Համայնքային զարգացման կենտրոն
Community Development Center
ՄԵԿՆԱԿԵՑ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ հուլիսի 1-ից մեկնարկվել է թեմական «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական «Կլոր Սեղան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է Վանաձոր և Մեծավան համայնքներում ձևավորել սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման:
Ծրագրի նախնական փուլում նախատեսվում է 2 համայնքների շահառու ընտանիքների շուրջ 100 երեխաների ամառային հանգիստը կազմակերպել Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում։
Ծրագրի մանրամասներն առաջիկայում։

ՀԶԿ Մեծավանի մասնաճյուղի նպատակն է.
Մեծավան համայնքում պատանիների և երիտասարդների համար ստեղծել կրթամշակութային հոգևոր կենտրոն` վերջիններիս ինքնազարգացման և ինքնադրսևորման համար: Կենտրոնի հիմնումը կնպաստի Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցու շուրջ գիտակից և ակտիվ ծխական համայնքի ձևավորմանը:
Կենտրոնում անց են կացվում դասընթացներ և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ հետևյալ թեմաներով.
- Հոգևոր երգ,
- Ազգային-հայրենասիրական երգ,
- Տիկնիկավարություն,
- Անգլերեն լեզու,
- Ասեղնագործություն

ՄԵԿՆԱԿՎԵՑ ԹԵՄԱԿԱՆ
<<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ>> ԾՐԱԳԻՐԸ
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ հուլիսի 1-ից մեկնարկվել է թեմական «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է Վանաձոր և Մեծավան համայնքներում ձևավորել սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման:
Մեծավան համայնքում ծրագիրը մեկնարկվել է հուլիսի 6-ից:
Մեծավան համայնքում ծրագիրը մեկնարկվել է հուլիսի 6-ից:
Մեծավանի ծրագրի հոգևոր պատասխանատուն Մեծավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քհն. Ղալայանն է, իսկ ծրագրային աշխատանքները ղեկավարում է Աստղիկ Ասրյան-Ղալայանը:
Մեծավանցի երեխաներն ու պատանիները սիրով և ոգևորությամբ են մասնակցում ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներին: Աշխույժ և ուրախ մթնոլորտը ոգևորում է ոչ միայն ծրագրի աշխատակիցներին, այլև մասնակիցներին և նրանց ծնողներին: Մանկական երգչախմբի, տիկնիկավարության, անգլերենի դասընթացներին և ասեղնագործության անհատական պարապմունքներին ծրագրով նախատեսված 20 շահառուի փոխարեն արդեն իսկ մասնակցում են մեծավանցի 50 երեխաներ:
Մանկական երգչախմբի պարապմունքներն անց են կացվում Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցում, ասեղնագործության անհատական պարապմունքներն իրականացվում են ասեղնագործության ուսուցչուհու աշխատանքային սենյակում:
Անգլերենի և տիկնիկավարության դասընթացները կազմակերպվում են Մեծավանի թիվ 1 դպրոցում, որի տնօրեն տիկին Ալվարդ Մխոյանը սիրով և պատրաստա¬կա¬մությամբ աջակցում և օժանդակում է ծրագրային բոլոր աշխատանքներին:
Ծրագրի շահառու 20 երեխաներ, բարերարությամբ համագյուղացի` ռուսաստա¬նա¬բնակ Արտակ Մելքոնյանի, օգոստոսի 2-9-ը իրենց ամառային հանգիստը անց կկացնեն թեմապատկան <Ծիծեռնակ> ճամբարում:
Ծրագրի աշխատակազմը, շահառու բոլոր երեխաներն ու նրանց ծնողները իրենց շնորհակալությունը և երախտագիտությունն են հայտնում թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանին` հայցելով Սրբազան հոր օրհնությունը հետագա աշխատանքներում:
Մանկական երգչախումբը սկսել է գործել հուլիսի 6-ից
Նախատեսած 10 շահառուների փոխարեն երգչախմբի դասընթացներին մասնակցելու ցանկություն են հայտնել 25 երեխաներ: Ուսուցչուհի Արմինե Բաղդասարյանը երեխաներին սովորեցնում է երգել Եկմալյանի սուրբ Պատարագը, շարականներ:
Առաջիկա դասընթացների ժամանակ երեխաները կսովորեն նաև ազգային- ժողովրդական և մանկական երգեր, որպեսզի հետագայում մասնակցեն եկեղեցու բակում և դպրոցում իրականացվելիք միջոցառումներին և հանդիսություններին:
Երգչախմբի պարապմունքներն անց են կացվում Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցում:
Անգլերենի դասընթացներ
Անգլերենի դասընթացները սկսվել են հուլիսի 6-ից: Ծրագրով նախատեսված 15 շահառուի փոխարեն դասընթացներին մասնակցում են 50 երեխաներ: Դասավանդող ուսուցչուհին` Նարինե Նահապետյանը, դասընթացներն արդյունավետ լինելու նպատակով առանձնացրել է սովորողներին 2 խումբ` ըստ տարիքի:
24.09.2016 Երևան
No comments:
Post a Comment