Tuesday, July 24, 2018

«Վարդանանց Հետնորդներ» 

նվագախմբի նոր հաջողությունները

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը հունիսի 1-10-ը հրավերքով մասնակցեց Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կայացած «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային հեղինակավոր փառատոնին և ունեցավ բավականին հաջողություններ:
Փառատոնի առաջին օրը բեմահարթակ էին դուրս եկել աշխարհի 20 պետություններից ժամանած 65 համույթները, որոնցից լավագույն 16 խմբերը մասնակցեցին Գալա համերգին: Գալա համերգի ժամանակ «Վարդանանց Հետնորդներ»-ը իր բարձր կատարողականությամբ արժանացավ խստապահանջ հանձնաժողովի ամենաբարձր գնահատականին և արժանացավ առաջին կարգի մրցանակի, իսկ երաժիշտ-կատարողները նաև առաջին կարգի դիպլոմների, ինչպես նաև նվագախումբը պարգևատրվեց թանկարժեք նվերներով:
Նվագախմբին Քոբուլեթիում կայացած փառատոնին մասնակցելու համար մեծ աջակցություն ցուցաբերեցին Վանաձորի համայնքապետարանը՝ հանձինս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Լոռու մարզպետարանը՝ հանձինս մարզպետ Հ. Մարգարյանի:
Նվագախմբի և անձամբ իմ անունից խորին երախտագիտությունս եմ հայտնում վերոհիշյալ կազմակերպություններին՝ մեզ աջակցելու համար:

Wednesday, July 18, 2018

«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 22-րդ բնակարանը․ 



Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ բնակարանը գնվեց պոլսահայ Ստեփան Պալըքի կողմից և իբրև նվեր հատկացվեց Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում բնակվող Սուրեն Նալբանդյանի ընտանիքին՝ ի հիշատակ պոլսահայ Արմեն Պալըքի։
Նալբանդյան ընտանիքը բաղկացած է 5 անձից:
Ընտանիքի ավագ որդին՝ երիտասարդ Սուրենը, եղբոր հետ իր ողջ մանկությունը անց է կացրել տնակային ավանում։ Սուրենը ներկայումս ամուսնացած է, ունի դուստր։ Եղբայրը և մայրը ևս իրենց հետ բնակվում են փոքրիկ, նեղլիկ, կեցության տարրական պայմաններից զուրկ 27 քառ. մետր թիթեղաշեն տնակի մեջ։ Սուրենը տարբեր տեսակի աշխատանքներ է կատարում։ Մայրը օրավարձով կատարում է տեխնիկական աշխատանք, Սուրենի եղբայրը ևս։ Ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը 28.000 դրամ նպաստն է։
Շարունակական տնայցերից, հանդիպումներից հետո Սեպուհ սրբազանը՝ հանձնախմբի հետ համախորհուրդ, որոշեց այս ընտանիքին ևս ապահովել բաղձալի բնակարանով։ 

Օրերս Նալբանդյան ընտանիքի բոլոր անդամները Սուրբ Մկրտությամբ որդեգրվեցին Մայր Եկեղեցուն և որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ՝ տոնեցին բնակարանամուտը: Սրբազան Հոր օրհնությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ՝ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Վանաձորի քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, «Առավոտ» բհկ տնօրեն Մարգարիտա Շահվերդյանը, «Խաչվող ուղիներ» բհկ տնօրեն Կամո Եգանյանը, Ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանը, Գուգարաց թեմի Սոցիալական բաժնի աշխատակից Հռիփսիմե Միրզոյանը:
Արարողության ավարտին՝ Սրբազան Հայրը և ներկաները շնորհավորեցին ընտանիքի անդամներին։ Սրբազան Հայրը երիտասարդ զույգերին հորդորեց աճելու, ամրանալու և մեծ ընտանիք դառնալու և միաժամանակ հայտարարեց որ առաջիկայում կհանձնվի ևս մեկ բնակարանը՝ արդեն բազմազավակ և դարձյալ տնակաբնակ մեկ ընտանիքի։
Դիվան Գուգարաց թեմի

Tuesday, July 17, 2018

Опубликовано: 4 июн. 2018 г.

Վանաձորում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հանդիպակաց մայթին տեղադրվել է տուֆակերտ խաչքար: Այն նվիրված է 1992-ի մայիս-հունիսյան հաղթանակների օրերին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի զոհված մարտիկների հիշատակին

Գուգարաց թեմից առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիպումը Հայ բարեգործական ընդհանուր միության «Անդրանիկ» սկաուտական ճամբարի երիտասարդների հետ:
Վանաձոր, 2018թ.
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի