ԳՈՒԳԱՐԱՑ
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ՍՈՒՐԲ
ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
առաւել եւս նախանձախնդիր եղէք հոգեւոր
շնորհներին>>:
Ա. Կորնթ. ԺԳ8, ԺԴ 1
Իմ սիրելի' երիտասարդներ
Սբ Սարգիս Զորավարի տոնի և Երիտասարդների օրհնության օրվա առթիվ մեր հայրական
սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ: Սարգիս
Զորավար սրբի կերպարում
հայ ավանդապաշտ ժողովուրդը դարեր շարունակ խտացրել է քաջության, անձնազոհության,
արդարության մարտիկի իր պատկերացումները, իսկ երիտասարդները անվարան սիրով շարունակաբար
սրբի բարեխոսությունն են հայցել իրենց ամենանվիրական երազանքների և իղձերի իրականացման համար:

Սիրելինե՛ր, գերի մի՛ դարձեք ժամանակակից հաղորդակցական այն նորարարություններին, որոնց միջոցով հաճախ պարտադրվում
են հոռի կերպարներ
և
երևույթներ, որոնք այլանդակում են մեր աստվածային նկարագիրը: Անկախ նրանից, թե
ինչ է այսօր մեզ թելադրվում, առավել շատ դու՛ք պետք է քաջություն ունենաք ընդդիմանալու և ալիքներին հակառակ լողալու… Փոխարենը՝ ձեր սրտում ավելի շատ ժամանակ հատկացրեք Աստծուն,
ընտանիքին, ընկերներին, միմյանց…
Մաղթանքս է, որ Ամենակալն Աստված Սբ
Սարգսի բարեխոսությամբ իր հանապազ օրհնության ներքո պահպանի ձեզ, քրիստոնեական սերը
վառ պահի ձեր հոգիներում և Սբ զորավարի բարեխոսությամբ` առաջնորդի և ի բարին կատարի
ձեր բոլոր աստվածահաճո իղձերն ու նպատակները:
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՉՈՒԼՋՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment