2016
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Սեպտեմբերի 21-ին Շահումյան համայնքի ՀՀ Անկախությանը նվիրված պետական խորհրդանիշների հուշակոթողի մոտ տեղի ունեցավ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես եկան Կրթամարզամշակութ
Միջոցառման ավարտին կազմակերպվել էր Խաչերթ դեպի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ միասնականաղոթք բարձրացրեցին առ Աստված` հանուն Հայաստան աշխարհի խաղաղության և հզորացման:
Լոռու մարզի Շահումյան համայնքում տոնվեց Սուրբ Հակոբ եկեղեցու օծման և համայնքի տոն
Երկրապահ կամաորական միության կողմից քառօրյա պատերազմին
մասնակցած 9 կամավորների տրվեց պատվոգրեր և մեդալներ:
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քիստոսի Պայծառակերպության տոնին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագիչն էր Ախթալայի և տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Քահանա հայրը Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հունիսի 15-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմում և թեմակալ առաջնորդի կարգադրությամբ նշանակված է Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Վանաձորի Կոտրած եկեղեցու մոտ Մայիսի 28-ին Գուգարաց թեմի առաջնորդ
Տեր Սեպուհ արք. Չուլջյանը կատարեց
հոգեհանգստի կարգ
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի
Ծաղկազարդը Գուգարաց թեմում
ԴՌԸՆԲԱՑԵՔ
Ծաղկազարդը Ալավերդիում


Մեծ պահքի յոթերորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդ: Այն հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքին Երուսաղեմ: Երուսաղեմը Տիրոջ երկրային կյանքի վերջին հանգրվանն էր: Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ և ժողովրդի ցնծագին ընդունելությունը խորհրդանշում էր, որ ինչպես Տերը մտավ Երուսաղեմ` մարդու փրկության համար հանձն առնելու չարչարանքներն ու մահը, այնպես էլ փառքով մտնելու է Վերին Երուսաղեմ` նախապատրաստելու մարդու ուղին դեպի հավիտենական կյանք: Այս գիտակցությամբ էլ` մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Ծաղկազարդի տոնը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:

Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
Տեառնընդառաջ
Վանաձորի Սուրբ Գր Նարեկացի եկեղեցում այսօր երեկոյան Ժամերգությունից հետո եկեղեցու բակում հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը վառեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը
13.02.2015
No comments:
Post a Comment