Friday, July 4, 2014

Ահա թե ինչն է պատճառը, որ հայ մարդը, ուրանում է Եկեղեցին ու դառնում աղանդավոր. քահանա

Ահա թե ինչն է պատճառը, որ հայ մարդը, թողնելով իր հայրերի հավատքը, ուրանում է Լուսավորչի Եկեղեցին ու դառնում աղանդավոր:

Պարսից Նադիր շահի ժամանակ, երբ հայ ժողովուրդը գտնվում էր պարսից լծի տակ, Հայոց Եկեղեցում միշտ Սուրբ Պատարագ էր մատուցվում:
Մի հազարապետ տաճիկ, ձիու վրա պարկով ոսկի բարձած, մոտենում է եկեղեցուն և հայտարարում, թե ով որ ուրանա հայոց կրոնը և ընդունի մահմեդականությունը, պարկով ոսկին իրենը կլինի:
Այս իմանալով՝ հայ եպիսկոպոս առաջնորդը վստահեցնում է, որ քրիստոնյա հայը երբեք չի ուրանա իր հավատքը և ուղղափառ դավանանքը: Սակայն եկեղեցու վարդապետը, որ այդ ժամանակ Պատարագ էր մատուցում, լսելով տաճիկ հազարապետի առաջարկը, թողնում է Սուրբ Պատարագը, իջնում Սուրբ Սեղանից և գալիս նստում է ոսկով բարձած ձիուն, որը նշան էր համաձայնության:
Այս ամենը տեսնելով՝ հայ հավատացյալները, կարծես սրով հարված ստացած, սարսափած անսպասելի դիպվածից, հավաքվում են եպիսկոպոսի շուրջը՝ աչքերը երկինք հառած՝ խնդրելով որևէ ելք Հայոց Ազգի պատիվը փրկելու համար:
Եպիսկոպոսը, լինելով սուրբ և հոգետես մարդ, խնդրում է երեք օր ժամանակ, որպեսզի լուծում տա այս հարցին՝ հրաման տալով հայ ժողովրդին երեքօրյա պահքով, ինչպես նինվեացիները, հուսալ առ Աստված, որպեսզի ցույց տա այս խայտառակության պատճառը և փրկի Եկեղեցու պատիվը:
Երեք օր հետո տաճիկ հազարապետը նորից հայտնվում է իր հպարտ կեցվածքով՝ վստահ լինելով, որ վերջնականապես պախարակել է Հայ Ազգին:
Եպիսկոպոսը, վերջացնելով իր աղոթքն առ Աստված, դուրս է գալիս եկեղեցուց և կանչելով ուրացող վարդապետին՝ հարցնում է նրան, թե որտեղ է նրա մայրը, և վարդապետը պատասխանում է, որ մայրը մահացած է: Եպիսկոպոսը խնդրում է վարդապետին ցույց տալ մոր գերեզմանը: Եվ կանգնելով ուրացող վարդապետի մոր շիրիմի առաջ, բոլորի և տաճիկ հազարապետի աչքի առաջ, անվամբն Հիսուսի Քրիստոսի խաչակնքում և հարություն է տալիս մահացած կնոջն ու հարցնում. <<Ով կին, ասա ինձ ճշմարտապես, ումի՞ց հղիացար և ծնեցիր որդուդ>>: Եվ հարություն առած կինը, ողբալով ծնկի է գալիս սուրբ եպիսկոպոսի առաջ և խոստովանում է, որ հղիացել է մի տաճիկ զինվորից: Եվ երբ այս հրաշքը կատարվեց, ահ պատեց հպարտ հազարապետին և նա ընկավ եպիսկոպոսի ոտքերը համբուրեց, թողություն խնդրեց՝ բացականչելով. <<Մեծ է հայի Աստվածը>>:
Ապա եպիսկոպոսը, նորից խաչակնքելով անվամբն Հիսուսի Քրիստոսի, ասում է կնոջը. <<Ննջիր խաղաղությամբ մինչև Տիրոջ երկրորդ գալուստը>>:
Եվ դառնալով դեպի ժողովուրդը՝ ի լուր ամենքին հայտարարում է. <<Օրհնյալ Լուսավորչի ազգից երբեք ուրացող չի ծնվում: Պիղծ էր սրա ծնունդը, որն էլ պատճառ եղավ ուրացության: Այն, որ վարդապետ էր՝ մոր արյունն էր, և այդ պատճառով Աստված թույլ տվեց, որ Պատարագ մատուցի, բայց երբ ուրացավ, հոր արյունը խոսեց>>:
Հայոց Ազգի մաքուր ծնունդը երբեք չի ուրանա իր հայրերի Աստծուն և իր սուրբ ուղղափառ հավատքը:

http://www.desic-denic.info/2014/07/blog-post_5987.html?fb_action_ids=688720874527927&fb_action_types=og.likes&fb_ref=.U7cQcrl4uTM.like

No comments:

Post a Comment