Friday, August 21, 2015

ՉԻՉԽԱՆԱՎԱՆՔԻ ԽԱՉԻ ՕԾՈՒՄ

Այսօր Գուգարաց թեմի Շիրկամուտ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Չիչխանավանքի խաչի օծման արարողությունը:
Չիչխանավանքը, որ մեզ հասել էր խոնարհված վիճակում, թեմի հնագույն սրբավայրերից է (7-րդ դար): Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից` պայմանավորված ժամանակին գետի երկայնքով ձգվող չիչխանի ծառերի առատությամբ:
Վանքի պեղումները սկսվել էին դեռևս 2008 թվականին, որն իրականացնում էր ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` հովանավորությամբ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության:
Կազմակերպության միջոցով վանքի բարերարությունը ստանձնած Հայկ և Հիլդա Մանջիկյանների և ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի շնորհիվ վանքն այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը:
Խաչի օծման արարողությանը ներկա էին տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, պեղումներին և շինարարական աշխատանքներին մասնակից ֆրանսիահայ մի խումբ երիտասարդներ և ուխտավորներ Շիրակամուտ գյուղից:
Հավարտ օծման արարողության` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին հորդորելով ամենայն հավատքով և նախանձախնդրորեն պահպանելու սրբավայրը` մշտապես իրենց ներկայությամբ ու աղոթքով լցնելու եկեղեցին, քանզի սրբավայրի վերականգնումը մեծ օրհնություն է տվյալ համայնքի համար:
Չիչխանավանքի օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին:

No comments:

Post a Comment