Saturday, July 19, 2014

Փոսը օրհնեցին, քարերը տեղադրեցին, արդյունքը 2 տարի անց | Լուսանկարներ

http://ksherq.blogspot.com/2014/07/2.html
Ձորագետի կիրճի բարձրունքին մինչև անցած դարի կեսերը կանգում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը սակայն 1950-ական թվականներին քանդվել է աթեիստների կողմից: Հնաբնակ ստեփանավանցիները հիշում են՝ թե ի՞նչպես էր քանդվում եկեղեցին, որից հետո հաջորդել է տարբեր դժբախտություններ: Հանգանակությամբ Ստեփանավան բարեգործական Հիմնադրամ”-ի, որի հիմնադիրներն են  Ստեփանավանի քաղաքապետ  Միքայել Ղարաքեշիշյանը, և ռուսաստանաբնակ բարերար եղբայրներ՝ ստեփանավանցի Ավագ,Միհրան, Ժիրայր Խանեդանյանները,  քաղաքի կենտրոնում՝ 280 քմ. մետր տարածքով նոր՝ Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցին պիտի կառուցվի, այն լինելու է ուղանկյունաձև, բազիլիք եկեղեցի, տուֆից ու բազալտի քարից:
Նոր եկեղոցու շինարարությունն իրականացնում է “ԱՇԻԿ” ստեփանավաննի մասնաճյուղը, այն նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում:Եկեղեցու հիմօրհներգն իրականացնելու նպատակով Ստեփանավան էին ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային տարբեր իշխանություններ, հոգևոր սպասավորներ  ու տարբեր հյուրեր այլ քաղաքներից:


















Նյութը և լուսանկարները՝ Գևորգ Դերձյանի
ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԼՈԳ | ՍՏԵՓԱՆԱՎԱՆ
http://ksherq.blogspot.com/2014/07/2.html

No comments:

Post a Comment