«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ զմահ կոխեաց եւ
Յարութեամբն Իւրով մեզ
զկեանս պարգեւեաց»
Այս
տարի Սբ Հարության տոնը նշեց մարտի 27-ին:
Հարության տոնի նախորդ երեկոյան` բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով տրվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» բաղձալի ավետիսը և բազմաթիվ հավատացյալներ Քրիստոսի հրաշափառ Հարությունն ավետող վառվող մոմեր տարան իրենց տները: Ինչկա՞ մարդու համար ավելի կարևոր ու հուսադրող, քան Հարությունը` անմահության հույսը, որը տվեց մեզ Աստծո Հարուցյալ Որդին: Եվ ինչկա՞ հավատավոր մարդու համար առավել սպասված, քան Մեծ Պահքի շրջանի ինքնազրկումին ու ապաշխարությանը հաջորդող Հարությունը, որով մենք էլ հարություն ենք առնում մեր նախկին կյանքից և հետևում թողնելով ամեն մեղք ու չարիք, զորանում ենք և զարդարվում աստվածային շնորհներով:

Պատարագին ներկա էին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մարզպետ Արթուր
Նալբանդյանը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք:
Պատարագի ավարտին` Սրբազան Հայրը
Հարության տոնի ուրախությունը կիսեց Վանաձորի մանկատան սաների հետ, ովքեր
պատրաստել էին փոքրիկ զատկական միջոցառում` ի պատիվ Սրբազան Հոր: Մանկատան սաները
ստացան Սրբազանի հայրական օրհնությունը, բարեմաղթանքները, առիթ ունեցան խոսելու և
կիսվելու նրա հետ և վերջում` նրա հետ մասնակացելու զատկական ճաշի:
Սուրբ Հարության տոնը, ընդունված
կարգի համաձայն, նշվելու է 40 օր` մինչև մեր Տիրոջ Համբարձումը:
No comments:
Post a Comment