Մոտկոր Աշխարհում տոն էր
«Բոլոր ժամանակներում քաղաքակրթությունից հեռու Ահնիձորում,
հայրենիբ հող ու ջրի հետ կռիվ տվող ու իրենց սահմանափակ աշխարհով ապրող
մարդիկ այսօր էլ անտարբեր էին աշխարհի իրադարձություններից, սակայն հավաքվել էին Մոտկորի Սրբավայրում` աղոթելու
ու միմյանց նորից շնորհավորելու: Հավաքվելու ևս մեկ առիթ կար. ամեն
տարի մատուռի մոտ Աստվածամոր վերափոխման տոնին Գուգարաց թեմի՝ Դսեղի և տարածաշրջանի
հոգևոր հովիվ տեր Տեր Շնորհք քահանա Շահինյանը խաղողօրհներգի կարգ կատարեց:
Մատուռը կառուցած բարերարը՝ ՀՀ զինված ուժերի
հրթիռահրետանային վարչության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանն է, ով ամեն անգամ
հպարտություն է զգում, երբ տարածքը մարդաշատ, իսկ Մատուռ այցելողներին մոմ վառելիս
է տեսնում:
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 16.08.2015
No comments:
Post a Comment