Sunday, February 15, 2015

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Օրհնությամբ և նախաձեռնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի` արդեն երկրորդ տարին է, ինչ Վանաձոր քաղաքում թեմը կազմակերպում է Բուն Բարեկենդանի տոնախմբությունը:
Այս տարի ազգային տարազներով, դիմակներով, կենդանիների հերոսների կերպարներով տոնահանդեսային երթ կազմակերպվեց քաղաքի Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` թատերական, տիկնիկային ներկայացումներ, ժողովրդական երգ ու պար, ձեռագործ աշխատանքների և նկարների ցուցահանդես - վաճառք...
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՏՈՆԵՐԸ
Դիվան Գուգարաց թեմի





 







 























Ֆոտոշարքը Գև Դերձյանի 15.02.2015

Տյառնընդառաջի տոնը Ալավերդում 2015


Ամեն տարի ավանդույթի համաձայն` Ալավերդում համաքաղաքային տոնախմբությամբ է նշվում Տյառնընդառաջի կամ քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու տոնը: Տոնակատարությունը սկսվում է երեկոյան ժամերգությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որից հետո կատարվում է Նախատոնակ և Անդաստանի կարգ: Արարողությունից հետո ըստ կարգի խոսվեց քարոզ` բացատրելու և հոգևոր գիտելիքներ հաղորդելու մեր հավատացյալներին տոնի կապակցությամբ: Այս քաղցր պարտականությունը իրենց վրա էին վերցրել Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր հավատացյալներին պատմեցին թե օրվա խորհրդի և  թե տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթների մասին: Ապա կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո նորապսակները նվերներ ստացան եկեղեցու խաչքավորի կողմից: Հավարտ ժամերգության ԵԵՄ-յան անդամները կազմակերպել էին խաչերթ, որի ավարտին եկեղեցու խաչքավոր Կարեն Փարեմուզյանի կողմից եկեղեցուց բերված մոմով վառվեց ավանդական խարույկը: Տոնակատարությունը շարունակվեց խարույկի շուրջ: Տոնախմբությանը միացան Ալավերդու ժող.գործիքները և պարի խմբերը: Տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Թող մանուկ Հիսուսի օրհնությունը անպակաս լինի մեզանից և Տիրոջ աջը հովանի լինի բոլոր նորապսակներին ի պայծառություն մեր Մայր եկեղեցու և Մայր հայրենիքի. Ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ

Friday, February 13, 2015


ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


Սիրելի՛ նորապսակներ
Տեառնընդառաջի և նորապսակների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ՝ մաղթելով բոլորիդ սեր, երջանկություն և ընտանեկան բարօրություն:
Քրիստոնեության պաշտոնական ընդունումից շատ չէր անցել, երբ հեռավոր 4-րդ դարում Աշտիշատի եկեղեցական ժողովի կանոնական որոշումներում ամրագրվեցին այդ ժամանակների համար հույժ առաջադիմական և նորարարական գաղափարներ` կապված ամուսնության և ընտանիքի հետ: Ըստ այդմ Հայ եկեղեցին հաստատուն ու աներեր կանգնեց ընտանիքի կողքին, խրախուսեց և ապահովեց նրա ամրակուռ գոյությունը, օրհնեց մարդկային այդ վեհ զգացումը` սերը, որը իբրև սուրբ շաղախ պիտի դրվի յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքում: Այս գաղափարը եկեղեցին կնքեց Սուրբ Պսակի խորհրդի հաստատումով: Օրհնյալ է ամուսնությունը, երբ զույգերը միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, դառնում են մեկ հոգի` երկու տարբեր մարմիններում` նայելով նույն ուղղությամբ, կրելով նույն արժեհամակարգը, ապրելով ոչ այլ բանի, քան միմյանց օգտակարության և որդեծնության համար: Ցավ է այսօր տեսնելը հատկապես նորապսակ ընտանիքների քայքայումը, լուծարումը, որ կամ հիմնված է լինում հիվանդագին սիրահարվածության, սեփական ես-ի ինքնահաստատման, բռնություն բանեցնելու, անվստահության, նվիրումի բացակայության և շատ այլ մարդկային արատների գործադրման պատճառով: Ընտանեկան կապը պետք է անքակտելի լինի, այն մի հասուն միջավայր է, որտեղ կան երկուստեք պարտավորություններ` հիմնված սիրո վրա: Եվ միայն քրիստոնեական այս տեսակ ընտանիքում է հնարավոր կրթել ազգին պիտանի մանուկ, միայն քրիստոնեական արժեհամակարգով ապրող ծնողներն են ունակ իրենց սիրո պտուղը դարձնել մարդ և ոչ իբրև մարդու կերպարանքով արարած…
Եվ այսօր էլ Հայ եկեղեցին այս տեսակ ընտանիքի մեջ տեսնում է մեր ժողովրդի հարատևման գլխավոր գրավականը, մանավանդ համընդհանրացման, պղտոր ալիքների և հոսանքների, արժեքների խեղաթյուրման նոր մարտահրավերների պայմաններում: Տեառնընդառաջի օրը սահանելով նորապսակների օրհնության օր` մեզ թելադրում է կուռ կեցվածք ունենալ ընդդեմ բարոյական, մշակութային ու հոգեբանական դժնի փորձությունների ու սուրբ ընտանիքի եղծման: Արդ մաղթում ենք, որ բարեգութ Աստված Իր Աջը հարատևորեն պահի հայ ընտանիքի գլխին: Ամեն:

Thursday, February 12, 2015

Օրհնեալ է Աստված, որ իմ ձեռքը վարժեցրեց պատերազմի և իմ մատները` ճակատամարտի:

Սաղմոս

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց տոնը, որ հայտնի է որպես բարի գործի և ազգային տուրքի օր: Այս տարի տոնը նշանավորվեց հատկապես թեմի կողմից կազմակերպված բարեգործությամբ: Տոնի նախօրեին` նախաձեռնությամբ և առաջնորդությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Ջուլջյանի` Վանաձոր քաղաքի հոգևորականները, թեմի առաջնորդարանի աշխատակիցները, «Նարեկացիե երիտասարդաց միության անդամները և առհասարակ բոլոր ցանկացողները, որպես օրվա խորհրդին խոսուն բարեգործություն, արյուն հանձնեցին ԼՈՌԻ ՄԵԴ բժշկական կենտրոնում: Այս կերպ նշանավորվեց ազգային տուրքի օրվա խորհուրդը` բարեգործության հրավիրելով բոլոր բարի կամքի տեր անձանց:


 Սուրբ Վարդան Զորավարի և հազար երեսունվեց վկաների հիշատակին նվիրված, ուխտի Սուրբ Պատարագ մատուցվեց Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցում` ձեռամբ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի: Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որին մասնակցում էին նաև Հայոց բանակի մոտ երկու հարյուր զինվորներ և բազմաթիվ ուխտավորներ: Թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը օրհնեց ներկաներին և հորդորեց. «Վարդանանց ուխտը բոլոր ժամանակներում հայ ժողովրդի գոյության, ինքնապաշտպանության և ապագային միտված ուխտ է, որ լույս է սփռում և իմաստավորում է մեր լինելիությունը վասն հավատո, վասն հայրենյացե:






 Սուրբ Պատարագի ավարտին հանդիսապետությամբ սրբազան առաջնորդի կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենիքի սահմանները պաշտպանելուց զոհված հայոց բանակի զինվորների հոգու խաղաղության համարp:Ապա Սբ Վարդանանց տոնի պանծացման, տոնը առավել արժևորելու համար Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում մասնակցությամբ եկեղեցու դպրաց դասի և 3-րդ մոտոհրաձգային գնդի գեղարվեստական ստեղծագործական խմբի տեղի ունեցավ համերգ:Հանդիսոըթյան ընթացքում իր խոսքն ասաց 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդ. Հայկ Պետրոսյանը խոսեց տոնի կարևորության մասին և հորդորեց հետևել Վարդանանց սխրանքին: Նա նաև կարևորեց եկեղեցի-բանակ համագործակցությունը:Իսկ ավատին իր օրնությունը բաշխեց ներկա զինվորներին Գոգարաց թեմի առաջնորդ բաշխեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը պահպանիչ աղոթքով օրհնելով մեր հայրենին ու նրա զինվորներին

Հեղինակ . Էմմա Գրիգորյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի 


Այսօր Սբ Վարդանանց Զորավարի և հազար երեսունվեց վկաների հիշատակության օրն է



«Աստվածաշունչ մատյանն ասում է, թե մարդու սիրտն այնտեղ է, ուր նրա գանձերն են: Ըստ ձեզ որտե՞ղ է հայ ծնողի գանձը:
Հայ ծնողի գանձն այնտեղ է, որտեղ նրա զինվոր զավակն է...
Մեր գանձը հայոց բանակն է...»

Սեպուհ արք. Չուլջյան/առաջնորդ Գուգարաց թեմի

Wednesday, February 11, 2015

ԲԱՐԻ ԳՈՐԾԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԻ ՕՐ
Փետրվարի 11-ին` Սբ Վարդան Զորավարի տոնի նախօրեին, որ ընդունված է որպես բարի գործի և ազգային տուրքի օր, նախաձեռնությամբ և առաջնորդությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձոր քաղաքի հոգևորականները, թեմի առաջնորդարանի աշխատակիցները, «Նարեկացիե երիտասարդաց միության անդամները և առհասարակ բոլոր ցանկացողները, որպես օրվա խորհրդին խոսուն բարեգործություն, արյուն հանձնեցին ԼՈՌԻ ՄԵԴ բժշկական կենտրոնում:

Թեմում առաջին անգամ չէր նման խմբակային բարեգործությունը, սակայն առաջինն էր` ազգային տուրքի օրվա խորհրդին ընդառաջ և առաջինը նաև ԼՈՌԻ ՄԵԴ բժշկական կենտրոնում: Ընդհանուր կամավոր դոնորների թիվը 20-ն էր: Վարդանանց տոնին զուգահեռ` փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր. արդյունքում կենտրոնի բոլոր աշխատակիցները ևս միացան բարեգործական ծրագրին:
ԼՈՌԻ ՄԵԴ բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանի խոսքով սա մի վարակիչ գաղափար է, որը փոխհատուցում է վերջին շրջանում սահմանին հեղված մեր զինվորների արյան. այս ակցիան հասարակությանը կարող է մղել նաև բարի գործի և տոնը ճանաչել տալ որպես ազգային տուրքի, կամ պարտքի կատարման օր:

Սույն բարեգործությունը արյան խնդիր ունեցող հիվանդների համար ևս մեկ առիթ է բուժման հնարավորության, և մխիթարություն` տվողների համար:
Հեղ .Էմմա Գրիգորյան

Tuesday, February 3, 2015


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ


Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց


Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և 14 հավատարիմ զինվորների հիշատակը: Այս առիթով Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ժամերգություն կատարվեց, հավուր պատշաճի քարոզ խոսվեց և ապա կատարվեց երիտասարդների մասնավոր օրհնության կարգ: Արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր քահանայի քարոզից հետո ժողովրդին պատմեցին սուրբ Սարգսի տոնի հետ կապված` առավել սիրելի ժողովրդական ավանդությունների մասին: Օրը ավելի բովանդակալից և տոնական դարձավ, որովհետև արարողությունից հետո երիտասարդները հոգևոր հովվի առաջնորդությամբ ուխտաբար այցելեցին Սանահինի տարածքում գտնվող 13-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռը: Այստեղ երիտասարդները աղոթք առաքեցին առ Աստված մեր բանակի և զինվորների խաղաղ ծառայության, մեր երկրի սահմանների անսասանության, հայրենիքի ու եկեղեցու զորացման համար`խնդրելով արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությունը:
Ուխտագնացության ճանապարհը բավականին դժվար էր, որովհետև մատուռն գտնվում էր բլրի վրա, սակայն մեր երիտասարդները գիտակցաբար հաղթահարելով բոլոր դժվարությունները հասան իրենց նպատակաին`հիշելով սրբի վերջին աղոթքն առ Աստված, որ ովքեր ուխտով, պահքով և պատարագով կհիշեն իրեն, Աստված առավել շուտ արձագանքի նրանց աղոթքին: Ուխտագնացությունը շարունակվեց Սանահինի վանական համալիրում, ուր ևս մեր երիտասարդները աղոթեցին և ականջալուր եղան գեղեցիկ պատմությունների` վանական համալիրի կառուցման , հոգևոր դերի  ու նշանակության մասին : Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ:


Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ