ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ ԿԱՄ
«Ուրախացիր բերկրեալդ կանանցից,
քանզի անչում է քեզ մեր Արարիչը` քո Միածին Որդին»
Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որ չորրորդ տաղավար տոնն է,նշում է օգոստոսի 16-ին:
Տոնի պատմական հիմքը սրբազան ավանդությունն է, համաձայն որի, Քրիստոսի Համբարձումից հետո, շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելությունների

Սրբազան Հայրն իր օրհնության խոսքը բերեց բոլորին տոնի կապակցությամբ ի մասնավորի շեշտելով. «Սբ Աստվածածինը գթառատ մոր սիրով ու գորովանքով երկնային անհունությունից դարձյալ մեզ է նայում ու կանչում իր գիրկը` եկեք ինձ մոտ` դուք` բոլոր ուխտավորներդ և աղոթողներդ և ես Ձեզ կհանգստանցնեմ և կմխիթարեմ»։
Հավարտ Սուրբ Պատարագի` Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: Տարվա խաչքավորների նվիրաբերությամբ թեմի բոլոր եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին օրհնված խաղողի ողկույզներ:
Խաղողօրհնեքի արարողություն կատարվեց նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում, ճամբարականները ստացան օրհնություն և ճաշակեցին օրհնված բերքը: Իսկ սուրբ Աստվածածին եկեղեցում հավատավոր ժողովուրդը ճաշակեց նաև Արամ Հախինյանի կողմից մատուցված ավանդական Սուրբ Մատաղը: Հավելենք մի փոքր Խաղողօրհնեքի մասին: Հայ Եկեղեցին, որպես այգեքաղի երախայրիք, Աստծուն ընծայելու համար ընտրել է խաղողը, որը առաջինը Նոյ նահապետը աճեցրեց Արարատյան դաշտավայրում աճեցնելով այն համարելով Արարատյան աշխարհի զարդ: Խաղողի ընտրությունը կապված է նաև Հիսուսի` վերջին ընթրիքի ժամանակ իր մասին ասված «Ես եմ ճշմարիտ որթատունկը» խոսքով, որը նաև մեր Տերը տվեց աշակերտներին` որպես Իր կենարար Արյան խորհրդանիշ: Այսպիսով Խաղողօրհնեքը Աստծուց մարդուն պարգևված բերքի` բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:
No comments:
Post a Comment