Monday, January 5, 2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿՐՊՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐԻ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ 2014Թ-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Հունվարի 5 - Մասնակցություն Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում
  • Հունվարի 6 – Մասնակցություն Սուրբ և Անմահ Պատարագին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում
·         Հունվարի 19-ին Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցու բակում երիտասարդաց միությունը մասնակցեց պոլսահայ գրող, հրապարակախոս Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգին:
·         Փետրվարի 12 – Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներին ընդառաջ` Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում` «Սեր և ընտանիք» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
·         Փետրվարի 14 -  Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում միասնական շուրջպարով տոնեցին Տեռնընառաջը:
·         Փետրվարի 15 - օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, երիտասարդական միությունը Սբ Սարգսի տոնին նվիրված Սբ Պատարագից անմիջապես հետո,  Սբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպեց միջոցառում` նվիրված Սբ Սարգիս զորավարի տոնին: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան տարբեր երիտասարդական խմբեր, ուսանողներ քաղաքի տարբեր բուհերից:


  • Մարտի 2 – Բուն Բարեկենդանի տոնին` հավարտ Սուրբ Պատարագի,  երիտասարդաց միության անդամները Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում կազմակերպեցին տոնի ոգին ու շունչը ներկայացնող միջոցառումներ` բեմադրություն` մասնակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների, տիկնիկային ներկայացում, երգ ու պար, ցուցահանդես-վաճառք` մասնակցությամբ տարբեր հկ-ների:
  • Մարտի 7- Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Արտաքսման կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
  • Մարտի 14 - Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Անառակի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
  • Մարտի 21 - Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Տնտեսի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
  • Մարտի 28 - Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Անիրավ դատավորի կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
  • Ապրիլի 4 - Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Գալստյան կիրակի» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
  • Ապրիլի 7 – Սբ Ավետման տոնին, երիտասարդաց միությունը, միության պատասխանատու Անտոն սարկավագի հետ այցելություն կատարեցին Վանաձորի քաղաքի ծննդատուն: Երիտասարդները շնորհավորեցին մայրերին  և հանձեցին նրանց նվերներ, ինչպես նաև կնունքի խաչեր` նորածինների համար:
  • Ապրիլի 11 - Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդաց միությունը կազմակերպեց խոկում «Ավագ շաբաթ» թեմայով` քարոզխոսությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի:
·         Ապրիլի 17 - Սբ Հովհան Օձնեցի Հայրապետի ննջման հիշատակության օրը, երիտասարդաց միությունը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Օձուն, որտեղ երիտասարդները մասնակցեցին Սբ Պատարագին: Հավարտ Պատարագի` երիտասարդները եղան նաև Արդվի գյուղի` Սբ Հովհաննես եկեղեցում` Սբ Հ.Օձնեցու դամբարանին: Ուխտագնացությանը մասնակցում էին նաև թեմի տարբեր տարածաշրջանների երիտասարդաց միությունները, իսկ Վանաձոր քաղաքից` նաև տարբեր բուհերի ուսանողներ:
  • Ապրիլի 20 – Երիտասարդաց միության անդամները մասնակից դարձան Սուրբ Հարության Պատարագին Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցում:
  • Ապրիլի 22 – Երիտասարդաց միության անդամները Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Ձեռք մեկնիր» ծրագրի շրջանակներում սննդով և զատկական նվերներով այցելություն կատարեցին Վանաձոր քաղաքի 15 խիստ անապահով ընտանիքներ: Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը և նվերները փոխանցելուց զատ` Տեր Հայրը բոլոր բնակարաններում կատարեց նաև տնօրհնյաց կարգ:
·         Ապրիլի 23-  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, երեկոյան ժամը 19:00-ին` երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո, երիտասարդաց միության անդամները մասնակցեցին ջահերով երթին` Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց  դեպի Սբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակ, որտեղ երթի մասնակիցները մասնակցեցին միասնական աղոթքի և երգեցին շարականներ:
·         Հունիս 13 – երիտասարդաց միության անդամները` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Շիրակի թեմ` Հառիճավանք, Արթիկ քաղաքի սրբավայրեր, Լմբատավանք, Գուսանագյուղի Սբ Աստվածածին եկեղեցի, Երերույքի տաճար և Հոգեվանք:
  • Հունիսի 20- Օգոստոսի 25-ը – երիտասարդաց միության անդամների մեծամասնությունը գտնվել են «Ծիծեռնակ» թեմապատկան ճամբարում, որտեղ մի մասը իր ծառայությունն է բերել որպես մանկավարժ, մի մասը` որպես ջոկատավար:
  • Հուլիսի 9 – Երիտասարդաց միության անդամները Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հանդիպում ունեցան ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած երիտասարդների և նարնց առաջնորդող Տեր Հրաչ քահանա Սարգսյանի հետ, որի շրջանակներում երիտասարդները շփվեցին և ծանոթացան միմյանց եկեղեցաշեն գործունեությանը: Սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպումներ տեղի ունեցան նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում:
  • Հուլիս 17 – Երիտասարդաց միության անդամները` առաջնորդությամբ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, ավանդույթի համաձայն, մաքրման և բարեկարգման աշխատանքներ կազմակերպեցին Դսեղի Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրում:
  • Օգոստոսի 6 – Երիտասարդաց միության անդամները հանդիպում ունեցան Արթիկի թեմի նոր կազմավորված երգչախմբի հետ, որի ընթացքում  փորձի փոխանակման սկզբունքով «Նարեկացի» միության երիտասարդների ուղեկցությամբ երգչախմբի անդամները շրջեցին քաղաքի 3 եկեղեցիներով` ունկնդրելու Սուրբ Պատարագի երգեցողությունը Վանաձոր քաղաքի եկեղեցիների դպրաց դասերի կատարմամբ:
  • Օգոստոսի 10-14-ը-  «Նարեկացի» երիտասարդաց միությունը մասնակցեց ՀԱԵԳԹԵԿ կազմակերպած համաթեմական հոգևոր ճամբարին, որի ընթացքում երիտասարդները զրույցներ, ժողովներ, քննարկումներ ծավալեցին երիտասարդաց միությունների առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու շուրջ, մշակեցին առաջիկա տարիներին իրականացվելիք ծրագրերը, այդ թվում` Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Քառօրյա ճամբարային վերջին օրը տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակներում տարվա լավագույն սոցիալական ծրագիր ճանաչվեց Վանաձորի միության «Ձեքռ մեկնիր» բարեգործական ծրագիրը, որն արժանացավ գումարային մրցանակի:
  • Օգոստոսի 26-29- «Նարեկացի» երիտասարդաց միությունը` առաջնորդությամբ միության պատասխանատու Անտոն սարկավագ Բալյան և հոգևոր պատասխանատու` Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, կազմակերպեց ուխտագնացություն Տաթևի վանք: Երիտասարդները եղան նաև Տաթև գյուղի եկեղեցում և Հարանց Անապատում:
  • Սեպտեմբերի 14 – Սուրբ Խաչի տոնին արդեն ընդունված ավանդույթի համաձայն` «Նարեկացի» երիտասարդաց միությունը կազմակերպեց համաքաղաքային խաչերթ Վանաձորի Հայքի հրապարակից դեպի Սուրբ ԳրիգորՆարեկացի առաջնորդանիստ եկեղեցի:
  • Հոկտեմբերի 4 - «Նարեկացի» երիտասարդաց միությունը մասնակցեց ՀԱԵԳԹԵԿ ժողովին, որի շրջանակներում կազմվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվելիք ծրագրերի աշխատանքային խմբերը:
  • Հոկտեմբերի 26 - «Նարեկացի» երիտասարդաց միությունը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Հաղպատավանք, Հոռոմայր և Քոբայրի վանք:
  • Հոկտեմբերի 29 - «Նարեկացի» երիտասարդաց միությունը` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, մասնակցեց ուխտագնացության դեպի սահմանամերձ Պրիվոլնոյե գյուղի Խուճապի վանք` ուղեկցությամբ Պուշկինո սահմանապահ ուղեկալի զինվորների:
  • Դեկտեմբերի 1-30-ը երիտասարդաց միությունը կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը,որի շրջանակներում այս տարի սննդի,հագուստի, հիգիենայի պարագաների և գումարի տեսքով օգնություն ստացավ Վանաձոր քաղաքի 70 ընտանիք:

Վերոնշյալ ծրագրերից զատ` երիտասարդաց միության անդամները մասնակցել են հոգևոր դասերի` միության պատասխանատու Անտոն սարկավագ Բալյանի հետ:



No comments:

Post a Comment