
Բոլորին արդեն հայտնի է անգլիացի հանրահայտ երգիչներ Էլթոն Ջոնի եւ Ջորջ Մայքլի միասեռական ամուսնությունը եւ երեխայի որդեգրումը: Իսկ ինչպես է այսօր նայում նման երեւույթին հասարակությունը: Ցավոք, շատերը դրա մեջ վատ բան չեն տեսնում:
Սուրբ Հովհան Ոսկեբերանի` Հռոմեացիներին ուղղված առաքելական նամակի վերը մեջ բերված այս տողերի մեկնաբանության մեջ այս մեղքի մասին ասվում է հետեւյալը:
Նախ` տվյալ մեղքի ծագումը առաջացել է հոգեւոր տգիտությունից. հեթանոսները, որոնց ուղղված էր Պողոս առաքյալի նամակը, շեղված էին ճշմարիտ աստվածպաշտությունից եւ Արարչի փոխարեն պաշտում էին կուռքերին: Աստծուց բաժանումը փոխում է մարդու մենտալիտետը եւ ճշմարտության փոխարեն սուտը ընկալում է որպես ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ստի տեղ է ընդունում: Աստծուց բաժանումը մարդուն ստիպում է կյանքի ուրախությունը փնտրել ուրիշ աղբյուրից: Աստծուց բաժանումը խախտում է մարդու բնական պահանջների սահմանները: Բնական պահանջը փոխարինվում է անբնական պահանջով: Մարդը միշտ մնում է չբավարարված բնական պահանջից եւ այդ պատճառով նա անցնում է բոլոր սահմանները եւ ընկնում մեղքի մեջ, որը պոռնկության եւ շնության մեղքից ավելի ստոր է համարվում: Սուրբ Հովհան Ոսկեբերանը նշում է, որ այդ տեսակ մարդիկ անասուններից ավելի վատն են եւ ավելի ցածր են ընկած: Որովհետեւ կենդանիները գիտեն իրենց սահմանները, իսկ մարդը որ ապրում է այդ մեղքի մեջ, բոլոր սահմաններն անցել է` փոխարինելով բնական միջոցը անբնականով: Այսպիսով, անօրենությունը, կյանքը առանց Աստծո հետ հաղորդակցության` իջեցնում է մարդուն գոյության ամենացածր աստիճանի վրա:
Երկրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք` Հովհան Ոսկեբերան վարդապետը խոսում է այս տեսակ մարդկանց մասին՝ որպես պատասխանատվությունից խուսափողների, ամուսնու՝ իր կնոջ հանդեպ եւ կնոջը ՝ իր ամուսնու: Փոխանակ մեկ մարմին լինելու, ինչպես նախատեսված էր արարչական հրամանով, այդ ներդաշնակ միությունը պառակտվում է: Ամուսինը ազատում է ինքն իրեն այն պատասխանատվությունից, ինչի մասին ասում էր Պողոս Առաքյալը, որպեսզի ամուսինը սիրի իր կնոջը, պաշտպանի նրան, հոգատար լինի նրա նկատմամբ, ինչպես Քրիստոս սիրեց իր Եկեղեցին: Այս ամենը Աստծուց է ներդրված մարդու մեջ, սակայն մեղսասեր կյանքի պատճառով այդ ամենը երկրորդ պլան է մղվում: Նույնպեսեւ կանանց մասին է ասում Հովհան Ոսկեբերանը, որ կանայք առանձնահատուկ դեր են խաղում ընտանիքում, բայցեւայնպես մեղքի մեջ ապրելը զրկում է մարդուն հնարավորությունից՝ ապրել իր իսկական կոչման համաձայն:
Երրորդը, ինչը հարկավոր է նշել, որ այդ մեղքը չի կարող պատճառել հաճույք: Որովհետեւ այն ինչ բնությանը հակառակ է՝ իրականում տհաճ է: Տվյալ մեղքով ախտահարված մարդիկ կուրացած են եւ կարծում են, թե հաճույք են ապրում, իսկ իրականում կատարում են սեփական բնությանը հակառակ գործողություն: Իրենց խենթ մոլագարության մեջ կուրացան, ինչպես մի խելագար, որ հարվածելով ինքնիրեն վերքեր է պատճառում եւ կարծում թե հաճույք է ստանում: Սակայն, երբ անցնում է խելագարությունը, իսկույն տեսնում է, թե ինչ է վերքեր է հասցրել իրեն եւ սաստիկ խղճահարվում ու զղջում է իր արածի համար:
Սուրբ Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհոգության մեջ անցնող կյանքը բազում մեղքերի հորձանուտն է գցում մեզ, եւ իհարկե միայն ու միայն Աստծո երկյուղի մեջ կյանքը կարող է պահպանել մարդկանց եւ հասարակությունը նման զազրելի, հոգեսպան մեղքից, նման անխելքությունից: Փառք Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն. Ամեն: Սոդոմական մեղքը, որով ախտահարված են արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածները, ծնվում է բոլոր մեղքերի դուռ հանդիսացող՝ իր գագաթնակետին հասած հպարտությունից, սնափառությունից ու ինքնահավանությունից: Այսինքն, երբ մարդը արդեն հասել է ամբարտավանության սահմանագծին եւ ընկնում է խելագարության մեջ՝ բնական պահանջները նրան արդեն չեն բավարարում: Այսինքն, սոդոմականությունը դա արդեն մի տեսակ հոգեկան խանգարման նշան է: Դա հոգեկան հիվանդություն է, որով ախտահարվում է մարդ այն պատճառով, որ իր հպարտության մեջ հասել է վերջին սահմանին եւ այնժամ խելքը, ողջախոհ միտքը վերցվում է նրանից եւ նա դառնում է հոգեկան հիվանդ:
Հպարտության մեղքը, ընդհանրապես շատ վտանգավոր է, ինքնահավանությունը մարդուն հասցնում է հպարտության վերջնակետին, եւ մարդ հետագայում կարող է դիվահարվել , կամ ընկնել այսպիսի արատի մեջ, ինչպիսին է սոդոմական մեղքը: Դիվահարությունն ու սոդոմականությունը ապաքինմանը դժվար ենթարկվող մեղքեր են, ցավալի է, բայց փաստ է, որ դրանց վերջը հաճախ ինքնասպանությունն է, այդպիսի մարդկանց համար շատ դժվար է գտնել ետդարձի ճանապարհն առ Աստված: Սոդոմն ու Գոմորը ավերի ենթարկվեցին բնության աղետից, ոչնչացվեցին ամբողջությամբ մի քանի քաղաքներ հենց այն պատճառով, որ դրանց բնակիչները ընկան այդ անխելքության մեջ, եւ փաստորեն արդեն կատարվեց ինքնաոչնչացումը. ահա այդպիսին է տվյալ մեղքի հետեւանքը:
Այսօր, շատ երկրներ ընդունեցին համասեռամոլների ազատության մասին օրենքը, արդեն որոշ երկրներում ընդունվեց նաեւ միասեռականների ամուսնության եւ երեխաներ որդեգրելու մասին օրենքներ, եւ այդ ամենը սոսկալի է: Սա խոսում է այն մասին, որ մարդկային հասարակությունը գլորվում է զեխության, ամբարտավանության անդունդը, եւ իհարկե հետեւանքները լինելու են ավերիչ: Ինչքան էլ հզոր լինի պետությունը, կայսրությունը կամ քաղաքակրթությունը, միեւնույն է, մեղքը կարող է այն քանդել ու ավերել, եթե չլինի ապաշխարություն: Նույն է եւ յուրաքանչյուր մարդու կյանքում, կարեւոր չէ, թե ով ես, ինչպիսի եկամուտ ունես, միլիոնատեր ես կամ իշխանավոր մարդ, ով էլ լինես, սակայն, իմացի՛ր, որ սոդոմական մեղքը տանում է ոչնչացման: Եվ դժբախտությունը նրանում է, որ հպարտ մարդուն շատ դժվար է գալ ապաշխարության: Կարծես ստացվում է մի փակ շղթա: Մարդը կամ հասարակությունը, որ այդ մեղքի մեջ է ընկել, գործնականորեն դատապարտված են կործանման: Եվ այն, ինչ որ ասվեց այստեղ, զարմանալի չէ: Մենք գիտենք՝ ինչպիսին են թմրամոլության կամ հարբեցողության մեղքի կործանարար հետեւանքները, նույնպես, նաեւ ավելի կործանարար է գործում մարդու կյանքում սոդոմական մեղքը: Դա փոքր մեղք չէ:
Մենք տեսնում ենք՝ ինչպես գեյերը ցույցեր են անցկացնում՝ փորձելով համոզել, որ այդ երեւույթի մեջ արատավոր բան չկա, հեռուստատեսությամբ այդ այլանդակ քարոզարշավը իրականում կատարում է նեռի՝ հակաքրիստոսի՝ հասարակությանը այլասերելու աշխատանքը: Պղծված ու բարոյալքված հասարակությունը պետք չէ զենքով գրավել՝ այն արդեն դատապարտված է ինքնաոչնչացման: Տե՛ր Աստված, Փրկի՛ր եւ Պահպանի՛ր:
Աղբյուր ՝ «սյունյաց Կանթեղ», Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը
http://ter-hambardzum.net/archives/8082

Monday, November 3, 2014

ՄԵՐ ՀՆԱԳՈՒՅՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԵՀԱՄՈՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մատենադարանի շուրջ 452.000 միավոր ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի շարքում առանձնանում է անշուք ու առանց զարդարանքների մի ձեռագիր:Այդ Վեհամոր Ավետարանն է, այն ձեռագրերից, ուր միավորվում են երդման երկու սրբազան վկաներ` ավետարան և խաչ:
«Վեհամոր ավետարանը» մոտավոր VII դարի Ավետարան է: Այն ավելի հին է, քան 862 թվականին գրված Մլքե թագուհու ավետարանը:
1890-ական թվականներին այն գտնվել է Բանանց գյուղի եկեղեցում ու արձանագրվել Մակար եպ. Բարխուդարյանի «Արցախ» գրքում: Վանքում գտնվելու տարիներին Ավետարանը կնքվել է «Ծեր» եւ «Պահապան» անուններով` իր հնության և զորության պատճառով: Դրանից հետո այն տարվել է Գանձակի Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղից էլ 1975 թվականին Ադրբեջանի նախկին թեմի առաջնորդ Տեր Վահան եպ. Տերյանը բերել է Էջմիածին ու նվիրվել Վազգեն Ա Վեհափառին: Վազգեն Ա կաթողիկոսը, գիտակցելով ավետարանի արժեքը, այն նվիրում է Մատենադարանին: Հենց այստեղ էլ ստանում է «Վեհամոր ավետարան» անունը` ի հիշատակ կաթողիկոսի մոր` Սիրանույշ Պալճյանի: «Վեհամոր ավետարանը» պարզ ու անպաճույճ հարդարանքով է. այն ժամանակ դեռևս չէր սկսվել ավետարանների ճոխ նկարազարդումը: Այն ծածկված է մի քանի թանկարժեք քարերով ու կլոր գամերով: Ձեռագիրը բնագրարական իմաստով բավական հուշագրավ ու հետաքրքիր է, որովհետև հնագույն օրինակներից է: Բացի այդ շատ օգտակար ու կարևոր ձեռագիր է ոսկեդարյան թարգմանության ճշգրտումների համար: Ավետարանի գիրը կանոնավոր երկաթագիր է, ինչը մեր մեծերը բուն մեսրոպյան երկաթագիր են անվանել:
Տառաձևերը նման են հին VII դարի վիմական արձանագրությունների տառաձևերին: Անկախ Հայաստանում «Վեհամոր Ավետարանը» ստացավ պետական խորհրդանիշի իմաստ: Մեր երկրի նախագահի պաշտոնակալման արարողության ժամանակ նախկինում միայն Ավետարանի, իսկ այժմ արդեն նախագահը ձեռքը դնում է ինչպես Ավետարանի, այնպես էլ երկրի մայր օրենքի` Սահամադրության վրա: Ավետարանի վրա երդվելը պատահական չէ ընտրված. միջնադարում քրիստոնյայի երդման հիմնական առարկան ավետարանն էր:
VII դարի Վեհամոր ավետարանը դուրս է բերվում հնագույն ձեռագրերի պահոցից միայն նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Այս ավետարանի շուշպան թավշյա է, որքան ձեռագիրը հին է, այնքան նուրբ է շուշպան