Thursday, August 27, 2015

ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՄԻԱՑԱՎ ԱՐԱՐԱՏՅՆ ՀԱՅԱՊԵՏԱՆ ԹԵՄԸ 
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրին այս տարի միացան նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները: Առաջնորդությամբ ԱՀԹ միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի` երիտասարդները այցելեցին Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեցին «Ձեռք մեկնիր» ծրագրի մասնակիցներին և հանձնեցին իրենց ակցիայի շրջանակներում հավքված գրենական պիտույքները և դպրոցական հագուստը:
ԱՀԹ երիտասարդաց միությունների ջանքերով հավաքված այս պարագաները կուղղորդվեն թեմի մի քանի համայնքներ` նոր ուսումնական տարվան ընադառաջ որպես աջակցություն տեղի կարիքավոր ընտանիքների դպրոցական երեխաներին:
Մանրամասները առաջիկայում 


 




 


 


 





 





 ֆոտոշարքը Գայանե Թունյանի 27.08.2015




No comments:

Post a Comment