Monday, April 24, 2017

Բարեխոսական կարգ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 24-ին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների: Պատարագի ավարտին մարզի գրեթե բոլոր համայնքներում, Ցեղասպանության սուրբնահատակների հիշատակն անմահացնող խաչքարերի և հուշարձանների առջև քահանա հայրերը կատարեցին Սուրբ նահատակների բարեխոսական կարգ:  
Վանաձորի քաղաքում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Պատարագ մատուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագի ավարտին՝ Սրբազան Հոր հանդիսապետությամբ Սուրբ Աստվածածինեկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց Սուրբ նահատակներիբարեխոսական կարգոր զոհվեցին ընթացս Հայոց Ցեղասպանության վասն հաւատոյեւ վասն հայրենեաց:  

Արարողության ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ Նահատակների հիշատակը և Հայոց Ցեղասպանության Նահատակների շարականով ու բարեխոսական աղոթքներով հայցեցին նրանց բարեխոսությունը:
            Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ավագանու անդամներ, ուսումնական հաստատությունների ուսանողադասախոսական, ուսուցչական և աշակերտական կազմը և քաղաքի բնակիչները, ովքեր եկել էին հարգելու սուրբ նահատակների հիշատակը:
            Արարողության ավարտին, ընդունված կարգի համաձայն, ներկաները ծաղիկներ զետեղեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի առջև:  


























 Ֆոտոշարքը Արտակ Մարուքյանի 2017


Ջահերով երթը՝ Վանաձորում

Գուգարաց թեմ 





Wednesday, April 19, 2017

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԳԱՐԳԱՌԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Տեր Մերուժանի ձեռքի իկոնան Արտակ Զաքյանի
ձեռքի աշխատանքն է,
որը թեմակալ առաջնորդը
նվիրեց բարերարին








Ապրիլի 19-ին Գուգարաց թեմի Գարգառ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը:
 Գյուղի միակ եկեղեցին կառուցվել է 1907 թվականին և մինչ վերանորոգվելը գտնվում էր վթարային վիճակում:
Եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը 2014 թվականին կազմակերպել են Գարգառ գյուղում հյուրընկալված «Լույս» կրթական հիմնադրամի ուսանողները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի: Տիկին Ժակլինը հանգանակված գումարին հավելել է նաև իր հարսանեկան արարողությանը ստացած դրամային նվերները:

Հանգանակությանն իրենց ներդրումն են ունեցել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Գարգառի բնակիչ Հրաչիկ Մովսիսյանը, Գարգառի պարի խմբակը` իր կազմակերպած բարեգործական համերգով և համայնքապետարանը: Հանգանակության շնորհիվ և համայնքապետ Կարեն Զալինյանի աջակցությամբ` եկեղեցին այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը:
Վերաօծման արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, Ստեփանավանի տարածաշրջանների հոգևոր հովիվները, համայնքապետեր և բազմաթիվ ուխտավորներ` տարբեր շրջաններից: 


 Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար Ժակլին Կարաասլանյանին և գյուղապետ Կարեն Զալինյանին:
 Սրբազանը ներկաներին հորդորեց ամենայն սիրով այցելել եկեղեցի` մշտապես իրենց աղոթքներով լցնել և աչքի լույսի պես պահել այն:
Սուրբ Պատարագի ավարտին` Գարգառ և հարևան Պուշկինո գյուղի դպրոցների աշակերտների և Վորլդ Վիժն կազմակերպության կողմից եկեղեցու բակում կազմակերպվեց Զատկական միջոցառում: Վերջում` համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ:



Եկեղեցական կյանք 21.04.2017

Սուրբ Հովհաննես եկեղեցու վերանորոգված աղոթատունը կրկին բացել է իր դռները

Ախթալայում հոգեւոր կյանքն ակտիվանում է