ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՜ հայորդիներ, հայրենակիցներ,
Հանուն Գուգարաց թեմի հոգևոր դասի՝ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, աղոթում, որ Բարձրյալն Աստված օրհնի և պահպանի ձեզ, առավել շնորհազարդի ձեր միտքն ու հոգիները, օրհնի ձեր բոլոր արդար նախաձեռնություններն ու բարի գործերը:
Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոները հավերժի և անցողիկի մասին խորհրդածության ու մտորումի ևս մեկ առիթ են ընձեռում մեզ: Խորհրդածելով անցնող 2014 թվականի մասին՝ չենք կարող, անշուշտ, չնկատել, որ ձեռքբերումների և հաջողությունների կողքին հանդիպեցին նաև բազում դժվարություններ ու մարտահրավերներ:
Մարտահրավերները, արդարև, բազում էին և անխուսափելի, սակայն ճշմարիտ քրիստոնյայի և հայի մեր նախանձախնդրությունը պահանջում է, որ դրանք հաղթահարվեն աղոթքով, խոհեմությամբ, արժանապատվությամբ, սեփական ուժերին ապավինելով և միմյանց օգնելու խոր գիտակցությամբ:
Յուրաքանչյուր տոնի և տոնակատարության գլխավոր խորհուրդը որևէ նվիրական գաղափարի շուրջ հասարակաությունն ու նաև ազգը համախմբելն է, նրանց տոգորելը այն գիտակցությամբ, որ իրենք միևնույն ժողովուրդն են, հետևաբար միևնույն պիտի լինեն ազգային իղձերն ու նպատակները:
Այս առումով ահա Ամանորը թեև համամարդկային և ընտանեկան տոն է, սակայն այստեղ էլ մեր ժողովուրդն տոնին տվել է ազգային գույներ, հարստացրել գեղեցիկ սովորույթներով ու ավանդույթներով, ուստի գալիք տարվա կապակցությամբ իմ հայրական պատգամն եմ հղում մեր բոլոր ընտանիքներին և ողջ բնակչությանը, որ քրիստոնեական, բարոյական և ազգային արժեքներով զինենք, պահենք մեր ընտանեկան օջախները, մեր մանուկներին դաստիարակենք Հիսուս մանկան կյանքի օրինակով:
Օտար, ոչ հայեցի արժեքներն ու կենցաղավարությունը այլափոխում և խաթարում են հայ ընտանիքի նկարագիրն ու հեռացնում մեր ինքնությունից: Ընտանիքի բարոյազրկմամբ և այլասերմամբ կործանվում է ազգն ու պետությունը: Սուրբ պահենք մեր երկիրն ու հայոց օջախները, քանզի այդտեղ է կրթվում վաղվա հայ քրիստոնյա մանուկն ու ազգի և պետականության պաշտպան հայ զինվորը: Ամուր պահենք մեր ընտանիքները:
2015 թ.-ին կանգնել ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առջև, սակայն եկեք չկանգնենք հուսահատ ու գլխիկոր, չկանգնենք իբրև փոշիացող ժողովուրդ, այլ որպես վերածնվող և հարության տեսլականով ապրող ազգ, որպես փյունիկ, որի ճախրանքը միայն հայոց անաղարտ երկնակամարում է: Ցեղասպանության տարելիցը, բանաստեղծի խոսքով ասած, չպիտի դառնա սոսկ ՙողբամ մեռելոց՚, այլ, առավելապես, ՙկոչեմ ապրողաց՚, որի զգոն կոչնակների ներքո պիտի այսուհետ բացառվեն բոլոր ցեղասպանություններն ու ցեղասպան նկրտումները:
Սիրելինե՜ր, իմ հայրական օրհնություններն ու շնորհավորանքներն եմ դարձյալ հղում բոլորիդ և մաղթում, որ ձեր աղոթքներով ու նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի հզորացման, նրա հիմքերի հիմքի՝ քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին, եղբայրասիրությամբ վերահաստատենք մեր հավատարմության ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հետ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

No comments:
Post a Comment