Thursday, February 12, 2015

Օրհնեալ է Աստված, որ իմ ձեռքը վարժեցրեց պատերազմի և իմ մատները` ճակատամարտի:

Սաղմոս

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց տոնը, որ հայտնի է որպես բարի գործի և ազգային տուրքի օր: Այս տարի տոնը նշանավորվեց հատկապես թեմի կողմից կազմակերպված բարեգործությամբ: Տոնի նախօրեին` նախաձեռնությամբ և առաջնորդությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Ջուլջյանի` Վանաձոր քաղաքի հոգևորականները, թեմի առաջնորդարանի աշխատակիցները, «Նարեկացիե երիտասարդաց միության անդամները և առհասարակ բոլոր ցանկացողները, որպես օրվա խորհրդին խոսուն բարեգործություն, արյուն հանձնեցին ԼՈՌԻ ՄԵԴ բժշկական կենտրոնում: Այս կերպ նշանավորվեց ազգային տուրքի օրվա խորհուրդը` բարեգործության հրավիրելով բոլոր բարի կամքի տեր անձանց:


 Սուրբ Վարդան Զորավարի և հազար երեսունվեց վկաների հիշատակին նվիրված, ուխտի Սուրբ Պատարագ մատուցվեց Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցում` ձեռամբ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի: Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որին մասնակցում էին նաև Հայոց բանակի մոտ երկու հարյուր զինվորներ և բազմաթիվ ուխտավորներ: Թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը օրհնեց ներկաներին և հորդորեց. «Վարդանանց ուխտը բոլոր ժամանակներում հայ ժողովրդի գոյության, ինքնապաշտպանության և ապագային միտված ուխտ է, որ լույս է սփռում և իմաստավորում է մեր լինելիությունը վասն հավատո, վասն հայրենյացե:






 Սուրբ Պատարագի ավարտին հանդիսապետությամբ սրբազան առաջնորդի կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենիքի սահմանները պաշտպանելուց զոհված հայոց բանակի զինվորների հոգու խաղաղության համարp:Ապա Սբ Վարդանանց տոնի պանծացման, տոնը առավել արժևորելու համար Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում մասնակցությամբ եկեղեցու դպրաց դասի և 3-րդ մոտոհրաձգային գնդի գեղարվեստական ստեղծագործական խմբի տեղի ունեցավ համերգ:Հանդիսոըթյան ընթացքում իր խոսքն ասաց 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդ. Հայկ Պետրոսյանը խոսեց տոնի կարևորության մասին և հորդորեց հետևել Վարդանանց սխրանքին: Նա նաև կարևորեց եկեղեցի-բանակ համագործակցությունը:Իսկ ավատին իր օրնությունը բաշխեց ներկա զինվորներին Գոգարաց թեմի առաջնորդ բաշխեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը պահպանիչ աղոթքով օրհնելով մեր հայրենին ու նրա զինվորներին

Հեղինակ . Էմմա Գրիգորյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի 

No comments:

Post a Comment