Sunday, August 23, 2015

ՕԾՎԵՑ ՉԻՉԽԱՆԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ 
ԵԿԵՂԵՑԻՆ

Մանրանկարիչ Լևոն Զաքյանի ձեռքի աշխատանքը Թեմակալ առաջնորդը նվիրեց եկեղեցին վերակառուցող Բարերարին 22.08.2015
Այսօր Գուգարաց թեմի Սպիտակի տարածաշրջանի Շիրկամուտ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհարքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը:







6րդ դարթվագրվող Չիչխանավանքը, որ մեզ հասել էր խոնարհված վիճակում, թեմի հնագույն սրբավայրերից է:Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից` պայմանավորված ժամանակին գետի երկայնքովձգվող չիչխանի ծառերի առատությամբ: Պատմական աղբյուրները լռում են վանքի անվան մասին, ուստի Սրբազան Հայրն օծեց և անվանակոչեց եկեղեցին Սուրբ Խաչ:
Վանքի պեղումները սկսվել էին դեռևս 2008 թվականին, որն իրականացնում էր ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` հովանավորությամբ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության:
Կազմակերպության միջոցով վանքի բարերարությունը ստանձնած Հայկ և Հիլդա Մանջիկյանների և ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի շնորհիվ վանքն այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը:
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին եկեղեցու բարերար ամուսինները, «Երկիր և մշակույթ» համազգայինկազմակերպության նախագահ Գեղամ Գեւոնյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի և Վարդաբլուրի տարածաշրջանների հոգևոր հովիվները, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, համայնքապետեր,պեղումներին և շինարարական աշխատանքներին մասնակից ֆրանսիահայ մի խումբ երիտասարդներ ևուխտավորներ Ֆրանիայից և Հայաստանի տարբեր բնակավայրերից:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ Տեր Ատոմ քահանա Ասատրյանի: Հավարտ Պատարագի` եկեղեցու բակում օրհնվեց բարձրահասակ թևավոր խաչքար` նվիրատվությամբ Շիրակամուտ համայնքի Երանոսյան եղբայրների: Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրնիր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար ամուսիններին և «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպությաննախագահին: Ներկաներին հորդորեց ամենայն հավատքով և նախանձախնդրությամբ պահպանելու սրբավայրը`մշտապես իրենց ներկայությամբ ու աղոթքով լցնելու եկեղեցին, քանզի սրբավայրի վերականգնումը մեծ օրհնություն ևիրադարձություն է աղետյալ Նալբանդ համայնքի համար:



Ֆոտոշարքը Վահան Աբրահամյանի 22.08.2015
Հավարտ արարողության` նորաօծ եկեղեցու բակում հնչեցին ազգային երգ ու պար, և համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ:
Չիչխանավանիք Սուրբ Խաչ եկեղեցին իր ուխտի օրը կտոնախմբի առաջիկա Խաչվերաց և Սբ Խաչին նվիրված մյուսերեք տոներին:


1 comment:

  1. Շնորհակալություն Վահան Աբրահամյանին գեղեցիկ ֆոտոշարքի համար

    ReplyDelete