Վերաօծվել է Քեսաբի հայկական եկեղեցիներից մեկը
10:26 • 28.07.14
Քեսաբի Գարատուրան շրջանի հայկական եկեղեցին վերաօծվել է հոծ բազմության ներկայությամբ, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Օծման արարողությունն իրականացրել է Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ հուլիսի 25-ին:
Իսկ երեկ՝ հուլիսի 27-ին, սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո առաջին պատարագն է մատուցել այդ եկեղեցում՝ Վարդավառի տոնի առթիվ հավաքված հոծ բազմության ներկայությամբ:
Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը:
Հոգևոր առաջնորդը տեղեկացել է տեղափոխված քեսաբահայերի դժվարություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն այդ կարիքները հոգալու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանը հարձակման էր ենթարկվել մարտի վերջին, ինչի հետևանքով քեսաբահայերը լքել էին իրենց տները։
http://www.tert.am/am/news/2014/07/28/kesab-church/#.U9X9DBSYHVg.facebook
No comments:
Post a Comment