Աղոթքներ

                            
«Իմ գաղտնիքը պարզ է... ես աղոթում եմ» ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

                             Տերունական աղոթք
Հա՛յր մեր, որ յերկին ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր
եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։
Ամէն:
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
թող սուրբ լինի Քո անունը,
թող գա Քո արքայությունը,
թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը
տուր մեզ այսօր,
և թող մեզ մեր պարտքերը,
ինչպես մենք ենք թողնում մեզ պարտապաններին:
Եվ մի տար մեզ փորձության,
այլ փրկիր չարից,
քանզի Քո՛նն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս։
Ամեն:
*******************************************************************************Աղոթե´նք մեր զինվորների համար
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹ
Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքն, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։Ամեն:
***************************************************************************
ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ
Հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր, Քրիստոս Աստված մեր, Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիները, նաև հոգու և մարմնի առողջություն շնորհիր, որպեսզի, պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր բարիքները, Քո բոլոր սրբերի հետ հաղորդակից լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ:
Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ,
այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Այս աղոթքից հետո ասվում է տերունական աղոթքը, որից հետո.
Խաղաղությամբ ճաշակենք կերակուրներն այս, որ պարգևվել են մեզ Տիրոջից:
Օրհնյալ է Տերն Իր պարգևներով։  
Ամեն:
***************************************************************************
                                          ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ
Պետք է սկսել տերնունական աղոթքով և հետո շարունակել այսպես.
Փառք Քեզ, Տե՛ր, փառք Քեզ, փառքի՛ Թագավոր, որ մեզ ուրախության կերակուր տվեցիր, և մեր սրտերը Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր:
Այժմ նաև Քո Սուրբ Հոգով լցրու մեզ, որպեսզի Քո առջև հաճելի լինենք Քեզ և ոչ՝ ամոթահար, քանզի Դու գալիս և հատուցում ես յուրաքանչյուրին ըստ իր գործերի:
Եվ Քեզ է վայելում փառքն, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Թող մեր Քրիստոս Աստվածն այս սեղանի լիությունն անպակաս դարձնի, որ մեզ կերակրեց ու լիացրեց, Նրան փառք հավիտյանս։ Ամեն:
կամ Փառք տիեզերքը Կերակրողին, որ մեզ կերակրեց ու լիացրեց,
Նրան փառք հավիտյանս։ Ամեն
*********************************************************************************************************************
ԱՂՈԹՔ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Հրեշտակ մշտարթուն, հզոր պահապան մեր, որ ամբողջ օրն այս մեզ խնամեցիր, արեգակի մայր մտնելուց դու ես մեր անստվեր լույսը:
Մայր չմտնող արև պարգևիր մեզ այս գիշեր, քաղցր քուն և հանգիստ, շնորհներով լի, Աստուծո փառքի համար:
Եվ պահիր մեր հոգևոր ու մարմնավոր ծնողներին։ Ամեն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։ԱՄԵՆ։
**********************************************************
Երեկոյան Աղոթք
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն
:
******************************************************************************
ԱՂՈԹՔ ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ


Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:
Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին:
Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից:
Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։ Ամեն
:
**************************************************************************
ԱՂՈԹՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»:Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն:
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, և միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ախտերն ու հիվանդությունները մեր միջից:
Բարիքներ պարգևող, Քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
***************************************************
 ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքիր իմ ետևից Քո օգնությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից:
Եվ իմ անկայուն և թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու կոծել իմ մեղքերի և անօրենությունների համար։
Ամեն:
**********************************************************************************
ԴԱՍԻՑ ԱՌԱՋ
Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության,
լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը:
Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում,
վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս,
սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնելու,
դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու:
Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս, դեպի Տեր։
Ամեն:
******************************************************************************************************
                                                        ԳՈՐԾ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
                                     Մեր ձեռքերի գործերն ուղղիր ու հաջողիր, Տե՛ր:
*******************************************************************************
ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼԻՍ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ:
Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագության մտնելու։
Ամեն:
**********************************************************************
                                                     ԵԿԵՂԵՑՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

                                           Տե՛ր, Քո ողորմությունը թող ինձ հետ լինի,
                                որ կյանքիս բոլոր օրերում բնակվեմ Տիրոջ տանը: 
                      Թագավո՛ր երկնավոր, Քո եկեղեցին անսասան պահիր,                                իսկ անվանդ երկրպագողներին՝ խաղաղության մեջ։                                                                        Ամեն:
*************************************************************
                                                ԽԱՉԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ԱՂՈԹՔ
Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում:
                                                                         Ամեն:
**************************************************************
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂՈԹՔ

Ո՜վ մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր,
տո՛ւր մեզ շնորհք, անենք աղոթք, չլինենք անհոգ, ապրենք խելոք,
պարկեշտ ու հեզ, ու սիրենք Քեզ։
Ամեն:
****************************************************************************

ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

Քու խաչդ թող մեզի ապաւէն ըլլայ, Տէ՜ր Յիսուս, երբ Հօրը փառքով երեւիս՝ լուսաւոր ամպերու վրայ։ Այն ատեն թող ամօթով չմնանք մենք՝ քեզի յուսացողներս, այլ քու մեծ զօրութեամբդ ուրախանանք՝ քու աջ կողմդ բազմած, իբրեւ լոյսի որդիներ ու փրկութեան ժառանգորդներ։
Օգնէ՛ մեզի, Տէ՜ր, օգնէ՛ մեզի, ո՜վ մեր փրկիչ Աստուածը, քու մեծ անունիդ փառաւորութեան համար. Տէ՜ր, փրկէ՛ մեզ եւ քաւէ՛ մեր մեղքերը, քու սուրբ անունիդ համար։ Սուրբ եւ պատուական խաչիդ հովանիին տակ պարսպուած, խաղաղութեան մէջ պահէ քեզի ապաւինած եւ քեզի յուսացող ժողովուրդդ։ Փրկէ՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներէն։ Արժանի ըրէ՛ որ գոհութեամբ փառաւորենք քեզ, Հօրդ եւ Ս. Հոգիին հետ միասին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։ Տե՛ր, շնորհիր մեզ այդ ժամին լինել առանց երկյուղի, խռովության և դատապարտության և մի՛ դատիր մեզ ըստ մեր բազում մեղքերի։ Քանզի միայն Դու ունես անչափ գթություն, երկայնմտություն ու ողորմություն։ Ընդունի՛ր այս աղոթքը բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի՝ Կույս Մարիամի, և Քո սրբերի բոլոր բազմությունների։
 Ամեն։ 
******************************************************************************
                                         ԱՂՈԹՔ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻ
Ժամագիրք
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:
Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:
Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։
ԱՄԵՆ
***********************************************************

ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. Ամեն:
 

******************************************************************************
ՈւՍԱՆՈՂԻ ԱՂՈԹՔ
ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԽՆԴՐԵԼՈՅ ԶՇՆՈՐՀՍ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ
Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։ Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ:
Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՂՈԹՔ
Տե՛ր Աստված մեր, հզոր եւ ողորմած, Դու, որ անսահման սիրովդ մեզ ստեղծեցիր հողից Քո պատկերի համաձայն ու բարի պարգեւներովդ հոգում ես մեր ամենօրյա կարիքները, լի սրտով շնորհակալություն ենք hայտնում Քեզ ամեն ինչի համար, որ պարգեւեցիր մեզ մեր ծննդյան օրվանից մինչեւ այսօր։ Բայց քանի որ իբրեւ մարդ սխալներ ենք գործում, խնդրում ենք, շնորհք եւ իմաստություն տուր մեզ, որպեսզի կարողանանք քայլել Քո ճշմարիտ պատվիրանների ճանապարհով, կամքիդ համաձայն, հեռու մնալ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից եւ փորձանքներից, մարդկային ցանկություններից ու հաճույքներից։
Դրոշմի՛ր մեր հոգու մեջ Քո երկյուղը, որպեսզի ճանաչելով Քե՛զ՝ ապրենք մաքրությամբ ու արդարությամբ։ Սերմանի՛ր մեր սրտերը առաքինություններով եւ զորացրու մեր կամքը, որպեսզի բարին գործենք եւ ցույց տուր կյանքի ճշմարիտ ճանապարհը։
Տեր Աստված մեր օրհնի՛ր, որ խոնարհ լինենք, վարքով՝ հեզ ու համեստ, ճշմարտախոս՝ խոսքով ու գործով, ուրիշին չվնասենք, այլ հավատարիմ եւ աշխատասեր լինենք ու պարգեւներիդ համար միշտ փառավորեն։ Ամեն։
                                                         ՀԱՒԱՏԱ
       Գրաբար

    
Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ՝ յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։
 Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ՝ ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։
Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։
 Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։
Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։
Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։   Ամէն
Աշխարհաբար.
*****************************
    Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
 Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։
Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։ Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։
Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։
Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։  Ամեն:
***********************************
ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ
(1763-1780)
Աղաչեմ զՔեզ, ո՜վ բարերար և ողորմած Աստուած, զքոյահաստատ Աթոռն և զմայրն մեր Սուրբ Էջմիածին,
զոր իբր յատուկ փառք, պարծանք և մխիթարութիւն մեզ հայազնէիցս և լուսաւորչակրօն հօտիս շնորհեցեր,
հաստատուն և անշարժ պահեա զնա ի վերայ անխախտելի վիմիդ` լոյս անսուտ խոստմանդ քոյ։
    
Անպակա՛ս արա ի նմանէ զմշտագեղ և զհոգեպարար շնորհս Հոգւոյդ Սրբոյ մինչև ի կատարած աշխարհիս`
ի մխիթարութիւն և ի զուարճութիւն մեզ և եկեղեցեացս մերոց։ Ամէն
։
**************************************
                          ԱՂՈԹՔ  ՕՐՎԱ  ԱՎԱՐՏԻ
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:
Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:
Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։
ԱՄԵՆ

*********************************
Անտուան Դը Սենտ Էզյուպերի

ԱՂՈԹՔ

"Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
                   ԱՂՈԹՔ ԳՈՀՈՒԹՅԱՆ 
Տեր Աստված ամենակալ, Հայր մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, գոհանում ենք Քեզանից ամեն ինչի համար, ամեն ինչում և ամեն պարագայում։ Որովհետև դու հովանի եղար մեզ և օգնեցիր, պահպանեցիր և ընդունեցիր, ողորմեցիր մեզ, պաշտպանեցիր և հասցրիր մեզ այս ժամին։ Ուստի աղաչում ու խնդրում ենք Բարությանդ, Մարդասեր, շնորհի՛ր մեզ այս օրհնյալ օրն ու մեր կյանքի բոլոր օրերը խաղաղությամբ և Քո երկյուղով անցկացնել։ Ամեն նախանձ, ամեն փորձություն, սատանայի ամեն ներգործություն, չարերի բոլոր մեքենայությունները, տեսանելի և անտեսանելի թշնամիների հարձակումները հեռացրո՛ւ մեզանից, Քո ամբողջ ժողովրդից և այս սուրբ վայրից։ Շնորհիր մեզ բարին ու օգտակարը, ինչպես որ իշխանություն տվեցիր կոխոտելու իժերը, կարիճները և թշնամու ամեն զորություն։ Եվ մի՛ տանիր մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից՝ շնորհով, ողորմությամբ և մարդասիրությամբ Քո Միածին Որդու՝ մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Ում միջոցով Քեզ վայել են փառք, պատիվ, իշխանություն և երկրպագություն, Նրա և կենարար ու համագո Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
**************************************************************************

Աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային է խոսակից նա, ով զրուցում է: Քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստված է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ:
Սուրբ Գրիգոր Տաթևացի


***************************************************
 Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:
Իմ միակ ապավենն ես Դու, Տե՜ր, և հույս ու հանգրվանս:

********************************************************
ՈւՍԱՆՈՂԻ ԱՂՈԹՔ
Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը:
Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու:
Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն
********************************************
ԱՂՈԹՔ ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ

Եփրեմ Ասորի
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և
անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և
արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և
միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղոթքը հեզության, անբարկության, անհիշաչարության և սիրո բխումն է:
Եթե ցանկանում ես աղոթել, հրաժարվի ր ամեն ինչից, որպեսզի շահես այն:
Սուրբ Նեղոս Սինայեցի
************************************************************************
 ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՎ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ խորհրդածություն կարելի է անել յոթ խորհուրդների մասին։
- Գրիգոր Տաթևացին երեք շարք խորհրդածություններ է անում, որոնցից երկրորդը հետևյալն է. յոթ խորհուրդները մեզ պատրաստում են՝ յուրացնելու յոթ առաքինությունները.
ա. Մկրտությունը հավատքի խորհուրդն է. մկրտվում ենք, որովհետև հավատում ենք։
բ. Դրոշմը հույսի խորհուրդն է. հույս դնելով Սուրբ Հոգու զորության վրա՝ կարող ենք լինում մարտնչել թշնամու (սա-տանայի) դեմ։
գ . Հաղորդությունը սիրո խորհուրդն է. որովհետև սիրով ենք միանում և միավորվում մեր գլուխը հանդիսացող Քրիս-տոսին՝ որպես մարմին Նրա մարմնից և որպես անդամ Նրա անդամներից։
դ. Ապաշխարությունը արդարության խորհուրդն է. որովհետև զղջման, խոստովանության և ապաշխարության գործերի միջոցով արդարանում ենք մեղքերից։
ե. 0ծումը խորհուրդն է արդարության լրումի. որովհետև, կյանքի պատերազմից դուրս գալով (մեռնելով), մաքրում ենք քրտինքն ու փոշին՝ մարմնավոր պատերազմից ելնողների պես։
Զ. Ձեռնադրության կարգը խոհեմության և գիտության խորհուրդն է. որպեսզի ընծայվողը իմաստությամբ և գիտությամբ սպասավորի խորհուրդներին և խրատի ու սովորեցնի ժողովրդին։
է. Պսակը ողջախոհության խորհուրդն է. որպեսզի ողջախոհ ամուսնությամբ զսպի բղջախոհ ցանկությունը և հեռու մնա շնությունից ու պոռնկությունից («Գիրք հարցմանց», էջ 587)։
********************************************************************
Աղոթողին ձանձրույթի չար դևը հիշեցնում է անհրաժեշտ գործերը և ամեն ջանք գործադրում է, որպեսզի որևէ կարևոր պատճառով շեղի մեզ Աստծո հետ զրույցից։ 
Հովհաննես Կղեմաքոս
*******************************************************************************
                      Սբ Գրիգոր Նարեկացի
ԲԱՆ Է
ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Եւ զի մի՛ զփրկութեանն վստահութիւն իսպառ կտրեցից
Եւ, ապազէն եղեալ, մատնեցայց այսքանեաց աներևութից ընդդիմամարտից,
Որք ոչ այլ ինչ են, քան թէ թշնամիք ընտանիք՝
Ինքնածին բուսեալք, զոր վերագրեալքդ սահմանեցին՝
Զորքանութիւն պատկերին ձևոյ եդեալ ահարկուս,-
Ցուցից առ սմին բազմաբոյլ բռնութեան մարտակցացդ՝
Զաւրեղ ախոյեանս աստուածականս,
Ամենայաղթողս և անպարտելիս,
Թէ և կսկծելիս կիրս
Եւ դժուարակութ պտուղս ծառոց անհասանելեաց
Եւ անկոխ ճանապարհաց երկք և տաժանմունք։
Քանզի զայն ամենայն գունդս չարութեան բանսարկուին զաւրաց
Սակաւ մի արտաւսր կաթուածոց աչաց,
Իբր զճճիս զեռունս բազմոտանիս խղխայթից երկրի տկար խլրտմանց՝
Անկեալ ի վերայ ծորումն ձիթոյ
Կամ դոյզն դեղ ինչ սատակչական, ցամաքեցուցանէ.
Եւ դոյզն մի հառաչումն սրտի հեծութեան, ելեալ ի հոգւոյ,
Իբր շնչումն հարաւային ջերմութեան, խառնեալ յարևու,
Զսառնամանեաց սաստկութիւն հալէ.
Քանզի ըստ միումդ նմանութեան հեշտածինք են,
Եւ ըստ միւսումդ դիմադրութեան՝ դիւրամեռք։
Բ
Այլ ես ոչ երբէք կասեցից դատել
Զդատապարտեալս բանից կսկծմամբ,
Պարսաւել զպարտաւորեալս՝
Իբր զվնասակար անփրկանաւոր անհամոզելի,
Վասն զի զոմանս սատակեալ ի յիմոց նեղչացն՝
Ոմանց զաւրութիւն տամ կենդանանալ՝ առ հոգւոյս կորուստ։
Տունկս դառնոստեան,
Որ զգարշութիւն անառակ վարուց ծաղկեցի,
Բարունակս ապականաբեր և մահողկուզեան,
Որ զկորստեան գինին երկնեցի,
Քանանու զաւակս և ոչ Յուդայ,
Ըստ ասից մեծին Դանիելի,
Որդիս գեհենին և ոչ արքայութեանն,
Ժառանգս դժոխոց և ոչ փառացն փափագելեաց,
Նիւթս տանջանացն և ոչ հանգստեան։
Ապերախտս առ երախտաւորդ,
Ապաշնորհս առ բազմապարգևդ,
Միշտ մեղուցեալս առ երկայնամիտդ,
Դառնացուցիչս քաղցրութեան բարերարիդ,
Ծառայս չար և վատ,
Ըստ տէրունեան յանդիմանութեանն,
Իմաստունս զչարիս գործել,
Ըստ Եսայեայ նախասացութեանն։
Ժիրս առ ժանտագործութիւն զազրութեանն,
Փոյթս առ ի բարկացուցանել զՏէրն,
Մշտաշարժս առ գիւտս սատանայականս,
Հանապազորդեան, վիշտս ստացողին,
Թոյլս առ բարեացն թռիչս,
Ծոյլս առ երանութիւն ընտանութեանն,
Դանդաղս առ դիտմունս խոստացելոցն,
Անարիս առ կարիս պիտանեացն և աւգտակարացն,
Պաշտաւնեայս տիրադրուժ և երախտամոռաց։

Գ
Վա՜յ անձինս մեղաւորի,
Զի զԱրարիչն իմ բարկացուցի,
Վա՜յ որդւոյս կորստեան,
Որ զկենդանութեանն ձիր մոռացայ,
Վա՜յ պարտապանիս անհամար բիւրուց քանքարաց,
Որ ոչ գոյ հատուցանել,
Վա՜յ բեռնակրիս ծանրութեան մեղաց դժնէից,
Որ ոչ ունիմ դառնալ առ հանգստարանն,
Վա՜յ վնասակարիս տէրունեան պարտուցն,
Որ չիք յանդիման լինել հզաւրին։
Վա՜յ եղեգնախռիւ կիզանողականս նիւթոյ,
Որ տոչորելոց եմ ի գեհենին,
Վա՜յ ինձ առ այս յիշատակ,
Զի զնետս բարկութեանն Աստուծոյ այրեցելովք են գործեալ,
Վա՜յ յիմարութեանս,
Որ ոչ մտառեցի զծածկեցելոցն հանդէս,
Վա՜յ ամբարշտիս,
Զի միշտ անդադար ոստայնս չարեաց կկեցի։
Վա՜յ զմարմինս պարարողի՝ կերակուր որդանցն անմահից,
Կտտողացն թունաւորաց զիա՞րդ համբերեցից,
Վա՜յ ինձ առ արբումն մահուն բաժակի,
Ո՞րպէս զյաւիտենականն տուժեցայց,
Վա՜յ ինձ առ ելս անարժան հոգւոյս յեղկելի մարմնոյս,
Ի՞բր դատաւորին յանդիմանեցայց։
Վա՜յ ինձ առ նուազութիւն իւղոյն լապտերաց,
Զի անարծարծելի է աղաւտանալն,
Վա՜յ ինձ առ ճեպ տագնապի ահին պակուցման,
Յորժամ առագաստին մուտն փակեսցի,
Վա՜յ ինձ առ ձայնին ահաւորութիւն
Դողացուցչաց և սարսափելեացն բանից՝
Երկնաւոր թագաւորին վճռաւն կնքելոյ,
Թէ՝ Ոչ գիտեմ զքեզ։
********************************************
¹ Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
² Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
³ Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
⁴ Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
⁵ Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
⁶ Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ.
(Սղ 150:1-6)
Աղոթքը պետք է լինի հավատով: Մենք պետք է խնդրենք հավատքով, 

հետևենք հուսալով, բախենք սիրով: Հույսով, Հավատքով և Սիրով 

աղոթքը երկնքի բանալին է, որ բաց է անում Աստուծո ողորմության 

դուռը, ինչպես որ հուսադրելով ասում է Հիսուս. <<Ամեն բան ինչ-որ 

խնդրեք աղոթքի մեջ հավատքով՝ կստանաք>>: Աղոթքը թույլ է, եթե 

հենված չէ հավատքի վրա. անհավատ, անհույս, անսիրտ աղոթքը նման 

է անծուխ խնկան և չի կարող բարձրանալ առ Աստված:

Էմանուել քհն. Նազարյանց, <<Պարզ քարոզներ>>


Պատահում է, որ աղոթքի ժամանակ մեր միտքը անկախ մեր կամքից թափառում է այլ վայրերում,և մենք աղոթում ենք ուղղակի շրթներով:Այդ երևույթը վերացնելու լավագույն միջոցներից մեկն էլ սա է. հիշել, որ՝
պահապան հրեշտակը սպասում է, որ մեր աղոթքը հասցնի Աստծուն...