Friday, January 22, 2021

Հունվարի 14 -ին  Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալվել էր Գուգարաց թեմ առաջնորդ  բարձրաշնորհ  Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:











Գուգարաց թեմի  առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հունվարի 22 -ին հանդիպեց Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության ավագ անդամներին։




Monday, January 18, 2021

 ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՏՈՒՑԵՑ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳԸ

Հունվարի 17-ին Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցեց առաջնորդական իր անդրանիկ Սուրբ Պատարագը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ , ՀՀ Աժ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ:
Սուրբ Պատարագի ընթացքում հանդիսավոր կերպով ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Գուգարաց թեմի առաջնորդ նշանակման մասին: Այնուհետև, Սրբազան Հայրը իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: