Monday, September 26, 2016

Օծվեծ Բազում գյուղի
 Սբ Աստվածածին եկեղեցու խաչը


24.09.2016

Friday, September 23, 2016

 Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակ է



Սեպտեմբերի 23-ին Ախթալայի Ս. Աստվածածին վանքում մեկնարկ տրվեց Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակի միջոցառումներին: Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ 
Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: Տեր Հայրը Ս. Պատարագի վերջում իր քարոզում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև նշեց, որ վանքի պատմությունը ստիպում է բոլորին, հատկապես` ախթալեցիներին ավելի մեծ ջանադրությամբ պահպանել և իրենց փոքրիկ աջակցությունը բերել վանքի զորացմանը, որպեսզի այն ապրի ևս 800 տարի:
Ս. Պատարագի ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ` Տ. Սեպուհ արք. Չուլջյանի հանդիսապետությամբ` վանքի բակում կատարվեց վանքի 800-ամյակին կանգնեցված խաչքարի օծման արարողությունը:
Խաչքարը վանքին է նվիրել Արտակ Համբարձումյանը, ով նաև խաչքարի հեղինակն է: Հիշեցնենք, որ Արտակ Համբարձումյանը հայտնի և տաղանդավոր քանդակագործ է, ով բազմաթիվ խաչքարեր է պատրաստել ոչ միայն Հայաստանում, այլ նաև` սփյուռքում: Վերոնշյալ խաչքարը Հին Ջուղայի կրկնօրինակն է` 1557 թ., որը Արտակ Համբարձումյանը վերականգնել է: Խաչքարի բնօրինակը ոչնչացված է:
Խաչքարի օծման արարողությունից հետո, ներկաներին իր օրհնության խոսքը փոխանցեց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը:
Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Ախթալայի քաղաքպետ` Հայկ Խաչիկյանը, Հաղպատի վանահայր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության տնօրեն` Սերգո Երիցյանը, վանքի խաչքավոր`Արմեն Մուրադյանը, նշանավոր բյուզանդագետ` Ալեքսեյ Լիդովը:
Խաչքարի օծման արարողություններից հետո Արմեն Մուրադյանի միջոցներով տրվեց մատաղ, որն օրհնվեց և բաժանվեց հավատացյալներին:

Monday, September 12, 2016

ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ

«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը արդեն յոթ տարի շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում քաղաքի բնակիչներին։ Սակայն դեռևս նախորդ տարվանից, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։ Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։
Այս տարի Խաչվերացը տոնվեց սեպտեմբերի 11-ին. այն Տիրոջ խաչափայտի 14 տարիների գերությունից ազատման և պանծացման տոնն է: Ըստ տոնի պատմական հիմքի` 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը, ազատագրելով Տիրոջ խաչափայտը, այն հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումիտես բոլոր քրիստոնյաներիԱյդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում էխաչի բարձրացման  հիշատակըԽաչվերացը:
Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։ Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարությունը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։ Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:
Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:
ԽԱՉՎԵՐԱՑԸ` ՉԻՉԽԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐ


Խաչվերցի տոնինՍպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակիչները մեծ հանդիսությամբ տոնեցին գյուղիհնագույն սրբավայրերից մեկի` 6-րդ դար թվագրվող Չիչխանավանքի կամ Չիչխանաձորի Սուրբ Խաչ վանքի ուխտիօրը: