ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` արդեն երկրորդ տարին է, որ Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ՙՆարեկացի՚‰ երիտասարդաց միությունը, առաջնորդությամբ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, Սբ Ծննդյան տոնին այցելություն է կատարում Վանաձորի ծննդատուն: Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը օրհնեց 26 նորածինների և Փրկիչի ծննդյան խինդառատ ավետիսը տվեց նրանց մայրերին, Օրհնություն ստացան նաև այն մայրերը, ովքեր սպասում էին զավակների աշխարհ գալուն:
Օրհնելով փոքրիկներին և շնորհավորելով նրանց մայրերին` Տեր հայրը հորդորեց վերջիններիս երեխաներին կնքել միայն հայկական անուններով և չմոռանալ քառասունքից հանելու, կնունքի արարողության անհրաժեշտության մասին` որպես ճշմարիտ քրիստոնյա դառնալու գրավական:
Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց նաև բուժ անձնակազմին նվիրելով արծաթյա խաչեր:
Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց նաև բուժ անձնակազմին նվիրելով արծաթյա խաչեր:
Երիտասարդները փոքրիկ նվերներ էին նախատեսել նորածինների համար` հագուստ, խնամքի պարագաներ և կնունքի համար նախատեսված փոքրիկ արծաթյա խաչեր:
Վանաձորի ծննադատուն այցելություն ,երիտասարդաց միությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նախատեսում է նաև ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին:
Էմմա Գրիգորյան
No comments:
Post a Comment