Ծիծեռնակ ճամբար 2016
Նախաճաշ
Հոգևոր դաս
Հանդիպում Գուգարց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք.Չուլջյանի հետ
Մանկավարժական անձնակազմը , ճամբարի պատաղանատուները և խոհանոցի աշխատակիցները շնորհավորում ճամբարում հանգստացող այն երեխանեչին ում ծննդյան տարդարձն է-
_ Դուք մեր երկիր ապագան էք ապրեք խաղաղ երկնքի տակ և առողջ,հավատարիմ մնացեք մեր եկեղեցուն ու հայրենիքին....
«Ազգի ապագան կերտվում է ոչ թե ինքնահոսի մատնված
Մեկնարկեց մեր ճամբարի 4֊րդ հերթափոխը
Վարդանաց փողային նվագախմբի կատարումները բարձր տրամադրություն էր հաղորդում թե ճամբարականներին և թե վանաձորցիներին:
Վերջում ճամբարականները ճաշակեցին պաղպաղակ
Ճամբարի շենքի նախնական ու ներկայիս տեսքը․ և այն ահռելի աշխատանքը որ կատարվել է Սեպուհ Սրբազանի ջանքերով՝ թեմապատկան ճամբար ստեղծելու, թեմի կարոտյալ մանուկների ամառային հանգիստը, նրանց հայեցի դաստիարակությունը կազմակերպելու նպատակով․․․
«Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռը
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ
2-ՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ
ԲԱՑՈՒՄԸ
«Ազգի ապագան կերտվում է ոչ թե ինքնահոսի մատնված
կենսաբանական սերնդափոխությամբ, այլ կրթյալ սերնդով»:
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՉՈՒԼՋՅԱՆ
Հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` հուլիսի 21-ին, թեմապատկան
«Ծիծեռնակ» ճամբարում
մեծ շուքով տեղի ունեցավ ճամբարի 2-րդ
հերթափոխի բացման արարողությունը:
Ամեն տարի
Սրբազան հոր հետևողականությամբ և ջանքերով և մի շարք բարերարների
ազնիվ ու հայրենանվեր ծառայասիրությամբ, ճամբարը իր գիրկն է ընդունում
հարյուրավոր կարիքավոր ընտանիքների մանուկների:
Ճամբարն արդեն 14 տարի է, ինչ հյուրընկալում
է երեխաների` թե Հայաստանից և թե նրա սահմաններից դուրս: Այս տարի առաջին հերթափոխով ճամբարում հյուրընկալվել էին երեխաներ` Ալավերդու և
Նոյեմբերյան քաղաքի ու տարածաշրջանի
տասնյակ գյուղերից: Այս երկրորդ հերթափոխին ճամբարում իրենց ամառային
հանգիստն են անցկացնում երեխաներ` Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վարդաբլուր համայնքներից
և Տավուշի մարզի Իջևան քաղաքից: Տարիներ
շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանը մեծ թվով մանուկներ է բերում ճամբար, որտեղ
և վերջիններիս կազդուրման և հոգևոր դաստիարակության համար կազմվում
է ճամբարային առօրյան:
Ճամբարի
յուրաքանչյուր հերթափոխ առանձին շուքով է տոնում իր բացման արարողությունը: Երկրորդ
հերթափոխի հանդիսավոր բացմանը ներկա
էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի
քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Վորլդ
Վիժն Հայաստան Լոռու և Տավուշի մարզային զարգացման
ծրագրի ղեկավարները, Վանաձոր քաղաքի մշակույթի գործիչներ, մտավորականներ, դասախոսներ,
գրասենյակի աշխատակիցներ, հյուրեր: Ճամբարականները հանդիսավոր տողանով`
«Վարդանանց հետնորդներ» փողային
նվագախմբի նվագակցությամբ, ազդարարեցին ճամբարի երկրորդ
հերթափոխի բացումը և ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր: Իր հայրական օրհնության
խոսքը երեխաներին և ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը`
ի մասնավորի շնորհավորելով երեխաներին և ներկաներին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերն ուղղեց Սրբազանին ու ներկաներին` կարևորելով ռազմահայրենասիրական ոգին, որ
տիրում է ճամբարականների շրջանում և այն մեծ ջանքն ու աշխատանքը, որ տարիներ ի վեր իրականացվում է թեմակալ առաջնորդի
հսկողությամբ: Չխախտելով ընդունված գեղեցիկ ավանդույթը` բացման արարողության ավարտին
ճամբարականներին մատուցվեցին տոնական կերակուրներ: Ներկաներին իր ողջույնի և շնորհավորանքի
խոսքն ուղղեց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ճամբարում
ինչպես ամեն տարի, այս տարի ևս կհանգստանան 1000 և ավելի երեխա, ովքեր կօգտվեն ճամբարի
բարիքներից և հետևողական մանկավարժների խնամքից: Ամեն տարվա պես` ճամբարային ծրագիրը
հագեցած է երեխաների համար հետաքրքիր և նրանց անհրաժեշտ զբաղմունքներով, խաղերով, որոնք
ոչ միայն լցնում են վերջիններիս առօրյան, այլև զարգացնում են նրանց կարողությունները:
Մարզում գործող այլ ճամբարներից «Ծիծեռնակն» առանձնահատուկ է իր առօրյայով,
ճամբարի ազգային ոգուն համահունչ տողաններով, ջոկատների հայրենասիրական անվանումներով,
կոչերով և կարգախոսներով, Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող հոգեպարար Սբ Պատարագներով,
հոգևոր և հայրենասիրական շեշտվածությամբ դասընթացներով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով,
ազգային երգ ու պարերի ուսուցումներով, խաղերով ու միջոցառումներով, տիկնիկային, թատերական
բեմականացումներով, լիցքաթափող ու ակտիվացնող պարերով, հրաժեշտի խարույկներով… Եվ այս
ամենն ի նպաստ հայ մատաղ սերնդի:
11.07.2016- 18.07.2016
16.07.2016Առավոտյան տողան
Նախաճաշ
ՄԵՐ ՀՄՈՒՏ ԽՈՀԱՐԱՐՆԵՆԵՐԸ |
Հոգևոր դաս
Հանդիպում Գուգարց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք.Չուլջյանի հետ
_ Դուք մեր երկիր ապագան էք ապրեք խաղաղ երկնքի տակ և առողջ,հավատարիմ մնացեք մեր եկեղեցուն ու հայրենիքին....
Սամվել Վանյանի գլխավորությամբ պարում ենք Էջմիածին երգի տակ
16.07.2016 Լուսանկարները Միլենա Մանուկյանի
Ծիծեռնակ ճամբարի մանկաց մատուռում մատուցվեց Սբ Պատարագ
Վանաձորը Հայերեն է պարում
Հրաժեշտի խարույկ
17.07.2016 Լուսանկարները Միլենա Մանուկյանի և Գայանե Թունյանի
Հուլիսի 29-ին
արժանապատիվ Տեր Հեթում քհն-ի այցը Գուգարց թեմի թեմապատկան ԾԻԾԵՌՆԱԿ ճամբար: Տեր հայրը զրուցեց ճամբարականների հետ և բացատրեց Տերունական աղոթքի միտքը և խնդրեց երեխաներին անընդատ աղոթել:
Ճամբարի բարի գալստյան արարողությունները, բացումը, երթերը, առավոտյան վեր կացը, տողանները, ճաշի ժամերի ազդարարումը, խարույկահանդեսները, ճամբարի փակումը...կատարվում է թեմապատկան «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի ազդարարմամբ
«Ազգի ապագան կերտվում է ոչ թե ինքնահոսի մատնված
կենսաբանական սերնդափոխությամբ, այլ կրթյալ սերնդով»:
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՉՈՒԼՋՅԱՆ
«Ծիծեռնակ» ճամբարի այս տարվա առաջին հերթափոխը
Ճամբարային 3-րդ հերթափոխը Հրանտ Դինքի անվան Կռունկ ճամբարում.
Մեկշաբաթյա ամառային հանգիստ Ախթալա, Մարգահովիտ, Դսեղ և Վանաձոր քաղաքի երեխաների համար
Մարտակերտից ժամանած "Արցախ"
ջոկատը Սեպուհ Սրբազանի հետ
ՀԲԸՄ Սկաուտական խումբը մեր ճամբարում
Գուգարաց թեմի թեմապատկան ԾԻԾԵՌՆԱԿ ճամբարի երեխաների ուխտագնացությունը դեպի Հայքի հրապարակ
Վերջում ճամբարականները ճաշակեցին պաղպաղակ
Ճամբարի 4-րդ հերթափոխի ճամբարականները թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի հետ
Ճամբարի 4-րդ հերթափոխին հյուրընկալվել են 220 երեխաներ` Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքներից, Վանաձորի մանկատնից, Օրրան ԲՀԿ շահառուներից, ԼՂՀ Մարտակերտի շրջանից, կարիքավոր ընտանիքների երեխաներ Տաշիր, Մեծավան, Ստեփանավան քաղաքաներից
Չորրորդ հերթափոխի 5 փոքրիկների ծննդյան օրը դարձավ տոնախմբություն
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ
5-ՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարի 5-րդ հերթափոխին ճամբարում հանգստացան 150 ճամբարականներ` Երևանի Քանաքեռ-Զեյթուն շրջանից: Երեխաները ճամբար են ժամանել Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն Հայաստան Երևան ՏԾ ղեկավար` Մարիա Հովհաննիսյանի և երիտասարդների գծով պատասխանատու Գևորգ Ճենտերեճյանի գլխավորությամբ: Տարիներ շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանըհարյուրավոր մանուկներ է բերում ճամբար, որտեղ և վերջիններիս կազդուրման և հոգևոր դաստիարակության համարկազմվում է ճամբարային ամենօրյա առօրյան:
Հինգերորդ հերթափոխի մասնակից երեխաները մեկշաբաթյա հանգստի շրջանում իրենց համար բացահայտեցին ճամբարային կյանքի առանձնահատկությո ւնները, մասնակցեցին ճամբարային ոգուն համահունչ տողաններին, հոգևոր և հայրենասիրական բնույթի դասընթացներին, ազգային երգ ու պարերի ուսուցումներին, խաղերին, սպորտլանդիաներին ու միջոցառումներին, տիկնիկային, թատերական բեմականացումների ն, ճաշակեցինճամբարային համադամ կերակուրներ, իսկ նախավերջին օրը` նաև ուխտի մատաղ: Հինգերորդ հերթափոխիճամբարականները հանդիպում ունեցան նաև թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, ստացանՍրբազան Հոր օրհնությունը:
Ինչպես յուրաքանչյուր հերթափոխի, այս անգամ ևս, մեծ շուքով տոնվեցին ճամբարականների ծննդյան օրերը: Իսկճամբարային երեկոները լի էին լիցքաթափող դիկոտեկներով, հայկական մուլտֆիլմերով ու ֆիլմերով, մշակութային,ճանաչողական, ժամանցային միջոցառումներով:
ՀՀ Ոստիկանության Վանաձորի «Հրեշտակներ» ջոկատի ծառայակիցների ուղեկցությամբ ճամբարականները քայլերթով շրջեցին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և աղոթք բարձրացրեցին առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Մասնակցեցին նաև Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող Սուրբ Պատարագին:Ճամբարային վերջին օրը, ընդունված կարգի համաձայն, ճամբարականները «Վարդանանց հետնորդներ» փողայիննվագախմբի նվագակցությամբ երգ ու պարով շուրջպար բռնեցին հրաժեշտի խարույկի շուրջ և պատրաստվեցինմեկնումին` տանելով մի պատառիկ իրենց մանկության օրերի լավագույն հուշերից ու ապրումներից, որ վայելեցին«Ծիծեռնակ» ճամբարում:
No comments:
Post a Comment