«Զգուշացեք Եհովայի վկաներից»
կամ
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiQsKtLSL2UFuEM9Rcd9Pf_s-mRc_xA1hNx1w2TLU_DUVg4M9q_2N2j2ANH3NbLhkcT318I43xvDgIfNDM-4IOEKbBSJsvLJ_W8eYxR7dKgnZdrlCmiAcXJw269RmuxC98PvFE8HJtJbNQ/s1600/10841237_816360261760605_398619410_n.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7SblzaLufhmEE3D60Nuk6UON1nhT-tQawnVh0HOb8iUmhn1nBZEA0LZ9XU09desMvJVEdB6VeoDCx898CqEyrFNCdRsQtVFHTWYEBh3KORKlBSLuGw9GHBrEptCqnXTwFClu4HIevCY8/s1600/10799363_816360218427276_1698718838_n.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEglDbaOvFkEUEfg87PMD2-DYc_1kHEDYtGNIJ0QgHQAliGGi7GB5WINzP82ZVmtvTyiBVQU5sjOOWwH60J6Nlqy4OY4IC9vhcdLdKTVjKwlObqAX3SnxUOzZQUmWuyMj8vlz2N9v8jltxU/s1600/10850851_816360278427270_1915010987_n.jpg)
«Եթե օրենքը այդքան բարեհաճ
է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն
իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է
պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից»,-նշեց
ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ
ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ,
բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով ակցիան շարունակական է և
կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել
քաղաքի որևէ հատվածում:
Որպես լրացում, խոսենք նաև
այն օրենքի շուրջ, որը ստիպեց երիտասարդներին քայլեր ձեռնակել` իրենց փոքր
հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել քաղաքի բնակչությանը: «Խղճի ազատության և կրոնական
կազմակերպությունների մասին» օրենքի փոքր-ինչ
ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ կրոնական այս կառույցները իրենց
տարածքից դուրս քարոզչության արտոնություններ չեն կարող ունենալ` ելնելով այդ
օրենքի 7-րդ հոդվածով: Իսկ եթե
որևէ եզրույթի այլ բացատրությամբ, կամ որոշ օտար ուժերի դրդմամբ և կամ Եվրոպայից
սնվող այս կամ այն կառույցների օժանդակությամբ այս հոդվածը մեկնաբանվում է «հասարակ
բնակչությանը ոչ հասանելի» կերպով կամ արտոնվում է հոգեկան խեղման հանգեցնող վայ
քարոզիչների գործունեությունը, ապա ողջ ազգը կանգնում է ծաղրալի մի իրավիճակում: Ի
վերջո ծաղրալի չէ, ապա ինչ է, երբ Հայաստանի տարածքում բաժանվում է մի
գրականություն, որը արգելված է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես
ծայրահեղական և աղանդավորական գրականություն և կամ որը լուրջ հոգեկան շեղումների և խնդիրների առջև է
կանգնեցնում այն ուսումնասիրողին, ասել է թե խեղաթյուրում է հոգեբանությունը:
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն
և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամներ
http://lorinews.am/lrahos/hasarakutyun/2733-zgushaceq-ehovayi-vkaneric-kam-patasxan-qarozchutyun-vay-qarozichnerin.html
http://lorinews.am/lrahos/hasarakutyun/2733-zgushaceq-ehovayi-vkaneric-kam-patasxan-qarozchutyun-vay-qarozichnerin.html
ՓԱԽՈՒՍՏ...
Այսօր դարձյալ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը իր հանրահայտ ստենդով հոգեորսությամբ էր զբաղվում արդեն «Աստերի»հրուշակեղենի խանութի առջև` ի վերջո Ամանոր է և մարդկանց հոսքը այդ տարածքում շատ է, տրամաբանական է...
Վերջիններս սակայն տեսնելով մեզ և մեր` «Զգուշացեք Եհովայի վկաներից» պաստառը, լքեցին տարածքը և վերադարձան իրենց գրասենյակ (հավաքատեղի):
Հ.Գ. Կոչ ենք անում բոլոր վանաձորցիներ միանալ «Զգուշացեք» ակցիային:
Աղանդ
Александр Амарян
https://www.facebook.com/alexandr.amaryan
Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjw0ATkWGDAwC6r2qIyGFCXKToAhHlw-T_D2wLHSp4b0l04OTZJ6xlQm5DaAxO4Cg0lgHRSFj3S6k6OGHZyX-t9ibx_3CGcODEJdEdQuNlxWGxMXf5d27wUINgEFmiGD9iA2RVsEtSsHU4/s1600/10931341_849691118387088_574882410863355676_n.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1w__ebq3weTY0NL-NR0F_HGTWXZsVj76rWob0ZCIF1IDaguDrVOiuKk3bfSwCI2kEOauTUpWnQLFTJp1sFGcfRnvmoBS0mcLPpoNUxeUCO8BTTWXSoXZFebKbpZioLKitM9_i1Spvq-g/s1600/10689562_849691111720422_1648907926809511490_n.jpg)
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից:
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը, շատ դեպքերում հայտարարում են իրենց նոր մարգարեներ կամ նոր քրիստոսներ ու մխիթարիչներ:
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով:
Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ:
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
Ժամանակակից քրիստոնեական աղանդներն այսօր էլ իրենց վնասակար գործունեությունը շարունակում են Հայաստանում, որոնցից առավել տարածված են.
Ադվենտիստներ (լատիներեն է, նշանակում է գալուստ) կամ գալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին: Բողոքականության տարատեսակներից է: Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը:
Բապտիստներ (հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել). բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Չեն ընդունում գաղտնիությունը, մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
Հիսունականներ կամ հոգեգալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Եհովայի վկաներ կամ եհովականներ. բողոքական աղանդ է, հիմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
Մորմոններ. աղանդն ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830 թ-ին ԱՄՆ-ում: Նրանք չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:
«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»:
Մատթեոս 24. 4–6:
Մատթեոս 24. 4–6: