«Առավել երանելի է տալը, քան առնելը»
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Նարեկացի» պատանեկան միությունը իրականացրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաների համար:
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը` նոր ուսումնական տարվան ընդառաջ: Ծրագրի այս փուլն իրականացրեցին միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից: Դպրոցականների համար հավաքվեց նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն:

Միության անդամների խոսքով ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ էին և բավարարեցին միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանան օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները շատ են:
http://armenpress.am/arm/news/816502/

Ծրագրի շրջանակներում օգնություն ստացան քաղաքի 15 ընտանիքների 30 երեխաներ.

Հավաքված պաշարը բավարարեց օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված էին Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից:
Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը:
Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը:


Հիշեցնենք, որ վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծուխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում 350 ընտանիքի:
No comments:
Post a Comment