պատարագիչ արժանապատիվ Տեր Վահան քհն Ազարյան
ֆՈՏՈՇԱՐՔԸ Լ.ՅՈԼՉՅԱՆ 20.03.2016
Ծաղկազարդը Ալավերդիում
Մեծ պահքի յոթերորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդ: Այն հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքին Երուսաղեմ: Երուսաղեմը Տիրոջ երկրային կյանքի վերջին հանգրվանն էր: Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ և ժողովրդի ցնծագին ընդունելությունը խորհրդանշում էր, որ ինչպես Տերը մտավ Երուսաղեմ` մարդու փրկության համար հանձն առնելու չարչարանքներն ու մահը, այնպես էլ փառքով մտնելու է Վերին Երուսաղեմ` նախապատրաստելու մարդու ուղին դեպի հավիտենական կյանք: Այս գիտակցությամբ էլ` մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Ծաղկազարդի տոնը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում:
Նախ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, ինչպես նաև քարոզ հավուր պատշաճի, ապա մանուկների և ուռենու ճյուղերի օրհնության մասնավոր կարգ: Օրհնություն և օրհնված ճյուղեր ստանալով թե մանուկ և թե մեծահասակ, տեղափոխվեցին Ալավերդու Մշակույթի պալատ` շարունակելու տոնախմբությունը: Այստեղ մեզ դիմավորեցին հրեշտակների հանդերձով զարդարված մեր մանուկները, ովքեր ուռենու ճյուղեր առած փորձեցին վերարտադրել Ծաղկազարդի ավետարանական պատմությունը` բեմականացված դրվագներով: Տոնախմբությունը շարունակվեց ժողովրդական երգ ու պարով: Տոնախմբության կազմակերպմանը իրենց աջակցությունն էին բերել Ալավերդու քաղաքապետ` Կարեն Փարեմուզյանը, Մշակույթի տան աշխատակիցները, պարի խմբերը: Տա Աստված, որ մենք էլ` ամեն մեկս բանանք մեր սրտերը` Տիրոջը բնակեցնելով այնտեղ, մեր հավատքով, հույսով, սիրով ու կրկնելով <<ովսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով>>. Ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում
No comments:
Post a Comment