Monday, August 1, 2016


ՄԵԿՆԱԿՎԵՑ ԹԵՄԱԿԱՆ
<<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ>> ԾՐԱԳԻՐԸ


Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ հուլիսի 1-ից մեկնարկվել է թեմական «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 
Ծրագրի նպատակն է Վանաձոր և Մեծավան համայնքներում ձևավորել սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման:
Մեծավան համայնքում ծրագիրը մեկնարկվել է հուլիսի 6-ից: 



Մեծավանի ծրագրի հոգևոր պատասխանատուն Մեծավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քհն. Ղալայանն է, իսկ ծրագրային աշխատանքները ղեկավարում է Աստղիկ Ասրյան-Ղալայանը:
Մեծավանցի երեխաներն ու պատանիները սիրով և ոգևորությամբ են մասնակցում ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներին: Աշխույժ և ուրախ մթնոլորտը ոգևորում է ոչ միայն ծրագրի աշխատակիցներին, այլև մասնակիցներին և նրանց ծնողներին: Մանկական երգչախմբի, տիկնիկավարության, անգլերենի դասընթացներին և ասեղնագործության անհատական պարապմունքներին ծրագրով նախատեսված 20 շահառուի փոխարեն արդեն իսկ մասնակցում են մեծավանցի 50 երեխաներ: 


Մանկական երգչախմբի պարապմունքներն անց են կացվում Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցում, ասեղնագործության անհատական պարապմունքներն իրականացվում են ասեղնագործության ուսուցչուհու աշխատանքային սենյակում:
Անգլերենի և տիկնիկավարության դասընթացները կազմակերպվում են Մեծավանի թիվ 1 դպրոցում, որի տնօրեն տիկին Ալվարդ Մխոյանը սիրով և պատրաստա¬կա¬մությամբ աջակցում և օժանդակում է ծրագրային բոլոր աշխատանքներին:
Ծրագրի շահառու 20 երեխաներ, բարերարությամբ համագյուղացի` ռուսաստա¬նա¬բնակ Արտակ Մելքոնյանի, օգոստոսի 2-9-ը իրենց ամառային հանգիստը անց կկացնեն թեմապատկան <Ծիծեռնակ> ճամբարում:
Ծրագրի աշխատակազմը, շահառու բոլոր երեխաներն ու նրանց ծնողները իրենց շնորհակալությունը և երախտագիտությունն են հայտնում թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանին` հայցելով Սրբազան հոր օրհնությունը հետագա աշխատանքներում:

No comments:

Post a Comment