Saturday, August 1, 2015

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ


Լոռու մարզի Թեժ Լեռ բնակավայրում հանգստացող ՀԲԸՄ Անդրանիկ Բանակումի մասնակիցների շարքը վերջերս համալրեցին նաև Ֆրանսիայի սկաուտական կազմակերպության ներկայացուցչական խմբակի (GROUPE GUYNEMERLES INCOMPARABLES) անդամները:
Ֆրանսիացի սկաուտները օրերս հանդիպեցին և ստացան թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությունը: Երիտասարդական այս խումբը, որոնց մեջ միայն մեկ հայ ներկայացուցիչ կար, առաջին անգամ էր Հայաստանում: Սրբազան Հայրը բարի գալստյան մաղթանքով ողջունեց երիտասարդներին առաջնորդարանում. պատասխանեց վերջիններիս հետաքրքրող հարցերին, ինչպես նաև փոխանցեց Հայ Եկեղեցու պատմության և պատմության մեջ հայ-ֆրանսիական հարաբերությունների հիշարժան էջերի մասին երիտասարդներին հետաքրքրող տեղեկատվություն: Երիտասարդ սկաուտներն իրենց հերթին կիսվեցին Հայաստանի մասին տպավորություններով և կարծիքներով` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով նաև Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության մի քանի անդամների, ովքեր ներկա էին հանդիպմանը:
Հավարտ հանդիպման` ֆրանսիացի սկաուտները, երիտասարդաց միության անդամների ուղեկցությամբ, շրջեցին Վանաձոր քաղաքում` ծանոթանալու քաղաքի տեսարժան վայրերին:







 

 Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 31.07.2015


No comments:

Post a Comment