Thursday, August 4, 2016


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 8-ին` ժամը 11:00-ին, «Ծիծեռնակ» ճամբարում, մեծ շուքով տեղի կունենա ճամբարի 4-րդ հերթափոխի միջոցառումը` ճամբարականների նկարների, ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով, հանդիսավոր տողանով, ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումով` մասնակցությամբ «Վարդանանց» փողային նվագախմբի:

Սիրելի հայորդինե՛ր

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` նոր ուսումնական տարվան ընդառաջ` մեկնարկել է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի հերթական փուլը: 
Ծրագրի նպատակն է գրենական պիտույքներով և դպրոցականին անհրաժեշտ այլ պարագաներով ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:
Ծրագրին աջակցություն կարող եք բերել նաև դուք` դիմելով հետևյալ հասցեներով`
«
Նարեկացի» երիտասարդաց միություն,
Մյասնիկյան 23/2,  հեռախոս՝ 077 11 94 48,
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկ հետևյալ հաշվեհամարներով`
AMD 16093016806908
USD 16093016806909
EUR 16093016806910
RUR 16093016806911

«
Ավելի երանելի է տալը, քան առնելը»

Գործք. 20.35

Tuesday, August 2, 2016

Հերոս Հետախույզ ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
2.08.2016





2014 թվականի օգոստոսին հակառակորդը մեկը մյուսի հետեւից դիվերսիոն գործողություններ էր ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: Այդ օրերին առաջնագծում հերթապահում էր նաեւ այն ժամանակ ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը: Հետախույզի հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդի սադրանքը տապալվեց, բայց նրա կյանքն էլ խնայել չհաջողվեց: Այդ օրից երկու տարի է անցել, Զորիկին այսօր էլ հիշելու ու մեծարելու համար ընկերներն ու հարազատներն են հավաքվել

Գուգարաց թեմի Բազում համայնքը շուտով կունենա վերանորոգված եկեղեցի


Բազումի 12-րդ դ. Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծով:Բարերարությամբ Աբրահամ Չուլջյանի, Սիմոն Աթեշյանի և Տեր Սեպուհ արք. Չուլջյանի:Եկեղեցին մինչ վերականգնումը մարտ ամիսն...շուտով կտեղադրվի զանգակատունը ամենազոր խաչով

Monday, August 1, 2016


ՄԵԿՆԱԿՎԵՑ ԹԵՄԱԿԱՆ
<<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ>> ԾՐԱԳԻՐԸ


Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ հուլիսի 1-ից մեկնարկվել է թեմական «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 
Ծրագրի նպատակն է Վանաձոր և Մեծավան համայնքներում ձևավորել սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման:
Մեծավան համայնքում ծրագիրը մեկնարկվել է հուլիսի 6-ից: 

Sunday, July 3, 2016


ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ
«Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»

Մատթ. 17.5

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քիստոսի Պայծառակերպության տոնին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։ Թաբոր լեռանը, երբ Քրիստոս աղոթքի կանգնեց, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց. Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը», և Քրիստոս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով:

Friday, June 17, 2016

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԱՂՈԹԻ ՏՈՒՆ 
 
Հունիսի 17-ին Գուգարաց թեմի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը:
19-րդ դարի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին իր սև քարից կառուցված լինելու համար նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, որ նշանակում է սև եկեղեցի, որը մինչև վերջերս խոնարհված վիճակում էր: