- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Thursday, April 30, 2015
Wednesday, April 29, 2015
Կոմիտասը չի խելագարվել. Պնդում է հոգեբանը
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» գրքի շնորհանդեսը:
Այն հեղինակի՝ Կոմիտասին զուտ հոգեբանական տեսանկյունից ներկայացնող 2-րդ գիրքն է: Առաջինը՝ «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը, լույս է տեսել 2011 թ-ին: Այդ գրքում Մելինե Գարագաշյանը, իր հավաքած նյութերն ու փաստերը համադրելով, փորձել է ապացուցել, որ Կոմիտաս վարդապետը ոչ թե խելագարվել է, այլ եղել է հոգեցնցում, որը կհաղթահարվեր, եթե նա վերադառնար իր բնական միջավայր: Այս գիրքը դրա շարունակությունն է. փաստերի և ուսումնասիրված նյութերի քանակը մեծացել է:
«Կոմիտասը չի խելագարվել, մինչև կյանքի վերջ էլ առողջ է եղել: Դուք դա կհասկանաք, եթե կարդաք նրան այցելած մարդկանց հիշողությունները,- ասում է տիկին Գարագաշյանը և հավելում,- Կոմիտաս ուսումնասիրելը շատ դժվար է, քանի որ նյութերը սփռված են աշխարհով մեկ, ուղղագրությունները տարբեր են: Այդ պատճառով էլ որոշ մեջբերումներ գրքում տեղադրել եմ հենց բնագրով»:
Կոմիտասի ուսումնասիրությամբ ամերիկահայ հոգեբանը զբաղվում է շատ երկար տարիներ: Թեմայով հետաքրքրվել նրան ստիպել են 2 լուսանկարներ, որոնք մի պայուսակում էր պահում իր սկեսուրը: «Սիրելի քույրիկիս` Մարիկին: Կոմիտաս Վարդապետ, 1909» մակագրությամբ լուսանկարը նրան ուղարկել էր հենց Կոմիտասը՝ իր հորեղբոր որդին ու կաթնեղբայրը:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջինում պատմվում է Կոմիտասի մասին մինչև 1915 թ-ը՝ մանկություն, ընտանիք, կրթություն և այլն, իսկ երկրորդում նկարագրված են 1915 թ-ից մինչև կյանքի վերջ ընկած ժամանակահատվածը: Այն տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այժմ պատրաստ են նաև գրքի ռուսերեն և անգլերեն տարբերակները, մնում է միայն միջոցներ հայթայթել դրանք տպագրելու համար:
«Մեզ գոնե ծանոթ չէ հոգեբանական այնպիսի լուրջ աշխատություն, որը հավասարազոր կլինի Մելինե Գարագաշյանի կատարած աշխատանքին: Երկու հոգեբուժական աշխատություններ կան, բայց սա զուտ հոգեբանական է: Այս իմաստով այն շատ լավ նվեր է մեր ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են կլինիկական և զարգացման հոգեբանություններ»,- կարծում է Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլեոնորա Զաքարյանը:
Նշենք, որ տիկին Գարագաշյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թ-ին, երբ հոգեբանների խմբի հետ եկել էր Գյումրու երկրաշարժից տուժած երեխաների հետ աշխատելու համար: Նա որպես հոգեբան բավականին երկար ժամանակ աշխատել է նաև Արցախյան պատերազմի գոտու երեխաների հետ:
«Մեր բարեկամությունը տիկին Գարագաշյանի հետ երկար տարիների պատմություն ունի: Նա մշտապես գալիս է, դասախոսություններ է կարդում, ելույթներ է ունենում,- նշեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ու հավելեց,- նրա շնորհիվ մի գեղեցիկ ճյուղ էլ ավելացավ հոգեբանական վերլուծության մեջ: Գրքում կա և՛ գիտականը, որը ներկայացնում է փաստական նյութը, և՛ բանաստեղծականը, որը ներկայացնում է Կոմիտասին որպես արվեստի մեծագույն դեմքերից մեկը: Կոմիտասի մասին գրելու համար մեծ համարձակություն է պետք»:
Տիկին Գարագաշյանն էլ հատկապես երիտասարդ մասնագետներին հորդորում է Կոմիտասի միջոցով ուսումնասիրել Ցեղասպանությունն ու անձի հոգեբանությունը և գիտական աշխատանքներ գրել հենց այս թեմաներով:
Աղբյուրը` ysu.am
Saturday, April 25, 2015
Հարգելի հայորդիներ
Գնահատելով ազգային ազատագրման պայքարում մեր հայորդիների կամքն ու խիզախությունը` և ի պատիվ նրանց սխրանքի` Գուգարաց թեմի առաջնորդարանին կից` Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու բակում, 2015թ-ի մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և բարերարությամբ Արմեն Սարուխանյանի, կազմակերպվում է ամենամյա միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 23-ամյակին:
Տոնախմբությունը կուղեկվցի երգով, պարով, հյուրասիրությամբ:
Գնահատելով ազգային ազատագրման պայքարում մեր հայորդիների կամքն ու խիզախությունը` և ի պատիվ նրանց սխրանքի` Գուգարաց թեմի առաջնորդարանին կից` Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու բակում, 2015թ-ի մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և բարերարությամբ Արմեն Սարուխանյանի, կազմակերպվում է ամենամյա միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 23-ամյակին:
Տոնախմբությունը կուղեկվցի երգով, պարով, հյուրասիրությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու միջոցառմանը:
Thursday, April 23, 2015
Սիրելի վանաձորցիներ.
ԱՊՐԻԼԻ 23-ին` ԺԱՄԸ 19:15-ին, Սրբադասման
արարողության ավարտին` լռության
րոպեից հետո, երբ 100 անգամ կղողանջեն Վանաձոր
քաղաքի բոլոր եկեղեցիների
զանգերը, ԿՄԵԿՆԱՐԿԻ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ Վանաձորի Սբ
Գրիգոր Նարեկացի
եկեղեցուց դեպի Սբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակ`
առաջնորդությամբ Վանաձոր քաղաքի
հոգևորականների և պետական այրերի:
Կոչ ենք անում բոլորին` անտարբեր չլինել, միանալ
երթին և ամենայն հարգանքով
իրենց խոնարհումը բերել մեր Սուրբ Նահատակների
անմար հիշատակին:
արարողության ավարտին` լռության
րոպեից հետո, երբ 100 անգամ կղողանջեն Վանաձոր
քաղաքի բոլոր եկեղեցիների
զանգերը, ԿՄԵԿՆԱՐԿԻ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ Վանաձորի Սբ
Գրիգոր Նարեկացի
եկեղեցուց դեպի Սբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակ`
առաջնորդությամբ Վանաձոր քաղաքի
հոգևորականների և պետական այրերի:
Կոչ ենք անում բոլորին` անտարբեր չլինել, միանալ
երթին և ամենայն հարգանքով
իրենց խոնարհումը բերել մեր Սուրբ Նահատակների
անմար հիշատակին:
Հիշում եմ և Պահանջում
Tuesday, April 21, 2015
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հետ առնչված արարողությունների ժամանակացույց
Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի կունենա Հսկման արարողություն: (Արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկեն փոխադրել ժողովրդին):
Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:
Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: (Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ):
Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի հավատավոր զավակներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իրենց աղոթական մասնակցությունը բերելու պատմական այս իրադարձությանը:
Աղբյուրը ՝ http://ter-hambardzum.net/archives/12349
Sunday, April 19, 2015
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՄԲ ` ՀԱՅՑԵՑԻՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵՐՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՎԱՆՔԵՐՈՒՄ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՆՋՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՍՐԲԵՐԻԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 17-ին` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, նախաձեռնությամբ և օրհնությամբ Գուգարաց թեմիառաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և բարերարությամբ մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանի`կազմակերպվեց համաթեմական ուխտագնացություն` դեպի Արդվի գյուղի Սուրբ Հովհան Օձնեցու դամբարան`հայցելու Արևմտյան Հայաստանի մեր խոնարհված վանքերում ու եկեղեցիներում ննջող հայազգի սրբերիբարեխոսությունը:
Այս ուխտագնացություն ը Գուգարաց թեմում միակն է որպես համաթեմական, սակայն այս տարի դարձավ նաևեզակի` ելնելով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր գաղափարի առանձնահատկությո ւնից:
Ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերեցին թեմի բոլոր հոգևորականները իրենց երիտասարդացմիությունների և հավատավոր ժողովրդի հետ` շուրջ հինգ հարյուր հոգի, ինչպես նաև ուխտավորներհանրապետության տարբեր մարզերից:
Բարերարությամբ մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանի` Վանաձորից ուխտին մասնակցեցին շուրջ հարյուրհիսուն երիտասարդներ և պատանիներ` քաղաքի տարբեր բուհական հաստատություններ ից և դպրոցներից:
Հանդիսապետությամ բ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ևմասնակցությամբ թեմի հոգևոր դասի, բարերարի ընտանիքի և ներկա ուխտավորների` Սուրբ Հովհան Օձնեցիհայրապետի դամբարանում մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Ղազարքահանա Թորոսյանի:
Հավարտ Սբ Պատարագի` Սրբազան Հայրն իր խոսքն ուղղեց հատկապես ներկա երիտասարդներին. «Մենք բոլորսեկել ենք խոնարհվելու և հայցելու Հայաստանում ննջող եզակի սրբերից մեկի` Սուրբ Հովհան Օձնեցի իմաստասերհայրապետի և մեր պատմական Հայաստանում ննջող հայազգի սրբերի բարեխոսությունը:
Ուխտավորներից յուրաքանչյուրդ` իբրև ժառանգորդը Ցեղասպանության, և հատկապես դուք, երիտասարդներ,պարտավոր եք մշտապես աղոթել և ուխտել` հայցելով բարեխոսությունը Սուրբ Նահատակների` մեր արդար դատի ևերկրի խաղաղության համար: Պարտավոր եք ձեր գործուն մասնակցությունը ունենալ մեր Մայր Եկեղեցու և անկախհանրապետության վերազարթոնքի, հզորացման և առաջընթացի համար: Հիշեք որ դուք եք ժառանգորդը այս չքնաղերկրի, որի սահմանները արյամբ են գծագրված և որը վերջինն մնացորդացն է մեր Մեծ Հայրենիքից: Ահա մենք այսհողից ուժ առած պետք է վերադարձնենք այն ամենն, ինչ հայկական է և ազգային»:
Վերջում ներկաներին մատուցվեց սբ մատաղ, որի ավարտին ուխտավորները շարժվեցին դեպի Օձունի ՍուրբԱստվածածին եկեղեցի: Այստեղ ևս ուխտավորները Սրբազան Հոր հետ միասնական աղոթքի ելան:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վանաձորի բուհերից և դպրոցներից ներկայացուցիչներ` կնունքովորդեգրվեցին Մայր Եկեղեցուն:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Subscribe to:
Posts (Atom)