«Զգուշացեք Եհովայի վկաներից»
կամ



«Եթե օրենքը այդքան բարեհաճ
է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն
իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է
պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից»,-նշեց
ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ
ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ,
բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով ակցիան շարունակական է և
կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել
քաղաքի որևէ հատվածում:
Որպես լրացում, խոսենք նաև
այն օրենքի շուրջ, որը ստիպեց երիտասարդներին քայլեր ձեռնակել` իրենց փոքր
հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել քաղաքի բնակչությանը: «Խղճի ազատության և կրոնական
կազմակերպությունների մասին» օրենքի փոքր-ինչ
ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ կրոնական այս կառույցները իրենց
տարածքից դուրս քարոզչության արտոնություններ չեն կարող ունենալ` ելնելով այդ
օրենքի 7-րդ հոդվածով: Իսկ եթե
որևէ եզրույթի այլ բացատրությամբ, կամ որոշ օտար ուժերի դրդմամբ և կամ Եվրոպայից
սնվող այս կամ այն կառույցների օժանդակությամբ այս հոդվածը մեկնաբանվում է «հասարակ
բնակչությանը ոչ հասանելի» կերպով կամ արտոնվում է հոգեկան խեղման հանգեցնող վայ
քարոզիչների գործունեությունը, ապա ողջ ազգը կանգնում է ծաղրալի մի իրավիճակում: Ի
վերջո ծաղրալի չէ, ապա ինչ է, երբ Հայաստանի տարածքում բաժանվում է մի
գրականություն, որը արգելված է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես
ծայրահեղական և աղանդավորական գրականություն և կամ որը լուրջ հոգեկան շեղումների և խնդիրների առջև է
կանգնեցնում այն ուսումնասիրողին, ասել է թե խեղաթյուրում է հոգեբանությունը:
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն
և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:
Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամներ
http://lorinews.am/lrahos/hasarakutyun/2733-zgushaceq-ehovayi-vkaneric-kam-patasxan-qarozchutyun-vay-qarozichnerin.html
http://lorinews.am/lrahos/hasarakutyun/2733-zgushaceq-ehovayi-vkaneric-kam-patasxan-qarozchutyun-vay-qarozichnerin.html
ՓԱԽՈՒՍՏ...
Այսօր դարձյալ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը իր հանրահայտ ստենդով հոգեորսությամբ էր զբաղվում արդեն «Աստերի»հրուշակեղենի խանութի առջև` ի վերջո Ամանոր է և մարդկանց հոսքը այդ տարածքում շատ է, տրամաբանական է...
Վերջիններս սակայն տեսնելով մեզ և մեր` «Զգուշացեք Եհովայի վկաներից» պաստառը, լքեցին տարածքը և վերադարձան իրենց գրասենյակ (հավաքատեղի):
Հ.Գ. Կոչ ենք անում բոլոր վանաձորցիներ միանալ «Զգուշացեք» ակցիային:
Աղանդ
Александр Амарян
https://www.facebook.com/alexandr.amaryan
Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան:


Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից:
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը, շատ դեպքերում հայտարարում են իրենց նոր մարգարեներ կամ նոր քրիստոսներ ու մխիթարիչներ:
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով:
Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ:
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
Ժամանակակից քրիստոնեական աղանդներն այսօր էլ իրենց վնասակար գործունեությունը շարունակում են Հայաստանում, որոնցից առավել տարածված են.
Ադվենտիստներ (լատիներեն է, նշանակում է գալուստ) կամ գալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին: Բողոքականության տարատեսակներից է: Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը:
Բապտիստներ (հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել). բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Չեն ընդունում գաղտնիությունը, մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
Հիսունականներ կամ հոգեգալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Եհովայի վկաներ կամ եհովականներ. բողոքական աղանդ է, հիմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
Մորմոններ. աղանդն ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830 թ-ին ԱՄՆ-ում: Նրանք չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:
«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»:
Մատթեոս 24. 4–6:
Մատթեոս 24. 4–6:
Ter Vrtanes Baghalyan Իրեց բաժանած գրքերը տպվում են Բեթել կոչվող տպարանում, որտեղ աշխատող աջիկների արգանդափողերը կապում են, որ երեխա չունենան: Աշխատացնում են առանց բուժօգնության և սոցապահովագրության ու ոտնահարելով բոլոր իրավունքները: Ինչու? Ամերիկայի Հելսինկյան գրասենյակը չի զբվաղվում այդ խեղճերի իրավունքներով, թե դրա համար չի ֆինանսավորվի:
ReplyDelete1 мин. · Не нравится · 1
www.facebook.com Ter Hayri grarum@
Anna Pechenevskaya Զգոն եղեք ժողովուրդ
ReplyDelete4 мин. · Не нравится · 1
www.facebook.com Anna Pechenevskayai grarum@
gluxnerov garnuk ....bayc nersic gayl zgushaceq ev koch bolor@ mianan ays akcayin ...irenc npatak@ 1 - e paraktel hay azgin
ReplyDeletewww.facebook.com Lilit Yolchyani grarum@
ReplyDeleteTer Vrtanes Baghalyan
3 мин. ·
Եհովայի վկաները աղավաղում են խաչի խորհուրդը
Xachi xorhurd ejovayi vkaner
Թե ինչ նշանակություն ունի քրիստոնյաների համար Խաչը, հասկանալի է. ավելի ճիշտ` խաչը հիմքն է այն շենքի, որի վրա կառուցված է եկեղեցին: Ուղղափառ եկեղեցիները Խաչը նույնացնում են Քրիստոսի հետ, դրանով իսկ ձևավորելով վերաբերմունք Խաչի հանդեպ: Թվում է, թե այս հարցը այնքան պարզ է ու հասկանալի, որ երբեք վեճի առարկա չի կարող դառնալ: Ցավոք, այսօր արդեն այդ մեկ բառը` խաչը, որն մարդկության փրկությունը դարձավ, ինքն է պաշտպանության կարիք զգում: Այդ պատճառով կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ, արդեն մեր ժամանակների «Խաչվերացի»` այսպես կոչված «Խաչը գերությունից վերադարձնելուե և իր արժանի տեղում
կանգնեցնելու խնդրին: Մասնավորաբար Եհովայի վկաներին հետևողները, լսելով նրանց քարոզները, աստիճանաբար օտարվում է քրիստոնեությունից, քրիստոնեական սրբություններն նրա համար վերածվում են նախատինքի, անարժեք են դառնում: Անշուշտ այդ կատարվում է միտումնավոր կերպով. ոչ միայն խաչ բառը, այլ ամեն բառ որ եկեղեցի է հիշեցնում փոխում են: Այսպես` եկեղեցի բառը նրանց մոտ «գործածությունից» դուրս է գալիս, փոխարինվում է` «թագավորության սրա»»-ով, Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարանները փոխարինվում են «եբրայերեն և հունարեն գրություններեով, խաչի նշանը համարում են հեթանոսական և այլն: Այս կարգի պատկերացումներն նրանց մոտ միանգամից չեն ձևավորվել, այլ աստիճանաբար: Եհովայի վկաների շարժման հիմնադրումից մինչև նրանց «լուսավորվելը» տասնամյակներ անցավ: 1930 թվականից առաջ Դիտարանի հրատարակումներում անգամ խաչի նշանը ավանդական տեսքով է ներկայացված: 1931 թվականի հոկտեմբեր 15-ի համարից սկսած Դիտարանը իր էջերում խաչի նշանը ներկայացնում է ուղիղ գերանի` ցցի ձևով, տալով հետևյալ բացատրությունը. «Հիսուսը խաչվել է ոչ թե փայտ» խաչի վրա, որը ներկայացված է բազում նկարներում, պատկերներում, որոնք մարդիկ ներկայացնում են ցուցադրելու համար, – այլ Հիսուս խաչվել է գամվելով գերանին` ուղղահայաց ցցին»: «Նրա ձեռքերը մեկը մյուսի վրա դնելով գլխավերեևում` մեխեցին մեկ մեխով, իսկ մյուս մեխով էլ ոտքերը գամեցին ցցի վրա: Հետո ուղղահայաց կանգնեցրին ու մարմինը կախվեց այդ երկու մեխից»:
Եհովայի վկաները պնդում են թե Աստվածաշունչը հենց այդպես է նկարագրում խաչելությունը, որն էլ, իբր, համապատասխանում է հունարեն բնագրին:
«Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուս խաչվել է ոչ թե սովորական խաչի վրա, այլ ցցի` գերանի կամ ստավրոս-ի: Այս հունարեն բառը, որ օգտագործում է Մատթ. 27.40-ում, առաջին հերթին նշանակում է սովորական ուղղահայաց փայտ` ցից, որն օգտագործվում է շենքերի հիմքերում: Այսպիսով խաչը երբեք չի եղել ճշմարիտ քրիստոնեության նշան»:
Վերջերս Եհովայի վկաները հայերեն թարգմանեցին իրենց աստվածաշունչը` Նոր աշխարհի թարգմանությունը, հավելվածներով և բառարանով հանդերձ, ուր խաչին նվիրված «ներբողում» գրված է.
«Ա. Հիսուսին կախեցին ցցից` որպես նախատինք
Հիսուսին կախեցին ցցից կամ ծառից – Գրծ. 5.30, 10.39, Գղ. 3.13
Քրիստոնյաները պետք է կրեն տանջանքի ցիցը` որպես նախատինք – Մթ. 10.38, Ղկ. 9.23
Բ. Խաչին չպետք է երկրպագել
Հիսուսի տանջանքի ցիցը ցուցադրելը նախատինք է – Եբ. 6.6, Մթ. 27.41, 42
Երկրպագության մեջ խաչ գործածելը կռապաշտություն է – Ելք 20.4, 5; Եր. 10.3-5
Հիսուսն այլևս ցցի վրա չէ, նա ոգի է – 1Տմ 3.16, 1 Պտ. 3.18:
Ղ¢ոնդ քահանա Մայիլյան («Էջմիածին», 2012, Բ, էջ 115)
www.facebook.com Ter Hayri grarum@