Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի
խոսքը` Ստեփանավանի Սբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողության ժամանակ
19 հուլիս, 2014թ.
Փառք, պատիվ և գոհություն եմ վերընծայում առ Աստված այն շնորհների համար, որ Նա պարգևեց ձեզ և դուքիմաստությունն ու արիությունը ունեցաք իբրև վկայություն ձեր քրիստոնեական սուրբ հավատքի` կառուցելնոր եկեղեցի: Ինչու չէ նաև այս կերպ քավել կոմունիստ հայերի կողմից 1952թ-ին Սբ Աստվածածին եկեղեցուպայթեցման և քանդման մեղքը:
Եկեղեցի կառուցելը, բնականաբար նախ ենթադրում է եկեղեցի դառնալ, լինել մեկ սիրտ, մեկ միտք, մեկհոգի: Եկեղեցին դեպի միաբանություն, հզորացում և մահվան դիմաց հաղթանակ պարգևող ամրոցն է: Եվ դուքմեր հայոց պատմությունից քաջատեղյակ եք այս բացարձակ ճշմարտության մասին և մեկ անգամ չէ, որ հայժողովուրդը պատմության քառուղիներում ի գին իր որդիների նահատակվել է, սակայն Քրիստոսի հարությանլույս հավատքով զորացած շարունակել իր հաղթական երթը: Այսպես և մենք այսօր հանուն մեր ազգայինիղձերի` կրկին համախմբվում ենք մեր եկեղեցու և պետականության շուրջ ` զորանալու:
Փառք Բարձրյալին, որ քաղաքապետ
Միքայել Ղարաքեշիշյանը իր անմնացորդ նվիրումով իրականություն դարձրեց այս սրբազան ծրագիրը, որին Ստեփանավան քաղաքի բարեպաշտ ազգաբնակչությունը ևռուսաստանաբնակ մեր հայրենակիցները պատրաստակամություն հայտնեցին նյութական, հոգևոր ևբարոյական աջակցությունը ցուցաբերելու: Աղոթենք, որ խաղաղության, սիրո մթնոլորտում իրականանա և իրավարտին հասնի Սբ Աստվածածին եկեղեցու կառուցումը: ԱՄԷՆ:
լուսանկարները՝ Գևորգ Դերձյանի
No comments:
Post a Comment