Այստ տարի հունվարի 6-ն ծնվեց փոքրիկ Աստղիկը
- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Sunday, February 10, 2013
Այսօր Քառասնորդաց պահքի առաջին օրն է
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող
սննդամթերք.հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի
սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ
մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Կոչ
ենք անում բոլորին հրաժարվել ձևապաշտությունից և կրոնական այս արժեքին
հետևելը չդարձնել մոդա...կամ էլ նիհարելու միջոց:
Եվ սննդային
պահքին զուգահեռ ՉՄՈՌԱՆԱՔ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ ՕՐՎԱ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ
ԳՈՆԵ ՍԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ. այս ընթացքում մի սահմանապակվեք եկեղեցում ձեր վառած
մոմի կողքին 10 րոպե կանգնելով...
Ձեր պահքը լուռ պահեք...
Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը
Մեծ պահքի յոթ կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Դրանք միասին, կազմելով
<<ոսկե շղթա>>, ներկայացնում են մարդու դրախտային կյանքից
մինչև փրկագործության ողջ ընթացքը: Առաջին կիրակին` Բուն Բարեկենդանն Է,
որն էլ կենդանական ծագման և ճոխ ուտելիքներ ուտելու վերջին օրն է: Ըստ
Հայաստանյայց Եկեղեցու...
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է
ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը
դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է,
որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և
չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այն
առաքինությունների արտահայտություն է:
Բարեկենդանին թույլատրվում են
չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն
Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես
գնալու» (Թագ. 19:7):
<<Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է>> (Հռոմ.14:3):
Subscribe to:
Posts (Atom)