Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և 14 հավատարիմ զինվորների հիշատակը: Այս առիթով Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ժամերգություն կատարվեց, հավուր պատշաճի քարոզ խոսվեց և ապա կատարվեց երիտասարդների մասնավոր օրհնության կարգ: Արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր քահանայի քարոզից հետո ժողովրդին պատմեցին սուրբ Սարգսի տոնի հետ կապված` առավել սիրելի ժողովրդական ավանդությունների մասին: Օրը ավելի բովանդակալից և տոնական դարձավ, որովհետև արարողությունից հետո երիտասարդները հոգևոր հովվի առաջնորդությամբ ուխտաբար այցելեցին Սանահինի տարածքում գտնվող 13-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռը: Այստեղ երիտասարդները աղոթք առաքեցին առ Աստված մեր բանակի և զինվորների խաղաղ ծառայության, մեր երկրի սահմանների անսասանության, հայրենիքի ու եկեղեցու զորացման համար`խնդրելով արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությունը: Ուխտագնացության ճանապարհը բավականին դժվար էր, որովհետև մատուռն գտնվում էր բլրի վրա, սակայն մեր երիտասարդները գիտակցաբար հաղթահարելով բոլոր դժվարությունները հասան իրենց նպատակաին`հիշելով սրբի վերջին աղոթքն առ Աստված, որ ովքեր ուխտով, պահքով և պատարագով կհիշեն իրեն, Աստված առավել շուտ արձագանքի նրանց աղոթքին: Ուխտագնացությունը շարունակվեց Սանահինի վանական համալիրում, ուր ևս մեր երիտասարդները աղոթեցին և ականջալուր եղան գեղեցիկ պատմությունների` վանական համալիրի կառուցման , հոգևոր դերի ու նշանակության մասին : Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
No comments:
Post a Comment