ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ
- Գլխավոր
- Թեմի պատմությունը
- Աղոթքներ
- Գուգարաց թեմ.Երիտասարդական կազմակերպություն
- Հայտարարություններ
- Հանդիպումներ
- Հետադարձ կապ
- Հարցեր քահանային
- Թեմի հին եւ նոր եկեղեցիները
- Թեմի հոգևոր դասը
- Խոսում են Մեծերը
- Օրվա ընթերցվածքը
- Ձեռք մեկնիր բարեգործական ծրագիր
- Այլ նյութեր 2014-2015
- Ծիծեռնակ ճամբար
- Այլ նյութեր 2013
- Տոներ 2015
- Տոներ
- Ապիրլ 24
- Տոներ 2016
- Կիրակիների խորհուրդը
- Տոներ 2016
- 1
- Ուղերձ
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ծիծեռնակ ճամբար 2016
- Ուխտագնացություններ
- Սոցիալական բաժին
- Համայնքային զարգացման կենտրոն / Community Development Center
- Աղթալայի Սբ Աստվածածին Վանք
- Տաղավար տոներ
Sunday, December 16, 2012
Saturday, December 15, 2012
12.12.12թ.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiWS2GDIwQkgnYS9-5A_MP6JJEMqNtLNnzY_LRE-ca6wnnh_YWlxcdTsSXdHZ5jsdABv-hWsFBT2ZHbgg7wpg9d1QITP2cj89WF80oZEzDehoOThmelfc2kBk_QNpb6iI-yqafdEhngBdQ_/s320/1.jpeg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6x_aPJgIjZmCfpDoy3drs-HUVa0R7Rm8jULhZor9WoLgixVCj0_ohuvhTHzKLMm6mOs_LHaxrV-zl4Dh5RG8rcbHf9zXRsCOiQeFC9VBcwr3oXtYX2YoX5DVpS7hx4yPvE-3nsu6AH9bw/s320/2.jpeg)
Friday, September 28, 2012
Օծվեց Ձորագգյուղի Սբ.Աստվածածին եկեղեցու Սբ.Խաչը եւ Զանգը
:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgPp3mcf2snqwnCXmpLAMHTF1RzVOwH4Hz1TJTry0LLgDGbWTOz6qyvBsr0rOrN58BBPXSruWl9PAn_YfMGeTYb74TkvpDJjj3ZuoxceNq_uJmanpkUAtEHuDuS6c5IcvtwHcE5ehy3wazO/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+093.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhkmUHEUn0zxUeRnmxlmLRySM1y-ApEPBuh9tqw-NzYc3u-LfqI-r_bTfp3i-zF8B8YbrzePSwQvF21nTFPPAECitFRWOUzJDEcDZeEdIv2NSAS5domlI0ogNjUFjuaC8PXHY7sviXif_B2/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+090.jpg)
Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1906 թ.-ին գյուղի հարավ-արևմտյան մասում: Սրբատեղին մեծապես վնասվել էր 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժին: Տևական ժամանակ եկեղեցին խոնարհված էր, գյուղի բնակչությունը /թիվը հասնում է 233-ի/ զուրկ էր եկեղեցուց
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhzFF278GodpSMi8BbC78H-yxNA7tz6G5z0OsaIpIBGZYbkmFvIFY7N1XUg13RVld7gr5xMftGPkdMoeWgzd4HpIpVDnz2Wl0GNwNr2sDbB2ZuQeBNCqiZPX238G-KGnWxgeVToCQkJwN_I/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+104.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjRy3EfMsOGeZ0gpn2y9vhdjxLn5lBqta9GDoKZLri9Ne8cgcNvfooT1dW1sAM9wxFNKuUGwtovafJWPKFW2cnm6SVYdi8-KXMXKXUrLpZPoW-a3quoN7ZRkxRoCnrZccRB6QBpfTj_pKnh/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+145.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiGX2zgl3MvhBFHKa_8ItgU8NJwq8PYmx6jtTPP5SlyXwIfybPYPLqUFOSEJ_eaqy2E8DEll21cHPHIqlKu4c4MpXlcRGFvj8KHJ0GgWa8j9eR6L8OcyThLicUsdWS1EPgA7pXXgkhu_QY4/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+147.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjh2U3BHA2xtQCSh3IOm9LtcDvfDCwSCNjSccascMwRIVDIaocTNWzY-x0ualjqJXPTSPfqHbJIJKyADAFxd5yb29UhF_SnRAXjrNlYvTCAZzabgtFqFx-dTbZltwMG8PbmC3iF2W3esQs6/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+174.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhdeXGrndEZcAn3hb8YKFPxvqevo-SDhQ4uHod3u2VAu9SRQVLcmhqdsKg6aaxmPcTyS96WLcEmiUtoBFyWIF79wSLIxbdkz3Aw_jHL2nrz-5huMS1zdKKJ1hH4hyphenhyphen6vU56kR4IPf1t6UX9V/s320/%25D0%2598%25D0%25B7%25D0%25BE%25D0%25B1%25D1%2580%25D0%25B0%25D0%25B6%25D0%25B5%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B5+129.jpg)
Արարողության ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ:
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան
Thursday, September 20, 2012
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է
1908թ.-ի այս օրը`սեպտեմբերի 20-ին ծնվեց Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա Պալճյանը:
Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի [Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը] հայկական նախակրթարանում: Ռումինիայում վերահաս
— с
տատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը:
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս): 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում: 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.): 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:
1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնող ական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:
1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը: Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»): Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը: Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում:
Դեռևս 1988 թ-ի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը:
Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը:
1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:
Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թ-ի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:
2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) շքանշաններով:
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.): Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց` Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ., քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս): 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում: 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.): 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:
1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնող
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:
1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը: Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»): Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը: Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում:
Դեռևս 1988 թ-ի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը:
Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը:
1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:
Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թ-ի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:
2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) շքանշաններով:
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.): Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց` Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ., քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):
Tuesday, September 18, 2012
Սուրբ Խաչի տոնակատարություններ Գուգարաց թեմում
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից Խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, այս տարի այն նշվեց սեպտեմբերի 16-ին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (բարձրացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Ինչպես բոլոր տաղավար տոներին, Սբ Խաչի տոնին ևս, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնը իր լրմանը հասնում է երեկոյան ժամերգությանը, քանզի տեղի է ունենում Սբ խաչի բարձրացման հանդիսավոր արարողությանը և կատարվում է անդաստանի կարգը: Շատ եկեղեցիներում այս արարողությանը նախորդում է Խաչերթը:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միությունը, համաձայն ձևավորված ավանդույթի, կազմակերպել էր Խաչերթ` Վանաձորի Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցի: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Խաչերթին իրենց մասնակցությունն ունեցան քաղաքի գրեթե բոլոր դպրոցների աշակերտները, ԲՈՒՀ-երի ուսանողները, ՀԿ-ների ակտիվիստները, քաղաքի բարեպաշտ բնակիչները:
Խաչերթի գաղափարը և նպատակը ազգի հոգևոր անվտանգության խնդիրն է, որի լուծումը Խաչերթի մասնակիցները տեսնում էին միմիայն Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու շուրջ համախմբմամբ:
Խաչքերթի ավարտին երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և խաչի թափորի կազմմանը, որով էլ կատարվեց անդաստանի կարգ եկեղեցու շուրջ:
Խաչվերացի տոնով և խաչի բարձրացման օրով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց էր: Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Monday, September 10, 2012
Wednesday, September 5, 2012
ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
Շնորհակալություն Սամվել Դարբինյանին ուխտագնացությանն աջակցելու համար
Օգոստոսի 24-ից 27-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն դեպի Արցախի սրբավայրեր, Տաթևի վանական համալիր և Նորավանք:
Երիտասարդ ուխտավորները Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ եղան Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններում` Շուշիի Սբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցում, Գանձասարի վանական համալիրում, Դադիվանքում, ինչպես նաև Տիգրանակերտի բերդ-ամրոցում: Ուխտավայր դարձած բոլոր եկեղեցիներում երիտասարդները մասնակցեցին ժամերգությունների, Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ ունեցան հոգևոր դասեր. օրերը հագեցած էին քարոզներով, հոգևոր և ազգային երգեցողություններով, տարբեր մտավոր խաղերով:
Թե’ Արցախում և թե’ մնացած ուխտավայրերում երիտասարդները ծանոթացան Արցախի բնակավայրերի պատմությանը, եղան Ստեփանակերտում: Ծանոթանալով սրբավայրերի պատմությանը, սաղմոսներով ու շարականներով լցված եկեղեցիներում աղոթք բարձրացնելով` երիտասարդներն իրենց և ազգի համար առավել արժևորեցին պատմական Հայաստանի չքնաղ մի անկյունը` Արցախ աշխարհը:
Երիտասարդները եղան նաև Տաթևի վանքային համալիրում, որտեղ գիշերեցին և առավոտյան մասնակից դարձան Սբ և անմահ Պատարագի:
Ուխտավորների վերջին կանգառը դարձավ Նորավանքը, որտեղ և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված ազգի, եկեղեցու և թեմի բարօրության, երիտասարդական միությունների աստվածահաճ գործունեության համար:
Դեպի Արցախ աշխարհ այս ուխտագնացությանն աջակցել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
![](http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif)
Subscribe to:
Posts (Atom)