Wednesday, January 7, 2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր 2014թ.
Հաշվետվություն

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի «Նարեկացի» երիտասարդաց միությունը արդեն չորրորդ տարին Վանաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների համար իրականացրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Երիտասարդները մեկ ամսում կազմակերպած հանգանակությամբ և քաղաքի բուհերի, արտադրամասերի, մթերային և հագուստի խանութների, սրճարանների և անհատների օգնությամբ ձեռք մեկնեցին քաղաքի 70 ընտանիքի. ևս 10 ընտանիք ստացավ դրամական աջակցություն:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի ամփոփ հաշվետվությունը:

Սննդամթերքի հավաքման համար արկղեր տեղադրվեցին և սնունդ հավաքվեց սննդամթերքի «Սպարապետ», «Գրին Պլազա», «Տրիո» խանութներում:
Արդյունքում հավաքվեց`
Ձեթ  -  75 շիշ
Շաքարավազ -  30կգ
Մակարոն  -   260 տուփ

Գարոխ  -  18կգ
Ձավար  -  28կգ
Բրինձ  -  43կգ
Հնդկաձավար  -  10կգ
Խտացրած կաթ  -  58 տուփ
Բնական հյութ  -  90 տուփ
Եվս 3 պարկ գարոխ տրամադրել է Գուգարաց թեմի առաջնորդարանը:

Ծրագրին աջակցեցին «Սարտոն», «Դիետ», «Կաթնագործ», «Հելեն Արթ», «Հարատիդ» արտադրամասերը:
«Դիետ» ՍՊԸ`             100  տուփ թթվասեր, 50 տուփ կաթ, 50 շիշ մածուն
«Հելեն Արթ» ՍՊԸ`     2 արկղ կոնֆետ
«Հարատիդ» ՍՊԸ`     30 շիշ հյութ, 60լ լիմոնադ
«Կաթնագործ» ՍՊԸ`  50 տուփ թթվասեր

Գանձանակներ տեղադրվել են Վանաձոր քաղաքի հետևյալ կառույցներում.
  • Սապենո տպարան
  • Արցախ պուրակի գրախանութ
  • «Թումանյան» գրատուն
  • «Դբա լավը» հագուստի խանութ
  • «Յունար» հագուստի խանութ
  • «Մառան» խմիչքի խանութ
  • «Գրի գեր» սննդամթերքի խանութ
  • «Օազիս» սրճարան
  • «Ջազ» սրճարան
  • Վանաձորի Պետական համալսարան
  • Բժշկական քոլեջ
  • Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
  • Եվրոպական ակադեմիա
Արդյունքում հավաքվեց`  42.480 դրամ:

Անհատ քաղաքացիների, բարերների, կառույցների միջոցով հավաքվեց 556.000 դրամ:
Այդ շարքում խոշոր աջակցություն կատարել են`
Երուսաղեմի Սրբոց Ժառանգավորաց վարժարան` 230.000 դրամ
Վարդան սարկավագ Զարգարյան `                            197.000դրամ/420$
Instigate mobile  ընկերություն`                                    42.000 դրամ
Ծրագրի համար բացված հաշեվահամարին փոխանցվել է` 27.000 դրամ

Ընդհանուր առմամբ հավաքվել է 598.480 դրամ:
Այս գումարից գնվել է`
Ալյուր  -  40 պարկ - 64.000 դրամ
Շաքարավազ  -  25 կգ – 9700 դրամ
Վառելափայտ – 20.000 դրամ
Կոմունալ վճարում – 10.050 դրամ
Դեղորայք հատուկ նշանակմամբ - 4000 դրամ
Պոլիէթիլենային տոպրակ- 15.000 դրամ
Այս ընթացքում միությունը օգտվել է տաքսի ծառայությունից և տնայցեր կատարել է համապատասխան տրանսպորտային միջոցով`  26.000 դրամ:
Արդյունքում ծախսվել է` 148.750 դրամ: Մնացորդ` 449.730 դրամ:

Դրամական օգնություն ստացել է 10 ընտանիք` յուրաքանչյուրը 10.000-20.000 դրամի սահմանում: Ընդհանուր թվով` 230.000 դրամ: Մնացորդ 219.730 դրամ:

«Նարեկացի» երիտասարդաց միության անդամները մնացորդ գումարը նախատեսում են տնօրինել Սբ Ծննդյան տոնից հետո` աջակցելով ևս 10-15 ընտանիքի:
Ծրագրին աջակցեց նաև Հայաստանի Աստվածաշնչյան ընկերությունը` այդ ընտանիքներին փոխանցելով նոր հրատարակած  50 հատ «Քայլող Ավետարան» :

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի պատասխանատու` Էմմա Գրիգորյան


No comments:

Post a Comment