Սիրելի՜ հայրենակիցներ, Լրանում է ՙԱկօս՚>թերթի խմբագրապետ, պոլսահայ անվանի մտավորական, ազատ խոսքի ջատագով Հրանտ Դինքի նահատակության ութերորդ տարելիցը: Հունվարի 19-ին` ժամը 1300-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց Պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն: Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի:
No comments:
Post a Comment