- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Saturday, September 28, 2013
Tuesday, September 24, 2013
Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով:
Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ բացվեց եպիսկոպոսաց քառօրյա ժողովը:
Ժողովը մի հարկի տակ է հավաքել և’ Ամենայն հայոց կաթողիկոսության, և’ Կիլիկիո կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը` միասնաբար քննարկելու Հայ եկեղեցուն հուզող խնդիրները: Ժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ողջունեց Ամենայն հայոց հայրապետի և Կիլիկիո կաթողկոսի` ժողովը հայոց հոգևոր կենտրոնում գումարելու համատեղ նախաձեռնությունը:
Ժողովի օրակարգային հիմնական հարցերը երկուսն են: Քննարկվելու է մկրտության ծեսի միօրինակության հարցը, մշակված կանոնական ուղեցույցը` հոգևորականների համար, և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը` մկրտվել պատրաստվողների և կնքահայրերի համար: Մյուս հարցը Հայ եկեղեցում սրբադասման կարգի վերականգնումն է և դրա շրջանակում Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Արդյունքները կհրապարակվեն վերջնական որոշումների դեպքում:
Ժողովը մի հարկի տակ է հավաքել և’ Ամենայն հայոց կաթողիկոսության, և’ Կիլիկիո կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը` միասնաբար քննարկելու Հայ եկեղեցուն հուզող խնդիրները: Ժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ողջունեց Ամենայն հայոց հայրապետի և Կիլիկիո կաթողկոսի` ժողովը հայոց հոգևոր կենտրոնում գումարելու համատեղ նախաձեռնությունը:
Ժողովի օրակարգային հիմնական հարցերը երկուսն են: Քննարկվելու է մկրտության ծեսի միօրինակության հարցը, մշակված կանոնական ուղեցույցը` հոգևորականների համար, և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը` մկրտվել պատրաստվողների և կնքահայրերի համար: Մյուս հարցը Հայ եկեղեցում սրբադասման կարգի վերականգնումն է և դրա շրջանակում Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Արդյունքները կհրապարակվեն վերջնական որոշումների դեպքում:
Շ ՈՂԱԿԱԹ ՀԸ
Saturday, September 21, 2013
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի, ողջունում և մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով:
Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք` հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն` մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը` իբրև պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի:
Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր հայրենիքի կենսունակության և առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ և պայծառ ապագայի:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Աջի ներքո խաղաղ պահպանի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի Մեր զավակներին` ապրելու և գործելու հանուն կայուն ու զարգացող մեր երկրի, հզոր ու պայծառ հայրենիքի:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան:
Monday, September 9, 2013
Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
«Ով որ իր անձը բարձրացնում է՝ կխոնարվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է՝ կբարձրացվի» ՎԱզգեռն Վեհափառի խոնարհությունը:
Սիրելի հավատացյալներ, ավետարանական պատգամների լույսի ներքև հաշվեհարդարը կատարեցեք ձեր անցյալի կյանքի և թեթևացած խղճով դիմավորեցեք ավետիսը Սուրբ Ծննդյան` որպես վերածնված էակներ, որպես «լուսոյ որդիներ», միշտ պատրաստ նվիրվելու բարի ու արդար գործերի կենսագործման` ձեր նոր կյանքի ճանապարհին, ձեր անհատական և ձեր ընկերային կյանքում:
Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան 105-ամյակն է:
Ծնունդդ շնորհավոր Վեհափա՜ռ
Ծնունդդ շնորհավոր Վեհափա՜ռ
Monday, September 2, 2013
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
<Եթե քո երկրի ներկա վիճակը քեզ չի գոհացնում,
Պատրաստիր կրթյալ և հայրենասեր սերունդ>:
Սեպուհ արք. Չուլջյան
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ , շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այնպես, ինչպես շատ չեն աշխարհում այն ազգերը, որոնք իրենց ազգային տոնացույցում այսպիսի տոն ունեն, այդպես նաև թվով քիչ են այն ազգերը, որոնց համար գիտելիքն ու կրթությունը իրենց զարգացման ճանապարհին մշտապես եղել են ամենահզոր զենքերից մեկը, թերևս առավել հզոր, քան մնացյալ ամեն բան: Արդարև, վերլուծելով մեր հազարամյա պատմության դժվար ընթացքը` անհնար է չընդունել, որ մեր հարատևությունը պայմանավորվել է մեր ժողովրդի բարձր բանական հատկանիշներով ու կարողությամբ, և շատ հաճախ մեր թշնամիներին հաղթել ենք միասնական իմաստությամբ, գրչով ու ստեղծագործ արարումով:
Սիրելիներ, գաղտնիք չէ, որ մեր կրթական համակարգն այսօր դժվարությունների մեջ է, փնտրտուքի մեջ, սակայն վստահ եմ, որ ի վերջո կհաղթահարվեն դժվարությունները և մեկընդմիշտ կգերակայի ազգային դպրոցի գիտակցությունը: Քանզի ազգային ոգով ու գիտակցությամբ սերունդ կրթելու իր առաքելությունը չափազանց կարևոր է մեր ինքնության պահպանման գործում: Մենք բոլորս պետք է նախանձախնդիր, հոգատար և հոգածու վերաբերմունք ցուցաբերենք այս սուրբ օջախի հանդեպ, որ կոչվում է դպրության Տաճար:
Տոնական այս օրվա իմ շնորհավորանքի հասցեատերերն են մանկավարժները, դպրոցականները, ուսանողները և անշուշտ, մեր այն փոքրիկները, ովքեր առաջին անգամ են դպրության Տաճար մտնելու, առաջին անգամ են առնչվելու իրենց ուսուցչի ու դաստիարակի հետ, որոնք նրանց ձեռքը բռնած դեռ երկար տանելու են գիտության դժվարին արահետներով, նրանց առջև բացելու են իմաստության նոր հորիզոններ:
Առ Աստված աղոթքով օրհնում և մաղթում եմ եռանդ, մեծ նվիրում և
ջանասիրություն, աշխատասիրություն ու պայծառ միտք` մեր բոլոր սովորողներին:
Ամեն:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի
Subscribe to:
Posts (Atom)